00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էմմի 2015». «հեռուստատեսային» Ամերիկան հրապարակել է լավագույն ֆիլմերի և հեռուստահաղորդումների ցանկը

© Photo : The TelegraphКоманда актеров из сериала "Игра престолов" на вручении премии "Эмми"
Команда актеров из сериала Игра престолов на вручении премии Эмми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գահերի խաղը» սերիալը տարբեր անվանակարգերում չորս արձանիկ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի– Sputnik. Լոս Անջելեսում կազմակերպվել է «Էմմի» մրցանակաբաշխությունը (Emmy Awards), որը վարել է կատակերգու դերասան Էնդի Սեմբերգը։

ԱՄՆ–ի գլխավոր հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողության ընթացքում պարգևատրվել են տարվա լավագույն հեռուստածրագրերը, որոնք թողարկվել են 2014թ.–ի հունիսի 1–ից 2015թ.–ի մայիսի 31–ն ընկած ժամանակահատվածում։

Հանդիսավոր արարողությունը հաղթական է եղել HBO հեռուստաալիքի համար, որի արտադրանքը պարգևների է արժանացել գրեթե բոլոր անվանակարգերում։

«Գահերի խաղը»` «Էմմիի» գահին

«Գահերի խաղ» հեռուստանովելը չորս արձանիկ է ստացել լավագույն դրամատիկ սերիալի, դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանի (Փիթեր Դինքլեյջ), լավագույն ռեժիսուրայի (Դևիդ Նաթեր «Mother's Mercy»–ի էպիզոդում դերի համար) և լավագույն սցենարի համար (Դևիդ Բենիոֆ և Դեն Ուայես)։

«Ի՞նչ գիտի Օլիվիան»` մրցանակաբաշխության ֆավորիտ

Մինի–սերիալների և հեռուստաֆիլմերի անվանակարգում ֆավորիտ է դարձել «Ի՞նչ գիտի Օլիվիան» մինի–սերիալը։ Չորս ժամ տևած շոուի ընթացքում մրցանակներ են ստացել Ռիչարդ Ջենքինսը (մինի–սերիալում տղամարդու լավագույն դերի) և Բիլ Մյուրեյը (կնոջ լավագույն դերի համար), Լիզա Խոլոդենկոն (մինի–սերիալի լավագույն ռեժիսորի)։ «Ի՞նչ գիտի Օլիվիան» լավագույն մինի–սերիալ է ճանաչվել։

«Փոխնախագահը» միշտ առաջինն է

HBO հեռուստաալիքի ևս մեկ հաղթանակը «Փոխնախագահ» կատակերգության չորրորդ եթերաշրջանն է, որը շարունակում է պատմել ԱՄՆ փոխնախագահի առօրյայի մասին։ «Փոխնախագահը» պարգևներ է ստացել լավագույն հեռուստատեսային կատակերգության, լավագույն կատակերգական դերասանուհու (Ջուլիա Լուիս Դրեյֆուս), երկրորդ պլանի լավագույն դերասանի (Թոնի Հեյլ) և լավագույն սցենարի համար («Election Night»–ի էպիզոդ)։

Մյուս անվանակարգերում մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ. դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Վիոլա Դևիսը («Ինչպե՞ս խուսափել սպանության համար պատժից»), կատակերգական սերիալում լավագույն դերասան է դարձել Ջեֆրի Թեմբերը («Ակնհայտը»):

Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ուզո Ադուբան «Նարնջագույնը սեզոնի հիթ է» ֆիլմում խաղացած դերի համար, «Մամաշա» կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է դարձել Էլիսոն Ջեննին։ Մինի–սերիալում կամ հեռուստատեսային ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեջինա Քինգը («Ամերիկյան հանցագործություն»)։

Դրամատիկ սերիալում լավագույն հրավիրված դերասան է դարձել Ռեգ Է. Քեթին «Թղթե տնակ» սերիալից, իսկ դրամատիկ սերիալում լավագույն հրավիրված դերասան է դարձել Մարգո Մարինդեյլը «Ամերիկացիները» սերիալից։ Կատակերգական սերիալում լավագույն հրավիրված դերասան և դերասանուհի են ճանաչվել Բրեդլի Ուիթֆորդը («Ակնհայտը») և Ջոան Քյուսակը («Անամոթները»)։

Լավագույն հեռուստատեսային ֆիլմ է ճանաչվել «Բեսսին»։

Լրահոս
0