ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Բարձրաոլտ գծերի նորոգման և սպասարկման բրիգադաների միջազգային մրցումներն անցկացվում են Բրեստում սեպտեմբերի 16-26-ը, հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով «Բելէներգո»-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մալկովին:
Նրա խոսքերով` մրցումներին մասնակցում են թիմեր` Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից և Ուզբեկստանից: Որպես դիտորդ այնտեղ ներկա են Հայաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները:
Մրցումներն անցկացվում են ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկայի ոլորտի աշախատակիցների միջև արդեն 12-րդ տարին: Բելառուսում այն անցկացվում է 4-րդ անգամ, այս տարի այն անցկացվում է «Էներգետիկի» աշխատակազմի վերապատրաստման ուսումնական կենտրոնի «Բրեստէներգո» կայանում:
Մալկովը նաև հայտնել է, որ վեց փուլերի ընթացքում թիմերը կկարողանան ցուցադրել իրենց ԷՀԳ նորոգման և սպասարկմանն ուղղված գործնական հմտությունները, այդ թվում, բարձր տեղերում աշխատելու կարողությունը:
Մալկովի խոսքով` միջոցառման շրջանակում կանցկացվի նաև էլեկտրասարքավորումների և էլեկտրականության անվտանգությունն ապահովող միջոցների նորոգման և սպասարկման տեխնոլոգիաներով և սարքավորումներով զբաղվող ձեռնարկությունների թեմատիկ ցուցահանդես:
Հայաստանը որպես դիտորդ մասնակցում է Բրեստում էլեկտրահաղորդման գծի բրիգադայի մրցումներին

© Sputnik / Виталий Аньков
/ Բաժանորդագրվել
Բելառուսը չորրորդ անգամն է անցկացնում մրցումները, այս տարի էլեկտրիկները մրցելու են «Բրեստէներգո» կայանում