ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի–Sputnik. Ինքնասպանության փորձը նշանակում է, որ մարդը կյանքի որևէ փուլում պատրաստ է եղել անդառնալի որոշում ընդունել սեփական կյանքի վերաբերյալ` հուսախաբ լինելով կամ «կոտրվելով» ճակատագրի հարվածներից, գրում է fishki.net կայքը։
Հայտնի մարդկանց հետ ևս կարող է նման բան պատահել դեպրեսիայի, տագնապի զգացողության և այլ խնդիրների պատճառով։ Ահա այն 12 հայտնի մարդկանց ցուցակը, որոնք իրենց կյանքի ընթացքում անցել են այդ ճանապարհով։
Դրյու Բերիմոր
Առաջին անգամ դերասանուհի Դրյու Բերիմորը հայտնվել է էկրաններին «Այլմոլորակայինը» ֆիլմում` դեռահաս տարիքում։ Այդ ժամանակ նա խնդիրներ ուներ` կապված թմրանյութերի և ալկոհոլի հետ։ Երկար տարիներ դերասանուհին պայքարել է կրկնաբևեռ խանգարման դեմ։ 14 տարեկանում Դրյուն փորձել է ինքնասպան լինել։ Ավելի ուշ նրան հաջողվել է փոխել կյանքն ու հաղթել կործանարար սովորությունների դեմ պայքարում։
Էլթոն Ջոն
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը երկար տարիներ ստիպված է եղել թաքցնել սեփական սեքսուալ կողմնորոշումը։ Երբ Էլթոնը նշանված է եղել Լինդա Վուդրոյի հետ, նա զգացել է, որ այլևս չի կարողանում ապրել ստի մեջ և փորձել է ինքնասպան լինելով` մտցնելով գլուխը ջեռոցի մեջ։
Թինա Թերներ
Թինա Թերներին լավ ծանոթ են բռնության հետ կապված հարաբերությունները։ Նրան սիստեմատիկ կերպով ծեծել է երաժիշտ և սիրեկան Այք Թերները։ Թեև Թինան այժմ բավականին հաջողակ է, հարկ է նշել, որ 1986 թ.–ին երգչուհին փորձել է ինքնասպան լինել` այլևս չցանկանալով ապրել նման վիճակում։
Ուոլթ Դիսնեյ
Ուոլթ Դիսնեյի դասական կերպարը խորհրդանշում է ուրախություն և ընտանեկան ջերմ մթնոլորտ։ Սակայն ուրախության և մուլտֆիլմերի արքային մի անգամ ասել են, որ նա անտաղանդ է, և Ուոլթը փորձել է ինքնասպան լինել` ընդունելով թմրանյութերի և ալկոհոլի չափազանց մեծ բաժին։ Նա այդ ժամանակ 31 տարեկան էր։
Էմինեմ
Էմինեմն առաջին անգամ բեմ է բարձրացել 1997 թ.–ին, սակայն դա կարող էր երբեք տեղի չունենալ։ Սիրելի կնոջից և ծնողներից բաժանվելուց հետո ռեփերը փորձել է ուժեղ ներգործություն ունեցող դեղորայքի միջոցով «մաքրել հաշիվները» կյանքի հետ։
Բրիթնի Սփիրս
Բրիթնի Սփիրսն այնքան երկար է գլխավորել համաշխարհային հիթ շքերթները, որ դժվար է հավատալ, որ երգչուհին կարող էր նման քայլի դիմել։ Սակայն Բրիթնին ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ խնդիրներ ոչ միայն կարիերայում, այլև անձնական կյանքում։ Նա բազմիցս փորձել է ինքնասպան լինել։
Փաթի Դյուկ
Դերասանուհի, երգչուհի և գրող Փաթի Դյուկն աշխարհին նվիրել է իր բազմաթիվ անհավանական աշխատանքները, սակայն նա ևս բախվել է անձնական կյանքում առաջացած բազմաթիվ խնդիրների հետ և կատարել ինքնասպանության մի քանի անհաջող փորձ։ Ի վերջո, նրա մոտ երկբևեռ խանգարում է ախտորոշվել։
Մայք Թայսոն
Իր փառքի գագաթնակետին Մայք Թայսոնն անպարտելի էր ռինգում, և շատ բռնցքամարտիկներ միանգամից հանձնվում էին` չցանկանալով Մայքի հետ մինչև վերջ մենամարտել։ Այդուհանդերձ, ըստ Թայսոնի, բռնցքամարտի փրոմոութեր Դոն Քինգը մանիպուլյացիայի է ենթարկել նրան, ինչը հանգեցրել է ուժեղ դեպրեսիայի։ Թայսոնը նաև ազատազրկվել է սեքսուալ բնույթի բռնության համար։ Դրանից հետո նա փորձել է թմրանյութերի օգնությամբ վերջ տալ կյանքին։
Ֆրենկ Սինատրա
Ֆրենկ Սինատրան ապրել է հույզերի հորձանուտում և տառապել դեպրեսիայից։ Նրա մոտ ախտորոշվել է «երկբևեռ խանգարում»։ Երկրորդ կնոջ` Ավա Գարդների հետ դժվար հարաբերությունների պատճառով Սինատրան փորձել է ինքնասպան լինել։ Նման փորձերը մի քանիսն են եղել, սակայն ավելի ուշ նա ամուսնալուծվել է և մահացել 1998 թ.–ին` սրտամկանի ինֆարկտից։
Օուեն Ուիլսոն
Օուեն Ուիլսոնին սովորաբար ասոցացնում են կատակերգական կերպարների հետ, սակայն նրա կյանքում բավականին մեծ տեղ է զբաղեցնում ողբերգականությունը։ 2007 թ.–ի օգոստոսի 26–ին նա վիճել է իր մտերիմ ընկերոջ հետ և որոշել ինքնասպան լինել։ Ուիլսոնին գտել են անգիտակից վիճակում` ըստ երևույթին թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ։
Հոլի Բերի
Դևիդ Ջասթիսից բաժանվելուց հետո Հոլի Բերին հայտնվել է այնպիսի դեպրեսիայի մեջ, որ որոշել է ինքնասպան լինել։ Նա փորձել է թունավորվել ածխածնի մոնօքսիդով։ Սակայն հետագայում Հոլին խոստովանել է, որ այդ քայլից իրեն հետ պահած միակ միտքը եղել է այն, թե ինչպես է մայրը գտնելու իր մարմինը։ Ավելի ուշ Հոլիին հաջողվում է հաղթահարել դեպրեսիան, և նա երդվում է այլևս երբեք չամուսնանալ։
Արքայադուստր Դիանա
Քչերն են կարողանում իրենց կյանքով հուզել ուրիշների սրտերը, ինչպես դա արեց արքայադուստր Դիանան իր կարճատև կյանքի ընթացքում։ Այդուհանդերձ, լինելով նորապսակ, Դիանան խոստովանել է կենսագրին, որ մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։ Ողջ կյանքի ընթացքում Դիանային հետապնդել են, նսեմացրել, ինչը, ի վերջո, հանգեցրել է նման ողբերգական մահվան։ Մի անգամ, սեփական կրծքի տակ կրելով առաջին որդուն` Ուիլյամին, նա խոստովանել է, որ կանխամտածված իրեն վայր է նետել աստիճաններից, չնայած Բուքինհեմյան պալատը, իհարկե, երբեք չի հաստատի կամ չի հերքի այս տեղեկատվությունը։