ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ապաստան է խնդրել Ֆրանսիայից և մերժում ստացել։ Նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մերժումը մեջքից հասցված հարված է որակել։
Ասանժի խոսքով` ում հարցազրույցը մեկնաբանում է Ֆրանս Փրես գործակալությունը, նրան ապաստան տալու վերաբերյալ բանակցություններն անցել են նրա և Օլանդի միջև փաստաբանի մասնակցությամբ։ Ասանժը պնդում է, որ Ֆրանսիայի նախագահը սկզբում հույս է ներշնչել իրեն, սակայն հետո փոխել է իր դիրքորոշումը։
«Որոշ չափով նրա (վերջնական) պատասխանը հարված էր, – ասել է Ասանժը։– Հավանաբար նա ցանկացել է ուժեղ երևալ, սակայն ոչ թե ֆրանսիացիների, այլ` ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի մոտ։ Իսկ դա կարելի էր անել հրապարակավ` մերժելով իմ դիմումը»։
Ելիսեյան դղյակը որևէ կերպ չի մեկնաբանել Ասանժի հայտարարությունը։
Շվեդիան օգոստոսին հայտնել էր, որ հույս ունի մինչև տարեվերջ Էկվադորի հետ երկկողմանի համաձայնության հասնել իրավական աջակցության առումով, ինչը կօգնի շվեդ դատախազներին հարցաքննել Ասանժին։
Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը` այն ժամանակ նա դիմել էր Էկվադորի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով, քանի որ մտավախություն ուներ, որ շվեդական իշխանությունները նրան կհանձնեն ԱՄՆ–ին։ 2015 թվականի հուլիսին Ասանժը Monde ֆրանսիական թերթի միջոցով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, սակայն Ելիսեյան դղյակը մերժել է նրան։
Ասանժը վիրավորվել է Օլանդից
© Sputnik / Елена Пахомова / Անցնել մեդիապահոցБританский суд подтвердил решение об экстрадиции Ассанжа в Швецию
© Sputnik / Елена Пахомова
/ Բաժանորդագրվել
WikiLeaks–ի հիմնադիրը հայտնել է, որ ապաստան տալու մասին բանակցությունները անցել են փաստաբանի մասնակցությամբ