ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ կաթոլիկ եկեղեցու նոր ընտրված պատրիարք Գրիգոր Պեդրոս XX Կապրոյանը առաջին անգամ այցելել է Հայաստան, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։
Ինչպես նշվում է թերթում, հայ կաթոլիկների առաջնորդը Հայաստան է ժամանալ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Համակարգող կոմիտեի միջոցառումների նիստին
Այցի շրջանակներում Կիլիկիայի Կաթոլիկ–պատրիարքն այցելել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II–ը։
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է Գրիգոր Պեդրոս XX–ին նշանակության և գահակալության կապակցությամբ` ցանկանալով նրան արդյունավետ ծառայություն։
Գարեգին II–ը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայ առաքելական և հռոմեական-կաթոլիկ եկեղեցիների միջև համագործակցությունը զարգանում է։
Նա բարձր է գնահատել`Վատիկանի սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին Ֆրանցիսկ Հռոմի Պապի տված պատարագը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև Պապի ուղերձը նոր ցեղասպանություններն ու ոճրագործությունները կանխելու կարևորության մասին։
Հայ կաթոլիկների նոր պատրիարքն առաջին անգամ կայցելի Հայաստան
13:47 24.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)

Բաժանորդագրվել
Կիլիկիայի կաթոլիկ–պատրիարքը հանդիպել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II–ի հետ