ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի– Sputnik. Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնն ուրբաթ կնշանակի Porsche ավտոարտադրողի ներկա գլխավոր տնօրեն Մատիաս Մյուլլերին ընկերության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է The Wall Street Journal–ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Porsche–ի ղեկավար Մյուլլերը կփոխարինի Մարտին Վինտերկորնին, ով հաղորդել է պաշտոնանկության մասին ծրագրային ապահովման խափանման հետ կապված սկանդալի պատճառով։ Նշանակման մասին ուրբաթ նիստի արդյունքում կհաղորդի ընկերության դիտորդական խորհուրդը։
ԱՄՆ–ում ընկերությունը մեղադրվել է իր դիզելային ավտոմեքենաների մեջ հատուկ ծրագրային ապահովում տեղադրելու մեջ, որը նվազեցնում է CO2–ի արտանետման իրական ցուցանիշները։ Ամերիկյան կառավարությունը ստիպել է կոնցեռնին ետ կանչել 482 հազար Volkswagen և Audi մակնիշի մարդատար ավտոմեքենաները, որոնք վաճառվել են երկրում 2009-2015թթ.։ Ընկերությանը կարող է սպառնալ նաև մինչև 18,075 մլրդ դոլար տուգանք։
Ավելի վաղ հինգշաբթի Ռոյթերս գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ ընկերության դիտորդական խորհրդի 20 անդամներից մեծամասնությունն աջակցում է Մյուլլերի թեկնածությանը։ Գործակալությունը նաև հաղորդել է, որ Մյուլլերը կընտրվի որպես ընկերության ղեկավար։ Բացի այդ, հինգշաբթի Handelsblatt թերթը հաղորդել է, որ Porsche–ի ղեկավարը կդառնա ընկերության ղեկավար։ Որոշման մասին դիտորդական խորհուրդը կհաղորդի ուրբաթ կեսօրից հետո։
ԶԼՄ–ները գրում են սկանդալի պատճառով Volkswagen–ի գլխավոր տնօրենին փոխելու մասին
14:47 25.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)

© Sputnik / Михаил Фомичев
/ Բաժանորդագրվել
Մարտին Վինտերկորնը հաղորդել է կոնցեռնի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին Volkswagen դիզելային ավտոմեքենաների վրա սարքավորում տեղադրելու պատճառով, որը նվազեցնում է CO2–ի արտանետման իրական ցուցանիշերը