ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Victoria's Secret հրեշտակ, նորզելանդական հայտնի սուպերմոդել Ստելլա Մաքսվելի լուսանկարները կզարդարեն Vogue Russia ամսագրի հոկտեմբերյան համարը։
Հանրաճանաչ սնդուսափայլ ամսագրի համար երևանյան գունեղ ֆոտոշարքում մոդելը լուսանկարվել է հայկական տարազով, հայկական չրերի և գունագեղ գորգերի ֆոնին, ինչի մասին վկայում են մոդելի Instagram–ի պաշտոնական էջում հրապարակած լուսանկարները։
Ինչպես Vouge Russia–ն գրում է Instagram–ի իր էջում, այս գեղեցիկ ֆոտոշարքի հեղինակը հայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանն է։
«… Մենք Ստելլա Մաքսվելի ու Vogue Russia–ի հետ ճամփորդում էինք Հայաստանով։ Ինձ շատ հուզեց այս պատմությունը, որը վաղը հանրամատչելի կդառնա։ Ինչպես գիտեք` ես հայ եմ և ինձ համար շատ կարևոր էր Ստելլայի և Vogue–ի հետ Հայաստանում անել այս ֆոտոշարքը», – գրել է Instagram–ի իր էջում Մուշեղը։
Դատելով նրանից, որ Մաքսվելի գեղեցկուհին իր լուսանկարները ժպիտներով և սրտիկներով է մեկնաբանել, նրան դուր են եկել լուսանկարները։ Ստելլայի երկրպագուները նույնպես նկարները գնահատել են ըստ արժանվույն` լուսանկարների տակ թողնելով իրենց հմայված մեկնաբանությունները։