00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվողը նոր բացահայտումներ է ներկայացրել կալանավայրից

© Официальная страница в ФейсбукеАни Маджнунян
Ани Маджнунян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հայտարարել է` ես ոչ Մուշեղ եմ, ոչ Սմբատ եմ, ոչ Մխիթար եմ, ես Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ` «Յանուս» թատրոնի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը նախօրեին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից զանգահարել է «Հրապարակ» թերթի խմբագրություն և մի շարք բացահայտումներ արել։

Նա պատասխանել է մի քանի հարցի:

-  Դեպքի օրն ինչպե՞ս և ինչու՞ այցելեցիք Անի Մաջնունյանի տուն։

—  Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին։ Այդ օրը բացառություն չէր, Աննան (գործով միակ վկան) խնդրեց, որ ինքն էլ գա, ես, իհարկե, հարցրի, թե ինչն է պատճառը, որովհետև եթե հյուր եմ գնում, հետս էլ մարդ եմ տանում, պիտի դրա բացատրությունն էլ տամ տանտիրոջը։ Նա Էլ ասաց, որ որպես բախտագուշակ, Էքստրասենս՝ նայի իր ճակատագիրը։ Ասացի՝ համարը տամ, գնա, թող նայի, ասաց՝ ի վիճակի չեմ վճարելու այդ գումարները, մի խոսքով՝ համոզեց ինձ։

- Իսկ ի՞նչ եղավ այնտեղ։

— Մի քանի ժամ նստել ենք, զրուցել ենք, սրճել ենք, հաստատ 12–ը, 1-ն անց էր, երկար ենք նստել, որովհետև Անիին մեկ շաբաթ – 10 օր չէի տեսել, առիթ եղավ, որ Աննային Նարեկ կարդաց, ձեռքը նայեց։ Դուրս եկանք, ամեն ինչ նորմալ էր։ Առավոտյան Անին պետք է զանգեր ինձ, կարևոր հարց ունեինք քննարկելու, նա մեր ներկայացման համար երաժշտություն է գրում։

- Իսկ հետո ինչպե՞ս իմացաք Անի Մաջնունյանի սպանության մասին:

— Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց նորության մասին, ծիծաղս եկավ, որովհետև դրանից մեկ ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի` հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ Ֆեյսբուքին` Անին առցանց չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետը, նյութերը, լուսանկարները:

-  Իսկ Դուք Անիին պարտքե՞ր ունեիք։

—  Ես Անիին պարտք չէի, մեր ընկերական հարաբերությունները պարտքի շրջանակներից դուրս էին։ Ես մեծ աշխատավարձ էի ստանում, գումարային խնդիրներ չունեի, հնարավոր է, պրոյեկտի հետ կապված, 200, 300 հազար դրամ պակասում էր, Անին տար, ես էլ վերադարձնեի, նույնը նաև Անիի դեպքում։

-  Իսկ մտերմիկ կապ եղե՞լ է ձեր մեջ։

—  Կատեգորիկ հրաժարվում եմ այդ հարցին պատասխան տալուց, որովհետև Անին մահացած է, ես իրավունք չունեմ մեր երկուսի փոխարեն պատասխան տալ։

- Լավ, այդքան մտերիմ եք եղել, նա թշնամիներ, հակառակորդներ ունե՞ր, ո՞վ կարող էր սպանել Անիին:

— Անին այնքան բարի անձնավորություն է, որ ոչ մեկի վնաս տված չկա, մարդկանց օգնում էր, նույնիսկ եթե գալիս էին ու վճարունակ չէին, այդ ժամանակ էլ էր օգնում:

- Դուք կտրականապես հերքում եք Ձեր մասնակցությունը սպանությանը, բայց նախաքննական մարմինն ինչ-որ իրեր, ապացույցներ է, չէ՞, գտել, որ դրել է Ձեր մեղադրանքի հիմքում:

— Ես չգիտեմ` ինչ իրեր են, Աննայի ցուցմունքն է միայն, ես այստեղ եմ քննությանը չխոչընդոտելու համար, ոչ թե որպես մարդասպան: Ես երբեք չեմ ընդունել իմ մեղքը, երբ ավարտվի այս ամենը, ինչ ազատ կարձակեն, որովհետև ես դեռ մի քանի տոկոս հավատում եմ այս երկրի արդարադատությանը, չնայած այդ տոկոսը քիչ է, որովհետև ինքս միշտ ակցիաների եմ մասնակցել, ժողովրդի կողքին եմ եղել: Պարզապես, երբ նման բաներ են գրում, շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում: Ես ոչ Մուշեղ եմ, ոչ Սմբատ եմ, ոչ Մխիթար եմ, ես Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ` «Յանուս» թատրոնի ղեկավարը:

- Ըստ Ձեզ` ինչու՞ Աննան պետք է ստեր: Ինչ-որ մեկին թաքցնելու համա՞ր:

— Իսկ ո՞վ է այդ ինչ-որ մեկը: Չեմ կարող ասել, դա Աննային հարցրեք:

-  Նաև տեղեկություններ կային Ձեզ մոտ անձի երկվության մասին։ Դուք քանի՞ տարեկան եք։

—  Ես շատ մեծ եմ, հասցրել եմ մի քանի անգամ ամուսնանալ, բաժանվել և երեխաներ ունենալ։

- Նախաքննական մարմինն ասել էր՝ 20-ամյա, ֆեյսբուքյան Ձեր էջում այլ տարիք էր նշված, որն է ճիշտը։

— Ես կոնկրետ ոչինչ չեմ կարող հայտարարել։

- Տարիքը նախաքննական գաղտնի՞ք է, ինչի՞ չեք ցանկանում ասել։

— Երբ այս ամենը կավարտվի, բոլոր հարցերին կպատասխանեմ։ Պարզապես ուզում եմ, որ ժողովուրդը չմոռանա, թե ում մասին է խոսում՝ Մխիթար Մոս-Մուշեղյանի, ով հիմնադրել է «Յանուս» արտիստական և «Մոս» պատանեկան թատրոնը։
 
Օգոստոսի 5-ին իր բնակարանում սպանված են հայտնաբերել «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանին,  նրա դին հայտնաբերվել էր ննջարանում բերանքսիվայր գետնին ընկած: Որպես սպանության կասկածյալ ձերբակալվել է «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մուշեղյանը: Քննությունը շարունակվում է:

Լրահոս
0