00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ Միգրացիայի վերաբերյալ Ասադի վերջին հայտարարությունը հստակ ուղերձ էր

© БоонСаркис Григорян
Саркис Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի բնակչությունը հիմնակնում փախչում է այն հատվածից, որը գտնվում է ռազմական ակտիվ գործողությունների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Բաշար Ասադի վերջին հայտարարությունն այն մասին, որ Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա միգրացիան բավական լուրջ խնդիր է լինելու նաև Արևմուտքի համար, հստակ ուղերձ էր միջազգային լայն շրջանակներին, որոնք արդեն բախվում են այդ նոր խնդրին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Արևմուտքի համար լուրջ խնդիր է նաև իսլամիստների հարցը, որոնք Եվրոպայից մեկնում են Մերձավոր Արևելք, կռվում են ահաբեկչական խմբավորումների կազմում և հետո վերադառնում: Այսինքն, ինչպես նկատում է արաբագետը, խնդիրները բավական շատ են և լուրջ Եվրոպայի համար:

«Այդ ստեղծված իրողության հետ Եվրոպան պետք է հաշվի նստի: Խնդիրն այն է, որ Սիրիայի բնակչությունը հիմնակնում փախչում է այն հատվածից, որը գտնվում է ռազմական ակտիվ գործողությունների շրջանում: Խոշոր քաղաքներից նման տենդենց չի նկատվում: Այսինքն, խոշոր քաղաքներում դեռևս կա կայունություն, և այդ քաղաքաները, մեծ հաշվով, կառավարական ուժերի վերահսկողության տակ են: Եվ Ասադը հենց դա էր շեշտում, որ  ի վիճակի են  պայքարել և ահաբեկչության դեմ, և միևնույն ժամանակ ապահովել կայունությունը խոշոր քաղաքներում»,-մեկնաբանել է Սարգիս Գրիգորյանը:

Դեպի Եվրոպա փախստականների հոսքի մեծացումը պայմանավորված է նաև Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններով: «Թուրքիայում ընթանում են բավական լուրջ զարգացումներ՝ կապված PKK-ի դեմ հակամարտության հետ: Այստեղ եվս բավական անկայուն վիճակ է, և այս հատվածում հայտնված փախստականները  փորձում են գնալ այլ երկիր, այսինքն՝ խնդիրը համընդհանուր է»,-ընդգծել է բանախոսը:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Իսլամական պետության»-ը եվ այլ ահաբեկչական խմբավորումներին, ապա, ըստ արաբագետի, պատկերը հստակ է. «Իսլամական պետություն»-ն այս փուլում խնդիր ունի և օդային հարվածները թուլացնում են նրա դիրքերը: «Փաստորեն, «Իսլամական պետության» դեմ պայքարն ընդգրկում է առավել լայն շրջանակ: Թուրքիան միացավ այդ պայքարին, չնայած, իմ կարծիքով, դա մի քիչ իմիտացիոն բնույթ ունի: Այլ երկրներ ևս ակտիվորեն ներգրավված են «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այդ խմբավորման սահմանները, որտեղ հիմա այն վերահսկողություն է իրականացնում, գծված են, և այս պահին այդ տարածքներն ավելի ընդլայնել, այն չի կարող»,-վստահեցրել է արաբագետ Գրիգորյանը:

Լրահոս
0