00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Մահտեսյան. Ամատի ջութակ նվագելն ինձ համար աղոթք է

© А.МарцинкевичСкрипач Тигран Майтесян
Скрипач Тигран Майтесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաեստրո Տիգրան Մաhտեսյանին Ամատի լարային գործիքների վարպետների հնագույն ընտանիքի ստեղծած բացառիկ ջութակ նվագելու ցմահ իրավունք է տրվել

Այս օրերին Հայաստանում է գտնվում Բելգիայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Բելգիայի Լևեն քաղաքի Կաթոլիկ համալսարանի բժշկական ֆակուլտետի  պրոֆեսոր (նյարդա և հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիա), արվեստագիտության դոկտոր, Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական ստեղծագործության միջառարկայական գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու, հայտնի ջութակահար, Golden Label մրցանակակիր Տիգրան Մաhտեսյանը։

Նա «Մայն Սպելլեր» նախագծի նախաձեռնողներից մեկն է, որի հիմնական նպատակն է հիվանդի զգացողությունների հետ ակուստիկ ձայների փոխկապակցվածության ուսումնասիրումը։ Որպես Բրյուսելի «Միդի Minimes–ից» փառատոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Մաhտեսյանը նպաստում է այդ նախագծի արմատավորմանը Բելառուսի, Հայաստանի և Ռուսաստանի համալսարաններում։ Մաեստրո Տիգրան Մաhտեսյանին Ամատի լարային գործիքների վարպետների հնագույն ընտանիքի ստեղծած բացառիկ ջութակ նվագելու ցմահ իրավունք է տրվել։ Այդ ջութակներից աշխարհում պահպանվել է շուրջ քսան նմուշ։ Ամատի ջութակը Մաhտեսյանի ձեռքերում ստանում է աստվածային հնչողություն և ամոքիչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցում պրոֆեսորը պատմեց իր ստեղծագորական հետագա ծրագրերի և ժամանակակից աշխարհի իր տեսլականի մասին։

– Պատմեք, խնդրում եմ, ձեր ջութակի մասին…

– Այս ջութակը` Աստծու պարգև է։ Ես այն նվագելու ցմահ իրավունք ունեմ։ Եվ դա ինձ համար մեծ երջանկություն է։ Ջութակը ստեղծվել է 1655 թվականին Նիկոլո Ամատիի կողմից։ Չնայած, որոշ վարպետներ կարծում են, որ այն Ստրադիվարի է, քանի որ վերջինս եղել է նրա աշակերտը, իսկ հետևի դեկայի լաքը նման է Ստրադիվարիի լաքին։ Ընդ որում այս ջութակը աներևակայելի ձևով լրիվ իմն է, այն համահունչ է իմ սրտին, իմ հոգուն։ Ինձ համար յուրաքանչյուր նոտա` աղոթք է։ Սա իմ մեդիտացիայի ձևն է։ Ես փորձում եմ նվագել Աստծու համար, Տիեզերքի համար առավելագույնս բաց սրտով, ինչը թույլ է տալիս գործիքին հնչել։

– Որո՞նք են ձեր հետագա ստեղծագործական ծրագրերը։

– Հաջորդ տարի իմ «Մայն Սպելլեր» նվագախումբը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ հայ–բելգիական համագործակցությունը շատ կարևոր է։ Պետք է նշեմ, որ այժմ բանակցություններ են ընթանում համատեղ փառատոնի ստեղծման ուղղությամբ։ Այդ նախաձեռնությունն իրականացնելու համար մեզ աջակցում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, այդ կապակցությամբ ես կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել գերատեսչության ղեկավարին։

– Աշխարհը լրիվ փոխվել է, դարձել է ավելի  նյութական։ Արվեստը, գրականությունը, կարծես հետին պլան են մղվել…

– Կատարվող իրադարձությունները պետք չէ ընկալել որպես գլոբալ աղետ։ Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր այս աշխարհը առաջ են տանում։ Շատ կարևոր է, որպեսզի ծնողները ճիշտ ուղղորդեն երեխաներին։ Անհրաժեշտ է ձգտել գեղեցիկին, հավիտենականին։ Դա և՛ դասական գրականությունն է, և՛ երաժշտությունը, ճարտարապետությունը` արվեստն ընդհանուր առմամբ։ Անհրաժեշտ է ապրել քո մշակույթով, լավ իմանալ այն, միաժամանակ կլանել այլ ժողովուրդների մշակույթը։

– Արդյո՞ք երաժշտությունն ազգություն ճանաչում է։

– Ես կարծում եմ, որ երաժշտությունն ազգություն չունի։ Դրա վառ ապացույցն է Կոմիտասը։ Այո, մենք այն համարում ենք մերը։ Սակայն այսօր այն աշխարհի սեփականությունն է։ Կոմիտասի երաժշտությունը հիացմունքով լսում են ողջ աշխարհում։ Նույնը վերաբերում է ժամանակակից կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին, Վաչե Շարաֆյանին։ Այսինքն, ես կարծում եմ, որ գեղեցիկը համազգային երևույթ է։

– Ինչպե՞ս է առաջացել երաժշտությունը բժշկության հետ կապելու գաղափարը։

– Դա ֆենոմենալ մարդ և պրոֆեսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր և Բելգիայում թագավորական ազգանվան պարգևի արժանացած Մարկ Վան Ուլեի գաղափարն է։ Նա է կազմակերպում նյարդա և հոգեֆիզիոլոգիաական, նյարդալեզվաբանական նախագծերը։ Ամենահետաքրքիրն այն է, որ նա շատ երաժշտական ծրագրերի նախաձեռնող է։ Մասնավորապես, ես ընգդրկված եմ այդ նախագծերին որպես ջութակահար։ Ես պատասխանատու եմ ծրագրի երաժշտական մասի համար և հաջողությամբ այն իրականացնում եմ։ Ինձ համար մեծ երջանկություն է, երբ հիվանդները, ովքեր հնարավորություն չեն ունեցել մարդկանց հետ հաղորդակցվելու, երաժշտության, հնչյունների շնորհիվ,  սկսում են դա անել։ Այդ մարդկանց շարքում կան ինչպես հոգեկան խանգարումներով տառապող մարդիկ, այնպես էլ հաշմանդամներ։ Այս նախագծերը մարդասիրական բնույթ են կրում։

–Այսինքն երաժշտության շնորհիվ այդ մարդիկ ժամանակի ընթացքում ավելի հե՞շտ են սոցիալիզացվում։

– Այո, և մենք արդեն գիտենք, ինչ հաճախականության վրա է անհրաժեշտ միացնել երաժշտությունը, մենք գիտենք, որ նոտան է, որ ձայնն է հաճելի կոնկրետ մարդուն։ Մենք կարող ենք ագրեսիվ մարդուն հանգստացնել, իսկ հանգիստ մարդուն դարձնել ագրեսիվ։ Մենք մտադիր ենք աուտիստների համար Հայաստանում բացել նյարդավերականգնողական կենտրոն։ Սակայն այդ գաղափարը կյանքի կոչելու համար մեկենասներ են անհրաժեշտ։

Լրահոս
0