00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գտնվե՞լ է Մոնա Լիզայի աճյունը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցУ картины Леонардо да Винчи "Мона Лиза"
У картины Леонардо да Винчи Мона Лиза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե դուք ինձ անձամբ հարցնեիք, թե ինչ եմ կարծում, ես կասեի` համոզված եմ, որ մենք գտել ենք նրան, ասել է Սիլվանո Վինչետին, ով գլխավորում է Իտալիայի պատմական և մշակութային ժառանգության զարգացման պետական հանձնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Իտալացի հետազոտողները չեն բացառում, որ իրենց գուցե հաջողվել է գտնել այն կնոջ աճյունը, ով պատկերվել է Լեոնարդ դա Վինչիի լեգենդար «Մոնա Լիզա» կտավում, հինգշաբթի հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։

Ժամանակակից տեխնոլոգիաներն առայժմ թույլ չեն տալիս ճշգրիտ որոշել, թե իսկապես գտնված մնացորդները պատկանու՞մ են Լիզա Գերարդինիին` ֆլորենտացի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը, որն, ինչպես կարծում են, պատկերված է Լեոնարդո դա Վինչիի կտավում։

Չնայած այն փաստին, որ կնոջ անձը ստույգ հայտնի չէ, շատ պատմաբաններ համոզված են, որ նա եղել է հենց Գերարդինին։ Շատ հնագետներ սկսել են նրա աճյունի որոնումները մենաստանում, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին օրերը։

Հնագետներն աճյունի որոնման ընթացքում բացել են Ջոկոնդո ընտանիքի ընտանեկան դամբարանը ԴՆԹ–ի անալիզ անցկացնելու համար։ Պեղումների ընթացքում գտել են շատ մարդկանց մնացորդներ, սակայն անալիզը ցույց է տվել, որ միայն գերեզմաններից մեկի մնացորդներն են պատկանել այն ժամանակահատվածին, երբ ապրել է Լիզա Գերարդինին։

Սիլվանո Վինչետիի խոսքով, ով գլխավորում է Իտալիայի պատմական և մշակութային ժառանգության զարգացման պետական հանձնաժողովը, գիտական հետազոտությունների արդյունքները համոզել են նրան, որ գտնված մնացորդները պատկանում են Գերարդինիին։

«Եթե դուք ինձ անձամբ հարցնեիք, թե ինչ եմ կարծում, ես կասեի` համոզված եմ, որ մենք գտել ենք նրան»,– հայտարարել է Վինչետին լրագրողներին։

Ինչպես նշում է գործակալությունը, չնայած այդ դրական տրամադրվածությանը, գտածոյի արդյունքները պակաս տպավորիչ են, քան նախատեսել էին գիտնականները։

Մյուս փարձագետները զգույշ են իրենց գնահատականներում, նրանք պնդում են, որ, հաշվի առնելով գտածոյի վիճակը` անհնար է մինչև վերջ վստահ լինել։ Բոլոնյան համալսարանի մարդաբանության պրոֆեսոր Ջորջո Գրուպիոնիի խոսքով` գիտական փորձաքննությունների արդյունքները թույլ չեն տալիս պնդել, որ Մոնա Լիզայի աճյունը գտնելու շանսերը «շատ բարձր» են։ «Մենք հույս ունենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները վերջին հաշվով մեզ թույլ կտան անցկացնել ԴՆԹ–ի անալիզ և հաստատել, որ գտնված մնացորդները պատկանում են Գերարդինիին»,– հայտարարել է Գրուպիոնին։

Լրահոս
0