00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը ծրագրում է ԻՊ-ի դիրքերի նկատմամբ Սիրիայում օդային գրոհ իրականացնել

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ին առաջարկել համակարգել «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ռազմական քարոզարշավը Ռուսաստանի, Իրանի և Ասադի զորքերի հետ:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Վաշինգտոնի` Սիրիայում իր գործողությունները Մոսկվայի հետ համաձայնեցնելուց հրաժարվելու դեպքում Ռուսաստանը կարող է օդային գրոհ սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերի նկատմամբ, հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով Կրեմլին և Պաշտպանության նախարարությանը մոտ երկու աղբյուրների:

Գործակալության զրուցակիցների խոսքով, Մոսկվայի համար առավել նախընտրելի տարբերակը կլինի Վաշինգտոնի համաձայնությունը Ռուսաստանի հետ ռազմական արշավն Իրանի և սիրիական բանակի հետ համակարգելու վերաբերյալ:

Լրագրողները կարծում են, որ ռուսական նախաձեռնությունը կդառնա սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նիսըին, որի ժամանակ կկայանան բանակցություններ Բարաք Օբամայի հետ:

«Ռուսաստանը հույս ունի, որ խելամտությունը կհաղթի, և Օբաման կընդունի Պուտինի պարզած ձեռքը»,- Bloomberg-ին ասել է Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Մերձավոր Արևելքի ավագ վերլուծաբան Ելենա Սուպոնինան:

Վաշինգտոնի անանուն աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել հարվածների համակարգումը, որ խուսափի ռուսական ինքնաթիռների հետ միջադեպերից, բայց Ամերիկան և նրա դաշնակիցները Մոսկվայից առայժմ «կոնկրետ» առաջարկություն չի ստացել: Նա ավելացրել է, որ կոալիցիան չի պատրաստվում փոխգործակցել Ասադի կառավարության զորքերի հետ:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ առանց ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի միավորման հնարավոր չէ լուծել նաև մյուս արդիական և ավելացող խնդիրները, այդ թվում` փախստականների խնդիրը:

Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է: Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է զավթել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներ: Բացի այդ, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի, մասնավորապես, Լիբիայի երկրներում:

Տարբեր գնահատականներով, ԻՊ-ն վերասկում է մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր` ահաբեկիչները հայտարարել են, այսպես կոչված, խալիֆայության ստեղծման մասին սեփական օրենքներով և իշխանության մարմիններով: Ծայրահեղական կազմակերպության թվի մասին տվյալները նույնպես տատանվում են` 50-ից 200 հազար գրոհայիններ:

Լրահոս
0