00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ.Անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ տարածքների վերականգնում է

© Sputnik / Asatur YesayantsВоенно-спортивный сбор “Наследники Победы” в Армении
Военно-спортивный сбор “Наследники Победы” в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախության խողովակը պետք է լցվի բովանդակությամբ, որպեսզի չառաջանան խնդիրներ, որովհետև մենք նաև կորուստներ ենք ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության ամենամեծ ձեռքբերումները՝ հայկական բանակն ու տարածքների վերականգնում են: Սա բացառիիկ դեպք է, երբ հայրենի տարածքի մի մասը նաև ազատագրվում է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասել է է քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

Բանախոսը նկատում է՝ անկախությունը տվել է նաև նոր սերունդ, որը չի տեսել օտարի իշխանություն: «Բայց այդ անկախության խողովակը պետք է լցվի բովանդակությամբ, որպեսզի չառաջանան խնդիրներ, որովհետև մենք նաև կորուստներ ենք ունեցել՝ հաճախ անիմաստ և սուբյեկտիվ պատճառներով»,-նշել է նա:

Քաղաքագետն ընդգծում է, որ այս անկախությունը, փաստորեն, անկախության վերականգնում էր՝ 1918 թվականի մայիսի 28-ին ձեռք բերված առաջին հանրապետության: Ավելին, Շիրինյանը ճիշտ է համարում Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնումը:

«Ճիշտ կլիներ, որ հիմա հիմնադրվեր չորրորդ հանրապետությունը, որի խնդիրը լիներ պետությանն ազգային բովանդակություն հաղորդելը, որը կնշանակեր արդյունաբերության, գիտության վերականգնում, մշակույթի վերազարթոնք: Այդպես եղել է նաև Ֆրանսիայում. նրանք տեսան ճգնաժամ է, հարցը լուծեցին նման կարգով: Կարծում եմ, չորրորդ հանարապետության հիմնադրման հարցն օրակարգային է: Այն պետք է կապերը պահի այս անցած քսանչորս տարիների հետ, բայց պետք է լինի ազգային պետության հիմնադրում՝ հողահավաք, հայրենահավաք, ժողովրդահավաք: Սրանք ռազմավարական գլխավոր հարցերն են, որոնք չենք լուծել, բայց պետք է լուծենք»,-իր տեսակետն է հստակեցրել քաղաքագետը:

Մեզանում շատ է խոսվում, որ հանրությունը իրեն չի համարում երկրի իրական տերը: Քաղաքագիտության տեսանկյունից՝ սա ի՞նչ վտանգներ է պարունակում: Այս հարցին ի պատասխան՝ Շիրինյանն ընդգծում է՝ հայրենիքին տեր չզգալն անվտանգության հարց է:

«Դա նշանակում է, որ տնտեսական, սոցիալական, քաղաքական համակարգը պետք է վերափոխվի, այստեղ ժողովրդին մեղադրելն անհեթեթություն է, որովհետև այդ ժողովուրդն ազատության ձգտման պատճառով է ենթարկվել ցեղասպանության: Հիմա, եթե ժողովուրդն իրեն լավ չի զգում, ապա նշանակում է, որ պետական կառույցն է սխալ է, ոչ թե ժողովուրդը: Ժողովուրդը սխալ չի լինում»,-շեշտադրել է բանախոսը:

Այս իրավիճակի լուծումը, ըստ Շիրինյանի, իր նշած չորրորդ հանրապետության հիմնադրումն է, որը կլինի ազգային, սոցիալական, իրավական պետություն, որտեղ դատարաններն անկախ կլինեն, կբացառվի ընտրակեղծիքն ու կաշառակերությունը, և մարդն իրեն կզգա պետության իսկական տերը: «Եթե այս ամենը չկա, նշանակում է, որ պետությունը մտածելու շատ տեղ ունի»,-նկատել է քաղաքագետը:

Լրահոս
0