00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. մեր միասնության ամենաքաղցր պտուղը` անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության Նախագահը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Շնորհավորելով ողջ հայ ժողովրդին, հանրապետության նախագահը նշել է, որ հայ ժողովրդի հազարամյա ընթացքը մեր օրացույցի ամեն մի էջը լցրել է անթիվ-անհամար հիշողություններով։ Լցրել է ուրախության արցունքներով ու կորուստների ցավով։ Լցրել է պայքարի հաստատակամությամբ ու հերոսական մարտակոչերով։ Լցրել է ծանր գիշերը լուսացնողի հույսի աղոթքներով ու լույսի առաջին շողերը դիմավորողի հավատավոր հաղթանակով։ Լցրել է լուսանցքից լուսանցք։ Լցրել է առաջին տողից մինչև այն տողը, որ մենք ենք գրում։

Նախագահի բնորոշմամբ` մեր ժողովուրդը շատ լավ հիշում է պայքարի ու մաքառման իր օրացույցի յուրաքանչյուր թերթը։ Հիշում է մեր բազմադարյա ճանապարհին ընկածներին և տոնում մեր միասնականության հաղթանակի ամեն օրը։Մեր պատմության օրացույցում կան թերթեր, որոնք շարված են ոսկե տառերով, թերթեր, որոնք մեր ճակատագիրն են դարձել տասնամյակներ, դարեր ու հազարամյակներ շարունակ։ Դարձել են նաև մեր ազգային կերպարն աշխարհին ներկայացնող անձնագրի էջերը։

«Ոսկետառ հենց այսպիսի նոր էջ գրեց մեր ժողովուրդն իր պատմական հիշողության օրացույցում քսանչորս տարի առաջ` այս օրը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը։

Եվ ամեն անգամ, երբ օրացուցային տարին բոլորելուն մնում է ուղիղ հարյուր և մեկ օր, մենք վերահաստատում ենք մեր այս ուխտը և ի լուր աշխարհի հայտարարում` մենք այստեղ ենք, մենք անսասան ենք ու հաստատակամ։ Մենք ենք մեր ճակատագրի տերը, ու մերն է մեր նախնիների ժառանգությունը։ Մենք ենք մեր զավակների անամպ առավոտների երաշխավորն ու մեր ծնողների խաղաղ մայրամուտի գրավականը։ Մենք` և ոչ այլ ոք».-ասված է նախագահի ուղերձում։

Ասվածին հանրապետության նախագահը հավելել է.«Ձայնում ենք մեր հայերենով, որով աղոթել ենք քաղաքակրթության արշալույսին և որն այսօր հնչում է աշխարհի ամենաբարձր ամբիոններից։ Հնչում է նաև շնորհիվ քսանչորս տարի առաջ մեր ժողովրդի դրսևորած բացարձակ միասնականության։

Այդ միասնականությունը մեզ ոչ միայն անկախություն պարգևեց, այլև երկուսուկես տասնամյակ շարունակ պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։ Ժամանակի ընձեռած հնարավորությանն ու նրա նետած մարտահրավերներին մեր միանշանակ այդ պատասխանը հաստատություններ կերտեց՝ պետություն, բանակ, շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն։

Սակայն մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հպարտ ու գեղեցիկ սերունդն է»։

Նախագահն ընդգծել է, որ անկախության կանչին մեր միասնական ու հնչեղ արձագանքը, մեր «Այո»-ն հրաշք գործեց։ Ծնեց անկոտրում այն զինվորին, ում այսօր սառնասիրտ վարձկանից ու զոմբիացված հրոսակից բաժանում է ընդամենը հարյուր քայլ։ Այն զինվորին, ով գիտի, սակայն, որ իր եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի անդորրն ու խաղաղ քունը, գոյությունն իսկ անէությունից բաժանում է հենց այդ հարյուր քայլը։ Այն զինվորին, ով արկածախնդիր հարևանին այդ հարյուր քայլը հաղթահարելու ամեն մի փորձի դիմաց ստիպում է վճարել, շատ թանկ վճարել։

Նրա բնորոշմամբ`օրացույցի այս օրը խորհուրդ ունի ոչ միայն մեզ համար, այլև համայն մարդկության համար։ Զուգադիպություն է, թե ճակատագիր, սակայն հենց այս օրը, երբ մեր ժողովուրդը ցնծում է անկախ ու խաղաղ ապրելու իր կամքի տոնին, Միավորված ազգերի կենտրոնակայանում զարկում է Խաղաղության զանգը։ Զրնգում է հնչեղ ու բարձր։ Ու ոգեկոչում է բոլորի հիշատակը, ովքեր զոհվել ու զոհվում են պատերազմի նախճիրում։ Զրնգում է` ի հիշեցում խաղաղ ապրելու և բռնությունից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի։ Զրնգում է` պահանջելով հրադադար ու խաղաղություն երեխաների ու տարեցների, կանանց ու տղամարդկանց համար։

Անդրադառնալով խաղաղության խնդիրն նախագահը նշել է.«Ցավոք, Խաղաղության միջազգային այս օրն անգամ Խաղաղության զանգի հնչյունները հաճախ խլանում են կրակահերթերից ու արկերի պայթյուններից, հրետանային համազարկերից ու հրթիռակոծության թնդյուններից։

Մեր սահմաններին, մեր գյուղերում, մեր լեռներում, մեր հովիտներում էլ սեպտեմբերի 21-ի գիշերը երբեմն, ավաղ, լուսանում է ոչ թե Խաղաղության զանգի հնչյուններով, այլ մարտական ահազանգի կոչնակով։

Սեպտեմբերի 21-ի գլխավոր խորհուրդը, թերևս, մեր որոշումների գինն է սերունդների համար ու մեր պատասխանատվությունը՝ գալիքի հանդեպ, այն հետքը, որ մեր գործերն ու անգործությունը ժամանակի խորքից թողնում են մեր տեսակի ճակատագրի վրա։ Թողնում են` որպես պսակ կամ որպես խարան»։

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Սահմանադրական բարեփոխումներին. «Այս կարևոր փուլում ընտրության առջև կանգնած մեր հայաստանցիները պիտի ականջալուր լինի Սեպտեմբերի 21-ի հենց այս խորհրդին։ Ինչպիսին էլ լինի քո որոշումը, սիրելի՛ հայրենակից, հիշի՛ր, որ քո վճռից կախված է ոչ միայն քո, այլև զավակներիդ ապագան, ոչ այնքան քո, որքան սերունդներիդ ապահովությունն ու բարեկեցությունը։
Թող ընտրության խաչմերուկում հաստատակամ կամ դեռ տարակուսած մեր հայրենակիցների որոշումը լուսավորեն Սեպտեմբերի 21-ի՝ մեր ապագայի խավարը ցրող ճառագայթները»։

Նախագահի բնորոշմամբ` քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։

«Մերն է համոզմունքը, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է։ Մերն է վստահությունը, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։Սեպտեմբերի 21-ը մեր հավատի, մեր համոզմունքների ու մեր վստահության խորհրդանիշն է»,-ընդգծել է նախագահը։

Լրահոս
0