ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում ծառից կախված էին գտել«Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանին, հինգշաբթի Sputnik Արմենիա պորտալին հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա նշեց, որ նախնական տվյալներով, Միքայելյանն ինքնասպանություն է գործել:
Ինքնսասպանության հավանական մոտիվների մասին տեղեկություն չկա, քննությունը շարունակվում է:
«Փոքր Մհեր» կրթահամալիրն դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված ռազմակրթական հաստատություն է, սաների մոտ 20 տոկոսը որբացած երեխաներ են: Կառավարության որոշմամբ 2001 թվականին ստեղծված պետական ռազմակրթական համալիրն իրականցնում է մասնագիտացված կրթություն ռազմական և ռազմահայրենասիրական ոլորտներում:
ՔԿ-ն հայտնել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրենի մահվան նախնական վարկածը
14:31 24.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)
© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Բաժանորդագրվել
Կրթահամալիրի նախկին տնօրենի մահվան պատճառներն առայժմ պարզ չեն