ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Քիմ և Քլոե Քարդաշյանների, Քանյե Ուեսթի ու փոքրիկ Նորթի հայաստանյան այցին են նվիրված նախօրեին ամերիկյան հեռուստաալիքներից մեկով մեկնարկած Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի առաջին չորս սերիաները
Youtube–ում հրապարակվել է տեսանյութ, որը պատմում է գարնանը Հայաստան կատարած նրանց այցի մասին։
Տեսանյութի սկզբում քույրերը խոսում են այն մասին, թե ինչ կարևոր է իրենց համար Հայաստան այցը, քանի որ իրենց հայրը շատ է ցանկացել, որպեսզի իրենք օրերից մի օր այցելեն Հայաստան։ Եվ Քիմը նշում է, որ շատ կարևոր է, որ դա տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում։
Տեսանյութի սկզբում` այցելության առաջին իսկ օրը հյուրանոցից դուրս գալուց առաջ Քիմը Քլոեին կարևոր նորություն է հայտնում` վերջապես ինքը երկրորդ երեխային է սպասում։
«Դեռ ոչ մեկին չեմ ասել, նախորդ գիշեր Նորթին եմ ասել, բայց չեմ կարծում, թե նա հասկացավ», – կատակում է Քիմը։
«Իմացել եմ ընդամենը երկու օր առաջ։ Հղիանալն ինձ համար իսկապես երազանք էր դարձել», – անկեղծանում է Քիմը։
Այդ լուրը Քիմը skype–ի միջոցով հայտնում է նաև ԱՄՆ–ում գտնվող իր մորը, մայրը ցանկություն է հայտնում գալ Երևան` Քիմի կողքին լինելու համար, սակայն պարզ է դառնում, որ չի կարող, որովհետև մինչ նա կհասնի Երևան, Քիմն արդեն մեկնած կլինի ԱՄՆ։
Առաջին օրը քույրերն այցելում են «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերի թանգարան, որտեղ ծանոթանում են ձեռագործ գորգերի պատրաստման գործընթացին։ Նրանք նաև լուսանկարվում են ազգային տարազներով։
Տեսանյութի այն դրվագում, երբ Քիմը, Քլոեն և Քանյեն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Քիմը իր մտքերն է կիսում հուշարձանի ու հարյուրամյա վաղեմության դեպքերի մասին։
«Այնքան կարևոր էր հայրիկիս համար, որպեսզի մենք իմանանք Հայոց ցեղասպանության մասին, նա միշտ խոսում էր այդ մասին։ Նշում, որ երբ մեծանանք, անպայման պետք է այցելենք Երևան», – նշում է Քիմը և շարունակում. «Այնքան գեղեցիկ և հզոր է հուշահամալիրը, անգամ շունչդ է կտրվում այստեղ», – բնութագրում է Քիմը ցեղասպանության հուշահամալիրը։
«Անհավատալի է, որ մարդիկ հարյուրավոր տարիներ փորձել են ժխտել իրականությունը։ Եվ ես հպարտ եմ, որ կարող եմ այնպես անել, որ ավելի շատ մարդ իմանա այս խնդրի մասին։ Հուսով եմ, որ մի օր Ամերիկան ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը», – հույս է հայտնում Քիմը։
Հայաստանում Քարդաշյան քույրերին եմ միանում նրանց զարմուհիները` Քորթնին և Քարան։ Տեսանյությում Քանյեի այցն է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, նաև Քիմի ու Քլոեի այցը Գյումրի, որտեղ գտնվում է Քարդաշյանների նախնիների տունը։
Քիմը հայաստանյան այցի մանրամասներն է պատմում հեռուստաշոուի ընթացքում
18:12 22.09.2015 (Թարմացված է: 18:33 22.09.2015)
© Sputnik / Асатур ЕсаянцКим Кардашян
© Sputnik / Асатур Есаянц
Բաժանորդագրվել
Youtube–ում հրապարակվել է տեսանյութ, որը պատմում է նրանց հայաստանյան այցի մասին