ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է հայկական պետության ղեկավարի պաշտոնական կայքը:
Տոնի առթիվ ՀՀ Նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:
Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորանքներ են հղել նաև Ալժիրի նախագահ Աբդելիազ Բութեֆլիկան, Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սինգապուրի նախագահ Թոնի Տան Կենք Յամը, Իրաքի նախագահ Մուհամադ Ֆուադ Մաասումը:
Նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Եղիսաբեթ Բ. Հայ ժողովրդին երջանկություն և բարգավաճ ապագա եմ մաղթում
© Sputnik / Сергей Гунеев
/ Բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Եղիսաբեթ Բ թագուհին շնորհավորել է Հայաստանի նախագահին անկախության տոնի առիթով