ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Խորվաթիան ամբողջությամբ փակել է Սերբիայի հետ սահմանին գտնվող 8 հսկիչ անցակետերից յոթը, բաց է մնում միայն ամենամեծ «Բայակովո–Բատրովիցի» անցակետը Խորվաթիայի և Սերբիայի միջև կենտրոնական ավտոմայրուղում, հաղորդել է Խորվաթիայի ԱԳՆ–ը։
Ընդունված միջոցը ժամանակավոր բնույթ է կրում` սերբական տարածքից փախստականների հոսքը սահմանափակելու նպատակով։ Պաշտոնական տվյալներով` գրեթե մեկ օրվա ընթացքում Խորվաթիա է մտել 11 հազար փախստական, ինչը հանգեցրել է նրանց հսկողության, տեղավորման և մինչև տարանցիկ կենտրոններ կամ սահմանակից պետություններ տեղափոխման հետ կապված խնդիրների։
Ավելի վաղ Սերբիայի աշխատանքի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ Խորվաթիայի հսկիչ անցակետերը փակելու դեպքում Բելգրադը «կպահանջի իր տնտեսական և այլ շահերի պաշտպանություն միջազգային դատարաններում»։
Բալկանյան տարածաշրջանի երկրներն այս տարի բախվել են հիմնականում Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից փախստականների հսկայական հոսքի հետ, որոնք նրանց երկրների տարածքով ուղղորդվում են դեպի Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ։ 2015թ.–ի սկզբից Եվրամիության տարածք են ժամանել շուրջ 500 հազար միգրանտներ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր եկվորներով։
Խորվաթիան ամբողջությամբ փակել է Սերբիայի հետ սահմանին գտնվող գրեթե բոլոր հսկիչ անցակետերը
© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация с беженцами на греческом острове Лесбос
© Sputnik / Михаил Воскресенский
/ Բաժանորդագրվել
Ընդունված միջոցը ժամանակավոր բնույթ է կրում` սերբական տարածքից փախստականների հոսքը սահմանափակելու նպատակով։ Պաշտոնական տվյալներով` գրեթե մեկ օրվա ընթացքում Խորվաթիա է մտել 11 հազար փախստական, ինչը հանգեցրել է նրանց հսկողության հետ խնդիրների