00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գաղտնիքը բացահայտվել է. մարդիկ սովորել են մտքեր կարդալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

© Photo : jesse orricoученые мысли наука эксперимент технологии мозг сигналы
ученые мысли наука эксперимент технологии мозг сигналы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գիտափորձն անցկացվել է երկու մութ տարածքներում, որոնք գտնվում են միմյանցից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. Ամերիկյան գիտնականները կարողացել են ստիպել երկու մարդկանց տարածության վրա կարդալ միմյանց մտքերը։ Գիտափորձի մասնակիցները հաջող խաղացել են «հարց–պատասխան» խաղը. նրանցից մեկը մի շարք հարցեր է տվել, իսկ հետո գուշակել, թե ինչ օբյեկտի մասին է մտածել երկրորդը։ Հետազոտության արդյունքները ներկայացված են PLoS One ամսագրում, գրում է Lenta.ru–ն։

Գիտափորձն անցկացվել է երկու մութ տարածքներում, որոնք գտնվում են միմյանցից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Սկզբից առաջին մասնակցին (պատասխանողին) ցույց են տվել ոմն օբյեկտի պատկերով նկար, որը նա պետք է գուշակեր։ Այնուհետև երկրորդ մասնակիցն ընտրել է առաջարկված հարցերից մեկը («Սա ծա՞ռ է։ Այո, թե ոչ» և այլն)` նշելով մկնիկով։ Հարցերն ինտերնետով ուղարկվել են պատասխանողին, որի գլխին դրել են էնցեֆալոգրաֆիկ սաղավարտ։ Պատասխանները հետևյալ կերպ են տրվել. փորձի մասնակիցը նայել է մոնիտորին ամրացված երկու լուսադիոդներից մեկին, որոնք թարթել են տարբեր հաճախականությամբ։

Ստացված պատասխաններն արձանագրվել են էլեկտրոէնցեֆալոգրաֆով և ինտերնետով հետ ուղարկվել հարցնողին և ուղղորդվել անմիջականորեն նրա ուղեղ` անդրգանգային մագնիտուդային խթանման (ԱՄԽ) օգնությամբ և նրա գլխի վերևում տեղադրված մագնիդուտային կոճի միջոցով։ ԱՄԽ–ն գրգռել է գլխուղեղի կեղևի տեսողական դաշտը և «այո» պատասխանների դեպքում հարց տվողը տեսել է ֆոսֆեններ (կետեր, ֆիգուրներ և այլ տեսողական զգացողություններ, որոնք առաջանում են մարդու մոտ առանց աչքի վրա լույսի ազդեցության)։ «Ոչ» պատասխանները ոչ մի արձագանք չեն առաջացրել, և հարցնողը շարունակել է եզրակացություններ անել։

Հինգ զույգ մասնակիցներ անցկացրել են խաղի 20 փուլ (10 իրական և 10 ստուգողական` աննկատ անջատված ԱՄԽ–ով)։ Յուրաքանչյուր օբյեկտ գուշակելու համար կարելի էր տալ երեք հարց։

օբյեկտը 72 տոկոս խաղերում (ստուգիչ փուլերում` միայն 18 տոկոս)։ Գիտնականները սխալ պատասխանները բացատրում են պատասխանողների անհնարամտությամբ, սարքավորման աշխատանքում խափանումներով կամ սխալ կենտրոնացմամբ (երկու լուսադիոդների վրա մեկի փոխարեն)։

«Դա, հավանաբար, երկու ուղեղների միջև անմիջական կոնտակտի վերաբերյալ ամենաբարդ փորձն է, որը մինչ այդ անցկացվել է մարդկանց վրա»,– նշել է նախագծի ղեկավար, նեյրոֆիզիոլոգ Անդրեա Ստոկոն։

Ստանալով մեկ միլիոն դոլար դրամաշնորհ` Ստոկոյի խումբն իրագործում է ամենատարբեր նախագծեր։ Այսպես, գիտնականները փորձում են փոխանցել «ուղեղի կարգավորումը» մի մարդուց մյուսին, օրինակ, ցրված ուսանողն ազդանշան է ստանում լավ սովորողից, և նրա ուղեղն ավտոմատ կերպով սկսում է կենտրոնանալ դասախոսությունների վրա։

«Էվոլյուցիան հսկայական ժամանակ է ծախսել, որպեսզի մարդիկ և այլ կենդանիները սովորեն տեղեկատվություն քաղել իրենց ուղեղից և հաղորդել այն այլ արարածներին խոսքի, վարքագծի միջոցով և այլն։ Բայց այդ գործընթացն անհնար է առանց ազդանշանի փոխակերպման։ Մենք փորձում ենք բացել արկղը և ազդանշանները փոխանցել անմիջականորեն ուղեղից ուղեղ` նվազագույն փոխակերպմամբ»,– ասել է Ստոկոն։

Լրահոս
0