ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի– Sputnik. Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դեռ չի որոշել իր հարսանիքի օրը, Sputnik Արմենիա պորտալին ասաց մարզիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը։
Հայկական մամուլում լուրեր են տարածվել, որ ամենացանկալի փեսացուներից մեկը` Արթուր Աբրահամը, ամուսնացել է։ Ինչպես գրում են ԶԼՄ–ները, աշխարհահռչակ բռնցքամարտիկի ընտրյալը Մերի անունով աղջիկ է, բնակվում է Հայաստանում։
Գրիգորյանը նշեց, որ հարսանիքի կոնկրետ ամսաթիվը դեռ որոշված չէ։ Նա ավելացրեց, որ զույգը նշանվել է դեռ անցած տարի։ «Աբրահամը չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին»,– նշեց Գրիգորյանը։
Հայկական մամուլում արդեն մի քանի տարի է` լուրեր են պտտվում, որ բռնցքամարտիկը մտադիր է ամուսնանալ։ Ավելի վաղ Աբրահամը հայտարարել էր, որ պատրաստվում է ամուսնանալ առաջիկայում, բայց, ինչպես երևում է, նա դեռ չի շտապում։
Արթուր Աբրահամը ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ WBO վարկածով աշխարհի չեմպիոն է։ Տիտղոսը պաշտպանել է դեկտեմբերին ֆրանսիացի Մեհդի Բուադլի հետ մենամարտում։ 2012թ.–ին «Boxsport» ամսագրի վարկածով ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։
Արթուր Աբրահամը դեռ չի որոշել հարսանիքի օրը
12:33 19.09.2015 (Թարմացված է: 15:40 19.09.2015)
© Личная страница в FacebookБоксер Артур Абрахам
© Личная страница в Facebook
Բաժանորդագրվել
Մարզիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հիշեցրել է, որ զույգը նշանվել է դեռ անցած տարի