00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հաղորդակցվելու էթիկետ սովորելու ժամանակը

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցЗарядная станция для мобильных гаджетов появилась в Московском метрополитене
Зарядная станция для мобильных гаджетов появилась в Московском метрополитене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից աշխարհում զանգելն աստիճանաբար աներեսություն է դառնում, և ավելի նախընտրելի են դառնում տեքստային հաղորդագրությունները

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. The Verge պարբերականի լրագրող Թոմաս Ռիքերը (Thomas Ricker) կարծում է, որ սմարթֆոնների տարածված լինելու ժամանակաշրջանում ձայնային զանգեր ընդունելն ու այլ գործերից շեղվելը պարզապես անընդունելի է:

«Որքան եսակենտրոն պետք է լինեք, որ առանց նախազգուշացնելու ներխուժեք իմ կյանք, ստիպելով թողնել ամեն ինչ և կենտրոնանալ ձեզ վրա։ Բազմաֆունկցիոնալ այս կյանքի ռիթմում ձեր զանգերն անտեղի են, ստիպված եմ լինում իմ ողջ ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա»,- նշում է Ռիքերը:

Ըստ նրա, ժամանակակից մարդն այլևս չի ապրում բացվող հեռախոսների ժամանակաշրջանում, երբ դրանք հատուկ կոճակներ ունեն զանգը սկսելու և ավարտելու համար։ Դրանց գոյության իմաստը ձայնային կապն էր։ Իսկ սմարթֆոնների հայտնագործությունը փոխել է «հեռախոս» հասկացությունը, այն վերածվել է ևս մեկ հաղորդակցային հավելվածի։

Ժամանակակից հեռախոսներում հետին պլան է մղվել ձայնի կամ զանգի ընդունման որակը, որովհետև առաջնային է դարձել Ինստագրամում սելֆիների հրապարակման հաճախականությունը։

Ըստ The Verge-ի լրագրողի, հեռախոսի հավելվածը տան մարզասարքի պես մի ծառայություն է, որը այն հազվադեպ է օգտագործվում, բայց առանց դրա հաստատ ապրել չի լինի:

Ռիքերի խոսքով` հաղորդակցային նոր էթիկետի պահանջը չի վերաբերում այն մարդկանց, ովքեր մեծացել են ստացիոնար հեռախոսների ժամանակներում, կամ տարեց մարդկանց, ովքեր հիմա էլ սմարթֆոն չունեն: Խոսքն iphone ունեցող այն մարդկանց մասին է, ովքեր զանգահարում են միայն նրա համար, որ հայտնեն մի լուր, որը հեշտությամբ տեղավորվում է տեքստային հաղորդագրության մեջ:

«Ինձ սխալ մի հասկացեք` զրույցն առաջվա պես կարևոր է: Ես չէի ցանկանա մտերիմ ընկերոջ կյանքում կատարված կարևոր իրադարձության մասին իմանալ կարճ հաղորդագրության միջոցով: Բայց եթե դուք ցանկանում եք ինձ պատմել ձեր նշանադրության մասին, եկեք զգացողությունների ամբողջական պատկերի համար տեսակոնֆերանս անցկացնենք: Կարող ենք անել դա FaceTime-ում, Hangouts-ում կամ  Skype-ում, եթե ձեր սրտով է: Կամ Line-ում և  WeChat-ում, եթե դուք Ասիայում եք: Հակառակ դեպքում, ուղարկեք ինձ այն վայրի քարտեզային հղումը, որտեղ մենք կարող ենք հանդիպել, և ես հաճույքով ձեզ սուրճ կհյուրասիրեմ, քանի դեռ մենք լիարժեք մարդիկ ենք»,- ասել է նա:

Ericsson ընկերության` համաշխարհային հեռահաղորդակցությունների հունիսյան ուսումնասիրության համաձայն, Ճապոնիայում Android-ով սմարթֆոնների օգտատերերի քառորդ մասն արդեն չի օգտագործում ձայնային զանգերը: Դրա պատճառն ասիական երկրներում տեքստային հաղորդագրությունների կայացած մշակույթն է` Ճապոնիայում տարածված է էլեկտրոնային փոստը, իսկ, օրինակ, Հարավային Կորեայում` բջջային մեսենջերները:

Թեև Արևմուտքն այդ իմաստով մի փոքր հետ է մնում Ասիայից, հիմնականում` անսահմանափակ ձայնային շփման բաժանորդային փաթեթների տարածված լինելու պատճառով, այնտեղ նույնպես աստիճանաբար շփումը շեղվում է դեպի բջջային ինտերնետ: Դա կարելի է նկատել նաև բջջային կապի օպերատորների գովազդով` մի քանի տարի առաջ նրանք զանգվածաբար անցել են էժան զանգերի փոխարեն բջջային ինտերնետի առաջխաղացմանը:

Լրահոս
0