ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի–Sputnik. Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբուժական փորձաքննությունից որոշակի մանրամասներ է հաջողվել պարզել, գրում է «Իրավունքը»։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ. «Թե հանցագործության կատարման բնույթը, թե՛ նրա վարքագիծը, ամեն ինչը հաշվի առնելով՝ փորձագետների համար միանշանակ ակնհայտ է դարձել, որ նա գիտակցել ու հասկացել է՝ ինչ է անում, կարող էր ղեկավարել իր գործողությունները, հասկացել է նաև դրանց վտանգավորությունը։ Պերմյակովը դատարանում և փորձաքննության ընթացքում բավական տարբեր վարքագիծ է դրսևորել։ Եթե դատարանում եղել է սառնասիրտ ու անտարբեր, ապա փորձաքննության ընթացքում՝ հակառակը բացառիկ ակտիվություն է ցուցաբերել»։
Թերթի աղբյուրը նաև նշում է, որ մի շարք այլ կարևոր հանգամանքներ էլ է հաջողվել բացահայտել դատահոգեբուժական փորձաքննության ընթացքում, որի մասին կպատմվի առաջիկայում։
Պերմյակովը գիտակցե՞լ է արդյոք իր գործողությունները
09:45 25.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)

© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Պերմյակովը գիտակցել ու հասկացել է՝ ինչ է անում, կարող էր ղեկավարել իր գործողությունները, հասկացել է նաև դրանց վտանգավորությունը
Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմական բազան, հունվարի 12–ին սպանվել է վեցհոգանոց ընտանիք, վիրավոր մեկուկես տարեկան երեխան մեկ շաբաթ անց մահացել է հիվանդանոցում։ Հանցագործության կատարման մեջ կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը. Թուրքիայի տարածք անցնելու փորձի ժամանակ նրան կանգնեցրել են ռուս սահմանապահները, որոնք պահպանում են Հայաստանի սահմանը։ Հանցագործության դրդապատճառները մինչև հիմա անհայտ են։ Զենք հափշտակելու և դասալքության համար օգոստոսի 12–ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։
