00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ օրվա արժեքը

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն մեկն, ով զուրկ էր ձայնի իրավունքից, 24 տարի առաջ հանրաքվեի քվեարկության օրը ամենևին էլ ուրախ չէր

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր հայ ժողովուրդը տոնում է պետության կայացման տեսանկյունից իր մեծ և ամենակարևոր իրադարձությունը` Անկախության օրը: Ուղիղ 24 տարի առաջ` 1991 թվականին հանրապետության Գերագույն խորհուրդը հանրաքվե անցակցրեց Հայաստանի ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին: Ժողովուրդը միասնական էր իր որոշման մեջ` անկախության հռչակման համար կողմ քվեարկեց ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը:

Ամբողջ երկրի ցնծությունը նույնիսկ նկարագրելու կարիք չունի` «ձայնի իրավունք ունեցող 99% քաղաքացիների» սրտերում իսկական տոն էր: Չգիտեմ, որքան էին նրանք, ովքեր  դեռ այդ իրավունքը չունեին, սակայն, այն, որ նրանցից մեկի տրամադրությունն ամենևին էլ տոնական չէր` ես հստակ գիտեմ:

Ինձ մեկ օր չբավականացրեց: Ընդամենը մեկ օր էր ինձ բաժանում չափահաս լինելուց և այդ իրավունքը ստանալու հնարավորությունից, այդ մեկ օրը, որ կբացեր իմ առջև ընտրական տեղամասի դռները: Սակայն ճակատագիրն այլ կերպ տնօրինեց` մեկ օրը դարձավ որոշիչ:

Սեպտեմբերի 21-ին, ես իմ բնավորության համաձայն և ընտրական տեղամասի զավթման ծրագրով, վճռական էի տրամադրված: Այդ ժամանակահատվածում հասարակության մեջ իշխող էյֆորիան փոխանցվեց նաև ինձ: «Ոչ, — մտածում էի ես, —նման անարդարություն կարող է պատահել ցանկացածի հետ, միայն ոչ ինձ: Դա անհնար է: Չկա այս երկրում այնպիսի ուժ, որն ինձ ետ կպահի իմ քաղաքացիական դիրքորոշումն ամրապնդելու հարցում»:

Ծնողներս առավոտից գնացել էին ընտրությունների: Վերադառնալով, մեծ ոգևորությամբ պատմում էին թե, ինչ մեծ շուքով և տոնական է ամեն ինչ անցել, որքան մարդ էր եկել ընտրատարածք, որքան միասնական էին քվեարկողներն ու ընտրական հանձնաժողովի անդամները: Այս պատմություններն ավելի շատ կրակի վրա յուղ լցրեցին:

Դպրոցի մուտքի մոտ, որտեղ անցնում էին մեր ընտրատեղամասի քվեարկությունները, իսկապես մարդկանց հոծ զանգված էր հավաքվել: Առաջին պահին դա իմ օգտին էր խոսում: Ճեղքելով ամբոխը` ինձ հաջողվեց ներս սողոսկել: Ամեն ինչ դեռ հաջող էր ընթանում, և դա ինձ ուժ տվեց: Հայտնվելով երկրորդ հարկում` ես հանդիպեցի առաջին խոչընդոտին: Անձնագիր: Նախքան ընտրաթերթիկ տալն ու ընտրատեղին մոտենալն անձնագիր էին պահանջում բոլորից:

Ստիպված եղա գործի դնել ողջ խորամանկությունս` անձնագիրը տանն եմ մոռացել, մայրիկի մոտ է, ով կորել է ամբոխի մեջ, ահա, պայուսակիս մեջ է, հիմա կգտնեմ, անձնագրային սեղանում է, այսօր պետք է վերցնեմ, հիմա կքվեարկեմ և կգնամ վերցնելու… Ինձ հաջողվեց շարժել բոլորի գթասրտությունը, նույնիսկ դիտորդների, ովքեր հանձնաժողովի նախագահին հորդորում էին ևս մեկ անգամ ստուգել ընտրացուցակները, հնարավոր թյուրիմացությունը բացահայտելու համար: Նույնիսկ ժայռը կցնցվեր: Բայց ընտրական հանձնաժողովն անսասան էր:

Բանն արդեն հասնում էր ծեծկռտուքի: Ինձ հաջողվեց հասնել ցուցակներին, որոնք ես գրեթե խոշորացույցի տակ հորդորում էի կրկին ստուգել հանձնաժողովի անդամներին: Մայրիկը` կար, հայրիկը` նույնպես, քույրս` կար: Ես` չկայի: Ես մատով սպառնում էի հանձնաժողովի նախագահին, զայրանում, խոսում տիեզերական անարդարությունից, աղերսում մի փոքր բացառություն անել, խոստանում էի բողոքել բոլոր հնարավոր և անհնար ատյաններին: Սակայն ամեն ինչ ապարդյուն էր:

Ինձ հանգստացնում էին, ասում, որ չեն կասկածում իմ զգացմունքների անկեղծությանը, իմ` լուման ունենալու ցանկությանը և այլն և այլն: Սակայն քվեարկել, բնականաբար, չթույլատրեցին և «սա ձեր երկիրն է, այժմ դուք պետք է կառուցեք և ապրեք այստեղ, լուսավոր ապագան սարերի ետևում չէ» բարի մաղթանքներով դուրս հրավիրեցին ինձ:

«Ինչպես, — արցունքն աչքերիս տունդարձի ճանապարհին մտածում էի ես, — ինչպես սա կարող էր ինձ հետ պատահել: Կարծես, հնարավոր չէր քվեարկությունը մեկ օր ուշ նշանակել»: Մտքումս ոչ այդքան տեղին պտտվում էին Ախմատովայի տողերը «չէ ես նա չեմ, մեկ այլ մարդ է տառապում…»: Ես իհարկե հասկանում էի, որ երկրի ճակատագիրը ճիշտ է որոշվում, սակայն այն  գիտակցումը, որ ես այդ կայացման մեջ ոչ մի դեր չխաղացի` ցավալի էր: Եվ դեռ երկար տարիներ դառը արձագանք էր ստանում մեծ տոնի այդ օրը:

Հիմա, տարիներ անց, 24 տարվա վաղեմություն ունեցող այս իրադարձություններին ես հումորով եմ վերաբերվում, սակայն այն ժամանակ բոլոր մտատանջանքներն ու վերապրումները իրական էին, և ոչ մտացածին:

Այնինչ, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել


Այո, իսկապես, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Մայրս ծնվելուցս ընդամենը մեկ օր առաջ տրանսպորտի բացակայության պատճառով հյուրերի մոտից տուն էր վազում` վախենալով բաց թողել ֆուտբոլի խաղի հերթական հեռարձակումը: Եթե դա տեղի ունենար մի քանի օր ավելի շուտ… Ինչի մասին է խոսքը` բավական կլիներ ծնվել ընդամենը մեկ օր ավելի շուտ: Սակայն ով գիտի, ինչպես ամեն ինչ կդասավորվեր այդ ժամանակ…

Լրահոս
0