00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարճևանցի Ադամն ու Եվան

© Sputnik / Самвел СепетчянГалина
Галина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր է, որ լավաշը հայտնի է ողջ աշխարհում, իսկ այն ժամանակ ինձ համար այդ ամենը շատ անսովոր էր։ Առաջին թխած լավաշն, ըստ ավանդույթի, բաժանվում է բոլոր ներկաների միջև, և մի կտորն էլ ինձ բաժին հասավ

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Տարեցները պատմում են, որ Սյունիքի Կարճևան գյուղը վաղուց է հիմնվել։ Գյուղի հետ կապված մի լեգենդ կա։ Սիրահարները թաքնվել են բարեկամների ցասումից, որոնք թույլ չեն տվել նրանց միասին լինել, և նրանք փախել են հարազատ վայրերից։

Սիրահարներին հետապնդել են, և երիտասարդ սիրահարները ստիպված են եղել թաքնվել ժայռերի կիրճերում, քաղցած են մնացել, թրջվել անձրևի տակ, տառապել շոգից։ Եվ մի օր հաջողությունը վերջապես ժպտացել է նրանց. անցնելով նեղ կիրճի հատակով` նրանք դուրս են եկել բոլոր կողմերից ժայռերով շրջապատված հարթավայր, որտեղ նրանց ոչ ոք չէր կարող գտնել. հողակտորը հուսալի պաշտպանված էր օտար աչքից։

Տեղանքը շատ գեղեցիկ է եղել` անտառածածկ լեռներ, մասրենու թփեր, մոտակայքում խոխոջացել է առվակը, օդը մաքուր է եղել` պարուրված խոտերի և ծաղիկների բույրով։

Սիրահարները հասկացել են, որ այստեղից ոչ մի տեղ չեն գնա։ Եվ հենց այդտեղ էլ մնացել են, հետո երեխաներ են ունեցել, և ժամանակի հետ բնակավայրն աճել է։ Այդպես էլ առաջացել է Կարճևան գյուղը։ Գյուղի անվան հետ կապված երկու բացատրություն կա` «կարճ» ճանապարհ մինչև Արաքս գետ, որը հոսում է Թուրքիայի սահմանով, «ավան» նշանակում է բնակավայր, տեղանք։ Իսկ երկրորդ բացատրությունը` «կիրճ», բնակավայր կիրճում։ Ինձ երկու տարբերակն էլ դուր է գալիս։

Դեռ խորհրդային տարիներն էին, երբ առաջին անգամ եղա Կարճևանում. հյուր էի գնացել ազգականներիս։ Այդ ժամանակ Կարճևան հասնելն այդքան էլ հեշտ չէր։ Անցաթուղթ էր պետք։ Գնում էինք գնացքով, և Լենինական քաղաքի (այժմ` Գյումրի) մոտ վագոն էին բարձրանում սահմանապահները, որոնք ուղեկցում էին սահմանի երկայնքով անցնող գնացքը, քանի որ պետական սահմանը հենց կողքն էր։

Արդեն ուշ գիշեր էր, երբ գյուղ հասանք։ Ազգականները մեզ ուղեկցեցին տուն, և ես միանգամից գնացի քնելու։

Հոգնեցուցիչ ճանապարհից հետո փափուկ ներքնակը դրախտային օթյակ թվաց։ Ես ընկղմվեցի բրդյա ներքնակի մեջ և, ծածկվելով ծանր տաք վերմակով, խորը քուն մտա։

Առավոտյան, երբ արթնացա, փորձեցի ուղղել անկողինս։ Ազգականիս ծիծաղն ամաչեցրեց ինձ։ Նա ուրախ հետևում էր, թե ինչպես եմ փորձում ուղղել ծանր վերմակն ու բարձը։ Գյուղերում անկողնու պարագաներն առանցքային դեր են խաղում հարսնացուի օժիտի մեջ, և որքան մեծ են ներքնակը, վերմակը և բարձերը, որքան շատ բուրդ և բմբուլ է օգտագործվում դրանց պատրաստման համար, այնքան բարձր է աղջկա ընտանիքի հեղինակությունը։

Մի լավ զվարճանալով անկողինը հարդարելու իմ փորձերի վրա` մորաքույրս օգնության եկավ։ «Երբ կկարողանաս ինքնուրուն հավաքել անկողինը, ուրեմն ամուսնանալուդ ժամանակն է»,– ասաց նա։

Ես անհարմար զգացի։ Ոչինչ, մտածեցի, թող ծիծաղեն, գյուղացիները սիրում են քաղաքացիների վրա ծիծաղել։ Դուրս եկա պատշգամբ և կարկամեցի։ Աչքիս առաջ փռված էին փառահեղ սարերը, որոնք տեղ–տեղ ծածկված էին կանաչով` ասես մալաքիտից զարդերով։ Իսկ ստորոտում գյուղացիների տներն էին` թաղված վարդերի թփերի մեջ, որոնցից հիանալի բույր էր տարածվում։

Շունչս կտրվեց գեղեցկությունից… Հավանաբար նման տեսք ունեին մանկական հեքիաթներում նկարագրված կախարդական այգիները, որտեղ փերիներն էին բնակվում…

Այդ հեռավոր լեռնային գյուղում ապրող մարդիկ զբաղվում են անանսաբուծությամբ, միրգ ու բանջարեղեն են աճեցնում, որսի գնում, լավաշ թխում։

Առաջին անգամ Կարճևանում տեսա, թե ինչպես են լավաշ թխում, և կյանքումս առաջին անգամ թոնիր տեսա։ Խորը փոս, որի պատերը պատված էին կավի շերտով, իսկ հատակին փայտ էր վառվում։ Երբ վառվող փայտը վերածվում էր ածխի, պատերը թեժանում էին և դրանց վրա թխում էին խմորի գրտնակած շերտերը։

Այսօր է, որ լավաշը հայտնի է ողջ աշխարհում, բայց այդ ժամանակ, ինձ համար այդ ամենը շատ անսովոր էր, ու երբ մորաքույրերս ինձ իրենց հետ տարան թոնրատուն, ես չկարողացա զսպել հիացմունքս։

Այնտեղ մի քանի երիտասարդ կանայք կային` մրահոն, երկար հյուսերով, ամրակազմ, առողջ։ Նրանք միասին ծիծաղելով ու կատակելով թեթև քայլվածքով մտան թոնրատուն, նստեցին պատերի տակ ու սկսեցին իրենց գործը։ Մեկը ալյուր էր մաղում, մեկը գրտնակում շատ բարակ–բարակ շերտերը, իսկ հետո ամենափորձառուն փռում էր այն ռաֆադայի (լավաշ թխելու հարմարանք) վրա և հարվածում թոնրի շիկացած պատին։

Նրանց դեմքերը թոնրատան շոգից կարմրել էին, բայց դա նրանց բոլորովին չէր խանգարում. մեկը երգում էր, մյուսները ձայնակցում էին նրան։    

Որոշ ժամանակ անց լավաշը սկսում էր կախարդական բույր արձակել, և այդ ժամանակ կանայք երկաթե ձողով հանում էին այն թոնրից, որտեղ նա «բողբոջում» էր ու պատվում ոսկեգույն պղպջակներով։ Հանում էին ու փռում հատուկ տեղում։

Առաջին լավաշն, ավանդույթի համաձայն, բաժանվում է բոլոր ներկաներին, և ինձ նույնպես մի կտոր հասավ։ Մատներս այրելով վերցրի այն, ինչքան ուժ ունեի փչեցի ու կերա։

Աշխարհում ավելի համեղ ոչինչ չկա, քան նոր թխած լավաշը։ Դրա համը չի համեմատվի ոչ մի բանի հետ, որովհետև լավաշի մեջ ձեռքերի ջերմություն կա, մայրերի, կանանց հոգատար ձեռքերի ջերմություն։

Լավաշը մեզ համար ավելին է, քան հացը։ Դա մեր օջախը պահպանելու, երեխաներին մեծացնելու, մտերիմների մասին հոգ տանելու մեր հեռավոր նախնիների ուղերձն է։ Մեր ընտանիքներում առանց լավաշի անհնար է պատկերացնել որևէ միջոցառում։

Եվ «լավաշ» բառն էլ մի տեսակ առանձնահատուկ հնչողություն ունի, երբ ասում ես «լավաշ», ասես թավիշ է դիպչում այտիդ։

Լեզվաբանները գիտականորեն մեկնաբանում են դրա նշանակությունը, նշում, որ բառը հնդեվրոպական ծագում ունի։ Մեկնաբանությունները շատ տարբեր են, բայց, ըստ էության, կարևորը դա չէ։

Ես ունեմ «հայկական հացի» նշանակության իմ ըմբռնումը (թող ներեն ինձ լեզվաբանները). «լավ» և «աշ», վերջինը մեկնաբանում եմ որպես աշխարհ:Լավաշ, այսինքն` լավ աշխարհ։

Ինձ այդ տարբերակը շատ է դուր գալիս, որովհետև մարդու համար ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել լավ աշխարհից, և այդ բառն արտասանելիս ականջիս են հասնում մեր նախնիների խրատները, որոնք պատգամում են լավ պահել մեր բաժին հողակտորը, մե՛ր աշխարհը։

Լրահոս
0