00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվանի գրող Քրիս Բոհջալյանը «Գրական տապանի» հյուրն է

© Sputnik / Яков Берлинер / Անցնել մեդիապահոցПамятник Месропу Маштоцу и его ученику у книгохранилища Матенадаран
Памятник Месропу Маштоцу и его ученику у книгохранилища Матенадаран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գրական տապանը» փառատոնի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ գրողները կարող են արտահայտել իրեն կարծիքը կյանքի, ճշմարտության, բարձրարժեք գրականության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի– Sputnik. «Գրական տապան» փառատոնի շրջանակում կներկայացվեն տարբեր երկրների մի շարք հայտնի գրողների ստեղծագործությունները։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել երեքշաբթի Երևանի Սիրահարների այգում` «Խոսքը` հանուն կյանքի» կարգախոսով։

Փառատոնի հյուրերի շարքում անվանի հայազգի գրող Քրիս Բոհջալյանն է («Ավազե ամրոցի աղջիկները» աղմուկ հանած ստեղծագործության հեղինակը), որը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային սպանությունների մասին, հայկական ծագումով ռումինացի գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը («Շշունջների մատյան»), հոլանդացի գրող Յոկե Վան Լեուվենը («Պիպ»), չինացի գրող և թարգմանչուհի Մինգ Դինը, իսրայելցի բանաստեղծ Ամիր Օրը, իտալացի գրող Կլաուդիո Պոցանին և ուրիշներ։

Փառատոնի արտասահմանյան հյուրերն ու հայ գրողները միջոցառման ընթացքում հանդիպում կունենան ընթերցողների հետ, կներկայացնեն իրենց աշխատանքները։ Քաղաքի բուհերում և գրադարաններում կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց Վարուժան Ոսկանյանը, ժամանակակից հայ գրականությունը պետք է ոչ միայն ակտիվ տարածել աշխարհում, այլ նաև ապահովել ստեղծագործությունների պատշաճ թարգմանություն։

«Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք երևանյան փառատոնն աշխարհում ժամանակակից հայ գրականությունը տարածելու համար, բայց, ցավոք, ներկա պահին շատ քիչ պատրաստված թարգմանիչներ կան։ Ուստի շատ ստեղծագործություններ սկզբից թարգմանվում են ռուսերեն, իսկ հետո միայն հայերեն»,– նշեց նա։

Ըստ Ոսկանյանի, հարկավոր է կազմակերպել, որ Հայաստան այցելեն օտարերկրացի այն գրողները, որոնց հետաքրքրում է Հայաստանն ու նրա պատմությունը։

Նա ավելացրեց, որ շատ հպարտ է, որ մասնակցում է «Գրական տապանին» և նշեց, որ սեպտեմբերի 24–ին Երևանում կկազմակերպվի իր գրքի շնորհանդեսը։

«Նոյյան տապան» միջազգային ամենամյա փառատոնի համակարգող Դավիթ Մաթևոսյանի խոսքով` փառատոնի նշանաբանն օրեցօր ավելի արդիական է դառնում, քանի որ հենց գրողները պետք է արտահայտեն մարդկանց, քաղաքացիների կարծիքն աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Կարծում եմ` գրողներն ու նրանց գաղափարները կարող են եթե ոչ փոխել, ապա գոնե հարթել, փոքր–ինչ լավացնել աշխարհում տիրող իրավիճակը», – ընդգծեց նա։

«Գրական տապան» փառատոնի բացման համերգային ծրագրում ելույթ ունեցան «Շողակն» և «Հարությունյան տրիո» համույթների երաժիշտներն ու երգիչները։

Փառատոնին մասնակցում է շուրջ 40 գրող Հայաստանից և աշխարհի 18 երկրից, որոնց թվում են Իտալիան, Ավստրիան, Ալբանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսրայելը, Իրանը, Կանադան, ԱՄՆ–ն, Չինաստանը, Էստոնիան, Գերմանիան, Բելգիան, Հորդանանը, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Չեխիան և Ռումինիան։

«Գրական տապանի» նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ գրողները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքը կյանքի, ճշմարտության, բարձր գրականության մասին։ Փառատոնի ավարտից հետո, ավանդույթի համաձայն, կհրատարակվի օտարերկրացի գրողների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների ժողովածուն։

«Գրական տապան» փառատոնն անցկացվում է Արտասահմանյան երկրների հետ միջազգային համագործակցության հայկական միության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է 2001թ.–ին, իսկ 2011թ.–ից այն դարձել է ամենամյա։

Sputnik Արմենիա պորտալը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։

Լրահոս
0