00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Yerevan Jazz Fest 2015 ընթացքում Երևանում սպասվում է հեքիաթային ջազի տոն

© Sputnik / Асатур Есаянцджазмены Ваагн Айрапетян и Лорен Робин
джазмены Ваагн Айрапетян и Лорен Робин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի հանդիսատեսին կգերեն Yerevan Jazz Fest 2015–ին մասնակցող արտիստները, ասել է հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանը առաջիկա երեք օրերին կընկղմվի ջազի հեքիաթային մթնոլորտի մեջ` Հայաստանի մայրաքաղաքում հինգշաբթի մեկնարկում է Yerevan Jazz Fest 2015 ջազի փառատոնը, որին մասնակցելու են տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։

© Sputnik / Асатур ЕсаянцՋազմեն Լևոն Մալխասյան
джазмен Левон Малхасян - Sputnik Արմենիա
Ջազմեն Լևոն Մալխասյան

«Ես շատ ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո Երևանում կկայանա միջազգային փառատոն։ Երևանի հանդիսատեսին կհետաքրքրեն արտիստները, ովքեր մասնակցելու են միջոցառմանը։ Հուսով եմ, որ փառատոնը կանցնի բարձր մակարդակով, քանի որ կազմակերպիչները մանրակրկիտ պատրաստվել են դրան», – փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ջազմեն Լևոն Մալխասյանը։

© Sputnik / Asatur YesayantsՋազմեն Արմեն Թութունջյանն (Չիկո)
Джазмен Армен Тутунджян (Чико) - Sputnik Արմենիա
Ջազմեն Արմեն Թութունջյանն (Չիկո)

Ջազմեն Արմեն Թութունջյանն (Չիկո) իր հերթին, հույս  հայտնեց, որ փառատոնը, որն անցկացվելու է սեպտեմբերի 17-19-ը, ավանդական կդառնա և խթան կհանդիսանա, որպեսզի մարդիկ ավելի շատ բարձրորակ երաժշտություն լսեն։ Նա նաև հիշեցրեց այն մասին, որ Հայաստանը հարուստ ջազ ավանդույթներ ունեցող երկիր է և իր արժանի տեղն է զբաղեցնում համաշխարհային ջազի քարտեզում։

Փառատոնի հյուր` ավստրիացի երաժիշտ Հյուբերտ Թաբսն ասաց, որ շատ ուրախ է առաջին անգամ այցելել Հայաստան, որի մասին շատ է լսել իր հայ ընկերներից, և անհամբեր սպասում է համերգին։

© Sputnik / Асатур ЕсаянцԱվստրիացի երաժիշտ Հյուբերտ Թաբս
австрийский музыкант Хьюберт Таббс - Sputnik Արմենիա
Ավստրիացի երաժիշտ Հյուբերտ Թաբս

«Ես ուրախ եմ, որ փառատոնն ու լավ երաժշտությունը հետաքրքիր են հայ հանդիսատեսի համար։ Նախատեսվում է, որ փառատոնն ամենամյա է դառնալու։ Մանսակիցների աշխարհագրությունն ու թվաքանակը, որոնք մասնակցելու են Yerevan Jazz Fest 2016, նախատեսվում է ընդլայնել», – ասաց ասոցիացիայի տնօրեն Կամո Մովսիսյանը։

Փառատոնը կբացվի Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային սիմֆոնիկ նվագախումբի ելույթով` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ և հայտնի վրացի կատարող Նինո Կատամաձեի կատարումներով։ Համերգին կմասնակցեն նաև Արցախի ջազ նվագախումբը, ջազմեններ Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը, Սերգեյ Մանուկյանը և այլ երաժիշտներ։

 

 

Դիրիժոր և երաժիշտ Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությանը նվիրված եզրափակիչ համերգին հանդիսատեսին հատուկ ծրագիր է սպասում` Մարիամ և Արմեն Մերաբովների ելույթը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ` Պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ։ Ելույթ կունենան նաև Վազգեն Ասատրյանը, Էռնա Յուզբաշյանը, Հյուբերտ Թաբսը։

Փառատոնի գլխավոր հյուրը կլինի հայտնի վոկալիստ, մի քանի գործիք նվագող Ռիչարդ Բոնան ԱՄՆ–ից։

Լրահոս
0