00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմենչիկը Հայաստանի վաստակավոր արտի՞ստ է, թե՞ ոչ

© HaypopПевец Арменчик
Певец Арменчик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարադոքսն այն է, որ, չնայած հասարակության վրդովմունքի ալիքին, պետք է փաստել, որ Արմենչիկի համերգներում միշտ անշլագ է։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտնի հայ երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելը հասարակական լայն արձագանք և ԶԼՄ–ներում ու սոցցանցերում թեժ քննարկումների առիթ դարձավ։

Երգիչ Արմենչիկը, նույն ինքը` Արմեն Գոնդրաչյանը, Հայաստանում և սփյուռքում «ռաբիս» ոճի և փոփ–երաժշտության ամենահայտնի կատարողներից է, մի շարք երաժշտական մրցանակների դափնեկիր։

Սոցիալական ցանցերում միանգամից հայտնվեցին սարկաստիկ դեմոտիվատորներ և արվեստի հայտնի ու ոչ շատ հայտնի գործիչների, ինչպես նաև շարքային քաղաքացիների` վրդովմունքով լի գրառումներ։ Նրանք անկեղծորեն զարմանում էին, թե որ վաստակի համար է Արմենչիկն արժանացել այդքան բարձր կոչման։

Սակայն այդ արտիստին շատերն են լսում… թե Հայաստանում, թե, հատկապես, արտերկրում` փորձելով հաղթահարել Հայրենիքի նկատմամբ կարոտախտը։ Լսում են նրանք, ում համար Հայրենիքը հեռու է, ովքեր տարիներ շարունակ հնարավորություն չունեն այցելել Հայաստան։ Նրանք այդքան էլ խստապահանջ չեն, կարևորը` վայելել մայրենի լեզվով երգող հայրենակցի ստեղծագործությունները։

Պարադոքսն այն է, որ, չնայած հասարակության վրդովմունքի ալիքին, պետք է փաստել, որ Արմենչիկի համերգներում միշտ անշլագ է։ Լեփ–լեցուն դահլիճները հիացած են դիմավորում երգչին` ձայնակցելով յուրաքանչյուր երգին։

Մշակույթի հայ գործիչների արձագանքը

Հայտնի հայ երաժիշտ, կոմպոզիտոր Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո կոչումների ինստիտուտն առհասարակ սպառել է իրեն։

«Կոչումների ինստիտուտն այսօրվա դրությամբ ամբողջովին վարկաբեկված է։ Պետք է հետևել մի շարք այլ երկրների օրինակին և հրաժարվել կոչումներից։ Վաստակավոր արտիստի կոչում շնորհում են Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդամենը մրցանակներ են տալիս, բայց կոչումներ չեն շնորհում»,–  ասաց Բայաթյանը։

Ըստ նրա, ինչ–որ մեկը փորձել է «լավություն» անել Արմենչիկին։ «Հնարավոր է, որ Արմենչիկն ինչ–որ տեղ մի էլիտար երեկոյի ժամանակ երգել է, և արդյունքում որոշել են լավություն անել»,– ասաց Բայաթյանը։

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ Արմենչիկին կարելի էր միանգամից ժողովրդական արտիստի կոչում շնորհել։ Նա ավելացրեց, որ պաշտոնյաներն ու մշակույթի նախարարները չեն կարող այս կամ այն արտիստին մասնագիտական գնահատական տալ։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյան. Անկախության տոնը նվիրական է և լուսավոր
Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հայտնեց, որ համաձայն չէ Արմենչիկին այդքան բարձր կոչում շնորհելու հետ։

Նա կոչ արեց լուրջ արտիստներին հասնել բոլոր պետական պարգևների և կոչումների չեղյալ հայտարարելուն, չէ՞ որ մշակույթի գործիչներին ոչ թե իշխանություններն են կոչում տալիս, այլ ժողովուրդը։

Անտարբեր չմնաց նաև տաղանդավոր էստրադային երգչուհի, խորհրդարանի պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ norlur.am կայքին տված հարցազրույցում նա նշել է, որ ընդունելի է համարում, երբ պարգևատրում են հայրենիքի առջև վաստակ ունեցած մարդու։

«Արմենչիկի դեպքում ես չգիտեմ, թե դա ինչ վաստակ է։ Միանշանակ համաձայն եմ, որ Հարութ Փամբուկչյանը պետք է ստանար այդ կոչումը, որովհետև 1973 թվականից ծառայում է շողովրդին իր երգով` չդավաճանելով իրեն նաև Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո»,– ասաց երգչուհին։

Նա ավելացրել է, որ Ձախ Հարութը հայ է մնացել և հայ երգիչ է, իսկ «Արմենչիկի դեպքում իր վաստակն ինձ համար պարզապես անընդունելի է»։

Արմենչիկի սրտառուչ ուղերձը

Ինքը` արտիստը, Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում շնորհակալության խոսք է գրել։ Նա մասնավորապես, ասել է. «Եu` Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում»։

Երգիչը կարծում է, որ այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենին, ինչ որ ինքն արել է «20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր' առ իմ ժողովորդ»։

«Ես սիրում եմ իմ ժողովրդին' բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին»,– նշել է Արմենչիկը։

Երգիչը դրել է  ‪#‎Սերը Հաղթահարում Է Ատելությունը‬  հեշթեգը և հրավիրել բոլորին Լոս Անջելեսում հոկտեմբերին կայանալիք իր համերգին։
 
 Երգ նախարարից

Ւ դեպ, վերջին իրադարձությունների ֆոնին, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով արդեն մի քանի երգերի հեղինակ է, Facebook սոցցանցի իր էջում գրել է, թե վատ չէր լինի, որ Արմենչիկը կատարի նրա նոր ստեղծագործությունը։ Ինչպես կարծում է Աշոտյանը, այդ երգը կդառնա  «սուպեր-մեգա-էքստրա-գիգա հիթ»։

Լրահոս
0