ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում անցկացվել է դիտարժան շոու` Հայաստանի մոտոմրցավազքի չորրորդ առաջնությունը, որը նվիրված էր ավտոսպորտի առաջնության բազմակի մեդալակիր Ժիրայր Ասատրյանին։
Մոտոմրցավազքն այս տարի նվիրված էր նաև սեպտեմբերի 21–ին նշվող Հայաստանի անկախության օրվան։
Ինչպես Sputnik Արմենիա պորտալին տեղեկացրեց Arvikon սպորտային ավտո–մոտո ակումբի նախագահ Արսեն Սարկիսովը, Երևանում մոտոմրցավազքն առաջին անգամ է անցկացվում ` քաղաքապետարանի աջակցությամբ։
«Մենք այսօր անցկացնում ենք Երևան քաղաքի մոտոմրցավազքի առաջնությունն ու միաժամանակ` Ժիրայր Ասատրյանի գավաթը», – ասաց Սարկիսովը։
«Հրավիրել էինք նաև մոտոցիկլավարների` Ռուսաստանից և Իրանից, ովքեր, ցավոք, այս կամ այն տեխնիկական պատճառներով չկարողացան գալ Հայաստան։ Չնայած նախորդ տարի մասնակցել են իրանցի և ռուս մոտոցիկլավարներ», – ավելացրեց Սարկիսովը։
Նրա խոսքով` այս տարի մոտոմրցավազքն առանձնանում է նրանով, որ անցկացվում է Երևանում, քանի որ տարիներ առաջ նա կազմակերպվել է հանդիսատեսի համար անհասանելի լեռներում։
Սարկիսովը նաև ավելացրեց, որ մոտոցիկլավարների շրջանում կան Հայաստանի բազմակի չեմպիոններ և մի քանի պրոֆեսիոնալ մասնակիցներ, ովքեր արժանի են զբաղեցնել մրցանակային տեղեր։
Երևանում անցկացվող միջոցառումը բազմաթիվ հանդիսատես հավաքեց, որոնք առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնել նման շոու։
Նվաճելով մայրաքաղաքը. Դիտարժան մոտոմրցավազք՝ Երևանի մայրուղիներում
Բաժանորդագրվել
Հայաստանում դիտարժան շոու է անցկացվել` Հայաստանի մոտոմրցավազքի չորրորդ առաջնությունը, որը նվիրված էր ավտոսպորտի առաջնության բազմակի մեդալակիր Ժիրայր Ասատրյանին։ Մոտոմրցավազքն այս տարի նվիրված էր նաև սեպտեմբերի 21–ին նշվող Հայաստանի անկախության օրվան
© Sputnik / Ани ЛипаритянՀայաստանում դիտարժան շոու է անցկացվել` Հայաստանի մոտոմրցավազքի չորրորդ առաջնությունը, որը նվիրված էր ավտոսպորտի առաջնության բազմակի մեդալակիր Ժիրայր Ասատրյանին
1/10
© Sputnik / Ани Липаритян
Հայաստանում դիտարժան շոու է անցկացվել` Հայաստանի մոտոմրցավազքի չորրորդ առաջնությունը, որը նվիրված էր ավտոսպորտի առաջնության բազմակի մեդալակիր Ժիրայր Ասատրյանին
© Sputnik / Ани ЛипаритянՄոտոմրցավազքի մասնակիցները մեկնարկից առաջ
2/10
© Sputnik / Ани Липаритян
Մոտոմրցավազքի մասնակիցները մեկնարկից առաջ
© Sputnik / Ани ЛипаритянՄոտոմրցավազքն այս տարի նվիրված էր նաև սեպտեմբերի 21–ին նշվող Հայաստանի անկախության օրվան
3/10
© Sputnik / Ани Липаритян
Մոտոմրցավազքն այս տարի նվիրված էր նաև սեպտեմբերի 21–ին նշվող Հայաստանի անկախության օրվան
© Sputnik / Ани ЛипаритянՄոտոմրցավազքին այս տարին մասնակցում է 18 մարդ, չորսը` Վրաստանից, մնացածը` Հայաստանի տարբեր մարզերից
4/10
© Sputnik / Ани Липаритян
Մոտոմրցավազքին այս տարին մասնակցում է 18 մարդ, չորսը` Վրաստանից, մնացածը` Հայաստանի տարբեր մարզերից
© Sputnik / Ани ЛипаритянՄոտոցիկլավարները կատարում էին բարդ հնարքներ, օրինակ` ցատկ
5/10
© Sputnik / Ани Липаритян
Մոտոցիկլավարները կատարում էին բարդ հնարքներ, օրինակ` ցատկ
© Sputnik / Ани ЛипаритянԱյս տարի մոտոմրցավազքն առանձնանում է նրանով, որ անցկացվում է Երևանում, քանի որ տարիներ առաջ նա կազմակերպվել է հանդիսատեսի համար անհասանելի լեռներում
6/10
© Sputnik / Ани Липаритян
Այս տարի մոտոմրցավազքն առանձնանում է նրանով, որ անցկացվում է Երևանում, քանի որ տարիներ առաջ նա կազմակերպվել է հանդիսատեսի համար անհասանելի լեռներում
© Sputnik / Ани ЛипаритянJumbo ինքնաշեն մոտոցիկլ, որը հայ մոտոցիկլավարներից մեկը ձեռքով է հավաքել։ Մոտոցիկլավարը պահեստամասերը բերել է տարբեր երկրներից
7/10
© Sputnik / Ани Липаритян
Jumbo ինքնաշեն մոտոցիկլ, որը հայ մոտոցիկլավարներից մեկը ձեռքով է հավաքել։ Մոտոցիկլավարը պահեստամասերը բերել է տարբեր երկրներից
© Sputnik / Ани ЛипаритянՆախորդ տարի առաջնությանը մասնակցում էին նաև իրանցի և ռուս մոտոցիկլավարներ
8/10
© Sputnik / Ани Липаритян
Նախորդ տարի առաջնությանը մասնակցում էին նաև իրանցի և ռուս մոտոցիկլավարներ
© Sputnik / Ани ЛипаритянՄոտոմրցավազքին ներկա էին նաև ավտոարշավի սիրահարներն իրենց մեքենաներով
9/10
© Sputnik / Ани Липаритян
Մոտոմրցավազքին ներկա էին նաև ավտոարշավի սիրահարներն իրենց մեքենաներով
© Sputnik / Ani LiparityanՄոտոցիկլավարների շրջանում կային Հայաստանի բազմակի չեմպիոններ և մի քանի պրոֆեսիոնալ մասնակիցներ
10/10
© Sputnik / Ani Liparityan
Մոտոցիկլավարների շրջանում կային Հայաստանի բազմակի չեմպիոններ և մի քանի պրոֆեսիոնալ մասնակիցներ