00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կարող է եզակի ռուսական բժշկական մշակումներ ներդնել

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցМорозовская детская государственная клиническая больница
Морозовская детская государственная клиническая больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ կրթության և գիտության նախարարության ղեկավար Նատալյա Կորոտչենկոյի խոսքով` հայ և ռուս գիտնականներին համագործակցության շնորհիվ կհաջողվի համատեղ յուրացնել գիտական դրամաշնորհները

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանը կարող է օգտվել եզակի նորարակական բժշկական տեխնոլոգիաներից, որոնք մշակել են ռուս գիտնականները, հինգշաբթի Երևանում հայտարարեց ՌԴ կրթության և գիտության նախարարության պատվիրակության ղեկավար Նատալյա Կորոտչենկոն։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի հազվագյուտ բժշկական սարքավորումները ներմուծվեն Հայաստան, որտեղ հիանալի բժշկություն և հիանալի բժիշկներ կան։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր վիրաբույժները սկսել պրակտիկայում նման սարքեր օգտագործել»,– ասաց Կորոտչենկոն «Նանո–, կենսա–, տեղեկատվական, կոգնիտիվ տեխնոլոգիաների» ցուցահանդես սեմինարի ժամանակ։

Նա որպես օրինակ բերեց բժշկության մեջ եզակի ձուլվածքների օգտագործումը, որոնք նվազեցնում են բարդ վիրահատությունների տրավմատիկությունը, անոթները կարելու համար ստեպլերները, որոնք թույլ են տալիս շունտավորման վիրահատություն կատարել առանց սրտի աշխատանքի դադարի։ Նրա խոսքով` հայ գիտնականները հիրավի եզակի մշակումներ ունեն։

Ինչպես կարծում է Կորոտչենկոն, Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը թույլ կտա ընդլայնել համագործակցությունը և համատեղ յուրացնել տարբեր դրամաշնորհներ։

Սեմինար–ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են ռուսական ինստիտուտների, ձեռնարկությունների նոր մշակումները, նախատեսված է ցուցադրության կազմակերպում (բնօրինակային նմուշներ, պլանշետներ, մուլտիմեդիա–շնորհանդեսներ, տեղեկատվական գրականություն), բանակցությունների անցկացում և համագործակցության մասին պայմանագրերի կնքում։

Կազմակերպիչներն են ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Պողպատի և ձուլվածքների մոսկովյան պետական համալսարանի Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանը, ՀՀ նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնը Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ։

Լրահոս
0