ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի– Sputnik. Նախկին սենատոր, սնանկացած Միջազգային արդյունաբերական բանկի (ՄԱԲ) շահառու Սերգեյ Պուգաչյովը, որին հետախուզում է Ինտերպոլը, հայտարարել է, որ Միջազգային արբիտրաժ 12 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Ռուսաստանի ղեկավարության դեմ։
Ռոյթեր գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Պուգաչյովը Հաագայի մշտական պալատում 10 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ։
«Վերջին տարիների ընթացքում Ռուսաստանն իրականացրել է բազմակողմանի գրոհ իմ, ընտանիքիս և ներդրումներիս նկատմամբ։ Չեմ վախենում ռուսական մեթոդներից», – նշվում է Պուգաչյովի հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության` հայցը կապ ունի Ֆրանսիայի հետ երկկողմ ներդրումային պայմանագրի հարցում Ռուսաստանի պարտավորությունների խախտման հետ։ Նախկին սենատորի կարծիքով` 2009 թ.–ից ինքը զրկվել է մի շարք թանկարժեք ակտիվներից և դրանց դիմաց փոխհատուցում չի ստացել։ Մասնավորապես, խոսքը Կարմիր հրապարակ 5 հասցեում գտնվող զարգացման նախագծի, Ենիսեյան արդյունաբերական ընկերության և Պուգաչյովի մի շարք այլ ընկերությունների մասին է։
Փաստաթղթի համաձայն` արբիտրաժային հայցի մասին ծանուցումը կուղարկվի Ռուսաստանի էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության, արտաքին գործերի նախարարներին և երկրի ղեկավարին։
Մոսկվայի արբիտրաժային դատարանն ապրիլին ՄԱԲ–ի սնանկության գործի շրջանակում Պուգաչյովին և բանկի երեք նախկին թոփ մենեջերներին ենթարկել էր օժանդակ պատասխանատվության։ Դատարանը պատասխանող կողմերին մեղավոր էր ճանաչել գործողությունների կատարման մեջ, որոնք հանգեցրել են վարկային կազմակերպության սնանկությանը։ Նրանք, մասնավորապես, տրամադրել էին ակնհայտ կերպով չվերադարձվող վարկեր և դուրս էին հանել լիկվիդային ակտիվներ։
Ռուսաստանի ավանդների ապահովման գործակալությունը մեղադրում է Պուգաչյովին Միջազգային արդյունաբերական բանկից 1 մլրդ դոլար հափշտակելու մեջ։ Քննությունը բանկի` այդ պահին չհաստատված ղեկավարների գործողությունները որակել էր «ապօրինի գործողություններ սնանկության դեպքում և կանխամտածված սնանկություն»։ ԶԼՄ–ների տվյալներով` բանկի սեփականատերերի շրջանում Պուգաչյովի անունը պաշտոնապես չի նշվում, սակայն հենց նա է բանկի իսկական շահառուն։ Տեղեկացվում էր, որ քննությունը հարցեր է ունեցել նախկին սենատորի հետ, նրա նկատմամբ սկզբում հայտարարվել է դաշնային, իսկ հետո միջազգային հետախուզում։
Պուգաչյովը հաստատել է Ռուսաստանի դեմ 12 մլրդ դոլարի հայց ներկայացնելու փաստը
© Sputnik / Владимир Родионов
/ Բաժանորդագրվել
Նախկին սենատոր Սերգեյ Պուգաչյովը, որի նկատմամբ հետախուզում է իրականացնում Ինտերպոլը, հաստատել է, որ մտադիր է դատարանի միջոցով Ռուսաստանի իշխանություններից ստանալ գումար, որը վեց անգամ գերազանցում է բանկիրի` Լոնդոնի Գերագույն դատարանի կողմից սառեցված ակտիվները