00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը բովանդակային առումով որևէ նոր բան չի տալու

© SputnikНарек Галстян и Геворг Меликян
Нарек Галстян и Геворг Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջիկայում նախատեսվում է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որում խոսվելու է արցախյան հակամարտության կարգավորման մասին:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, բովանդակային տեսանկյունից, որևէ նոր բան չի տալու. կհնչեն կարծիքներ,  կվերահաստատվեն ձեռք բերված համաձայնությունները, բայց թե որքանով դրանք կյանքի կկոչվեն՝ մեծ հարցականի է, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի բացման շրջանակում նախատեսված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:

Բանախոսը կարծում է, որ դա տեխնիկական հանդիպում է՝ նախագահների հանդիպումը նախապարտրաստելուն ընդառաջ:

«Կարծում եմ, հանդիպումը երկու դեպքում կարող էր լինել առանցքային, առաջին՝ եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ վերաձևում լիներ, որևէ խոշոր իրադարձությունը, որը կստիպեր, խթան կլիներ գործընթացին նոր թափով ընթանալու,  և երկրորդ՝ եթե համանախագահները նոր առաջարկություն ներկայացնեին: Դրանցից ոչ մեկն այս պահին չկա և, չեմ կարծում, բովանդակային տեսանկյունից նոր բան ենք տեսնելու: Ուստի, ցավոք, սա կարելի է համարել հերթական սեզոնային հանդիպումը», — ասել է քաղաքագետը:

Առաջիկայում նախատեսվում է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որում խոսվելու է արցախյան հակամարտության կարգավորման մասին: ԱՄՆ, նույն համատեքստում, Ադրբեջանին մեկուսացնելու փորձեր է անում: Ի՞նչ կարելի է ակնկալել այս ամենից: Գալստյանը նախ հիշեցնում է՝ վերջերս Արևմուտքը, մասնավորապես՝ Եվրամիությունը, սուր քննադատություններ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին, փոխարենը՝ Ռուսաստանն Ադրբեջանին փորձում է ներկայացնել որպես Արևմուտքի «զոհ»:

«Այսինքն, ամեն մեկը փորձում է ստեղծված իրավիճակն օգտագործել իր շահերից ելնելով: Արևմուտք-Ռուսաստան դիմակայության ֆոնին՝ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին  օգտագործել իր շահերի տեսանկյունից: Սակայն, չեմ կարծում, որ պաշտոնական հայտարարություններից այն կողմ, տեղի կունենա ինչ-որ ռեալ գործընթաց», — նշել է բանախոսը:

Արևմուտքի դիրքորոշման մեջ պաշտոնական հայտարարությունների մակարդակով, իսկապես, որոշակի փոփոխություն կա: Քաղաքագետի խոսքով՝ վաղուց առկա  խնդիրներն  այսօր ավելի են սրվել, և ձևակերպումներն ավելի կոշտ են դարձել:

«Գործնական քայլեր Ադրբեջանի նկատմամբ, ռեալ պատժամիջոցներ, օրինակ՝ էներգետիկ ոլորտում, չեմ ակնկալում: Անգամ այս սուր քննադատություններին զուգահեռ՝ շարունակվում է Ադրբեջանի և Եվրամիության գործակցությունը: ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի գործակցությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չի եղել, որ պատժամիջոցներ կիրառելու դեպքում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ խոշոր ցնցումներ լինեն», — նկատել է նա:

Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով, Նարեկ Գալստյանը կարծում է, որ  տարածաշրջանում ներկայում ավելի շատ իշխելու է «ռեալ պոլիտիկ»-ը, քան գաղափարախոսական, արժեհամակարգային մոտեցումները:

«Դրա համար պետք չէ առաձնապես մեծ կարևորություն տալ, ինչ-որ բան ակնկալել այդ իրադարձություններից», — ընդգծել է քաղաքագետը:

Լրահոս
0