00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. արևմուտքը գիտակցում է, որ Սիրիայի հարցում դիրքորոշումը չփոխելու դեպքում ձախողելու է

© SputnikАрмен Петросян и Артак Мурадян
Армен Петросян и Артак Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմուտքը գիտակցում է, որ սիրիական հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է բացառապես քաղաքական հարթությունում ձեռք բերված փոխհամաձայնությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի–Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցելու մասին հայտարարությունները, բնականաբար, նոր երևույթ են: Այսինքն՝ Արևմուտքն ուզած, թե չուզած այսօր հաշվի է առնում, որ Ասադը սիրիական հակամարտության կողմ է, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման մեկանաբանություն է արել արաբագետ Արմեն Պետրոսյան:

Նրա խոսքով, Արևմուտքը գիտակցում է, որ այս հակամարտության հանգուցալուծումը հնարավոր է բացառապես քաղաքական հարթությունում ձեռք բերված փոխհամաձայնությունների հիման վրա:

«Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ցամաքային գործողություններում առավել ընդունակ դաշնակիցներ, որոնք կարող են լինել Սիրիայի զինված ուժերը: Արևմուտքն իր ներկայիս մոտեցման համաձայն, այն է՝ միայն օդային ճանապարհով «Իսլամական պետության» դեմ պայքարելու հարցում, առնվազն Սիրիայում ձախողման է գնալու, եթե չփոխի իր դիրքորոշումը»,-նկատել է նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանն «Իսլամական պետության» դեմ պայքարում, ապա արաբագետը կարծում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մտնելու ուղղակի առճակատման այդ խմբավորման հետ։

Ըստ նրա՝ Ռուսաստանի դիրքերի ուժեղացումը Սիրիայում ավելի շատ միտված են բանակցային հետագա գործընթացում Ասադի դերակատարությունն ապահովվելուն:

«Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ, ի տարբերություն Իրաքի, Սիրիայի տարածքում Արևմուտքը չունի ավելի ընդունակ, ավելի վստահելի և կայուն դաշնակից, որ կարողանա ցամաքային գործողություններ իրականացնել: Գործընթացը տանում է նրան, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում, ինչպես Ռուսաստանն է բազմիցս նշել, ձեւավորվի միասնական ճակատ»,-նշել է արաբագետը։

Արմեն Պետրոսյանը զուգահեռներ է անցկացնում ներկա և երկու տարի առաջ ստեղծված իրավիճակների միջև, երբ սիրիական քիմիական զենքի հետ կապված խնդիր էր առաջացել, և ԱՄՆ-ը սպառնում էր ուղղակի միջամտություն իրականացնել: 

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ուղղակի բանակցությունների արդյունքում առաջացավ քաղաքական գործընթաց:  Իրավիճակը, կարծես, որոշ առումներով նման է: Այս բոլոր մանևրները, որ այսօր տեսնում ենք Սիրիայում և հարակից երկրներում, հանգեցնում է նրան, որ շուտով ականատեսն ենք լինելու նման քաղաքական պրոցեսի»,- նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` Գերմանիայի կանցլերը հայտարարում է Ասադի հետ բանակցելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, որ Ասադը պետք է հեռանա:

Եվրամիության երկու լոկոմոտիվ երկրների դիրքորոշումներն արաբագետը հստակեցնում է՝ Արևմուտքի, մասնավորապես՝ Գերմանիայի հայտարարությունը չի նշանակում, որ Սիրիայի ապագայում այն տեսնում է Ասադի դերակատարությունը: 

«Նրանք կարծում են, որ ներկա փուլում առնվազն պետք է բանակցել Ասադի հետ, իսկ ներկա փուլը և հակամարտության հանգուցալուծման նախնական շրջանը ենթադրում է որոշակի անցումային  շրջան: Արևմուտքը բացառապես գնալու է փոխզիջման միայն այս հարցում, այսինքն՝ Ասադին տալիս ենք հնարավորություն միայն անցումային շրջանում, իսկ ապագայում Սիրիայում Արևմուտքը չի տեսնում Ասադին»,- ընդգծել է արաբագետը։

Լրահոս
0