ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Բելգիացի երգիչ Stromae–ի նոր տեսահոլովակը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դիտում է գրանցել։ Այս մասին գրում է Cosmo–ն։
YouTube–ում Quand c'est? («Ե՞րբ կլինի») երգի տեսահոլովակը դիտվել է մոտավորապես 10 միլիոն անգամ։ Անսովոր, փոքր-ինչ չարագույժ տեսահոլովակը նվիրված է քաղցկեղի դեմ պայքարին
Նկարահանումներն անցկացվել են համերգային դահլիճում, որը պատված է մետաստազ–ճյուղերով։
Տեսահոլովակի հերոսը պարի միջոցով ցույց է տալիս ծանր հիվանդության ողջ ցավը, հետո նա մահանում է, և նրա հոգին բաժանվում է մարմնից ու հանդիպում քաղցկեղի հետևանքով մահացած հարյուրավոր մարդկանց հոգիներին։
Ողջ տեսահոլովակի ընթացքում Stromae–ն հարց է ուղղում հիվանդությանը` ո՞վ է հաջորդը։ Դրամատիկ պարը բեմադրել է ֆրանսիացի պարուսույց Մարիոն Մոթենը։
Տեսահոլովակն այնքան չի վախենալու չէ, որքան խնդրի արդիականությունը։ Չնայած բժշկության նորանոր նվաճումներին, քաղցկեղը մեկն է այն գլոբալ խնդիրներից, որոնք տառապանք են պատճառում միլիոնավոր մարդկանց։
Stromae–ի չարագույժ տեսահոլովակը համացանցի հիթ է դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10:11 24.09.2015 (Թարմացված է: 17:43 12.10.2015)
Բաժանորդագրվել
Տեսահոլովակը նվիրված է քաղցկեղի դեմ պայքարին