ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Նախօրեին Մեծ Բրիտանիայի գահաժառանգները շինարարական գլխարկներ են հագել, մուրճ վերցրել և հարյուրավոր կամավորների հետ մասնակցել են Անգլիայի Զինված ուժերի վետերանների համար կառուցվող հասարակական նոր կենտրոնի ստեղծման աշխատանքներին:
Եղիսաբեթ II-ի թոռները ոչ միայն մասնակցել են շինարարությանը որպես պաշտոնատար անձինք, այլ նաև անձամբ «կեղտոտ» աշխատանք են կատարել, հայտնում է Daily Mail-ը: Դատելով լուսանկարներից, թագավորական ընտանիքի անդամներն արդար աշխատել են և դրանից իսկական հաճույք են ստացել: Իսկ ահա շինարարների համար այդ օրն աշխատելը շատ դժվար է եղել, քանի որ նրանք բոլորը զբաղված են եղել գահաժառանգներին լուսանկարելով: Դժվար թե դրա համար նրանց ինչ-որ մեկը նախատեր, քանի որ կյանքում ամենաանմոռանալի շինարարական գործընթացը չանմահացնելն իսկական հանցագործություն կլիներ:
Մանչեսթերում հասարակական կենտրոնի շինարարությանը հետևում են BBC հեռուստաալիքի DIY SOS հեռուստածրագրի հեղինակները: Թագավորական տան անդամների մասնակցությամբ դրվագը կցուցադրվի շոուի հատուկ թողարկման ընթացքում: DIY SOS ծրագրի ներկայացուցիչներն այդ շինարարությունն անվանում են տարվա «ամենահավակնոտ» նախագիծը: Կնորոգվեն 62 տներ, կթարմացվեն դրանց դիմային հատվածները և ներքին հարդարման փոփոխություն կկատարեն: Բացի նորոգումից, «հոռուստաշինարարության» բրիգադը զբաղվում է ամբողջ բնակելի թաղամասերի վերականգնմամբ:
Արքայազն Ուիլյամն ու Հարին շինարար են դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12:06 24.09.2015 (Թարմացված է: 17:44 12.10.2015)
© AFP 2024 / PHILE NOBLE / POOLПринц Уильям и принц Гарри на день превратились в строителей, поработав на стройке
© AFP 2024 / PHILE NOBLE / POOL
Բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիայի գահաժառանգները մասնակցել են հասարակական նոր կենտրոնի ստեղծման աշխատանքներին