00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուկրաինական ազգանունների համար «Ռոսիա սեգոդնյա»–ի աշխատակցուհիները պատժամիջոցների ներքո են հայտնվել

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցКруглый стол, посвященный 15-летию Владимира Путина во главе России
Круглый стол, посвященный 15-летию Владимира Путина во главе России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի Թուրքիայի և Ղազախստանի ներկայացուցչությունների ղեկավարներ Ելենա Պալաժչենկոն և Օլգա Կովալենկոն հայտնվել են Կիևի պատժամիջոցների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» գործակալության երկու աշխատողների ուկրաինական ազգանունները դարձել են Կիևի պատժամիջոցների ցուցակում հայտնվելու միակ պատճառ, կարծում է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի գործողության մեջ է դրել և Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի և պաշտպանության խորհրդի որոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին, ինչը սահմանափակումներ է պարունակում 388 ֆիզիկական անձանց և 105 իրավաբանական անձանց, այդ թվում` քաղաքական գործիչների, պաշտոնյաների և լրագրողների համար։

Պատժամիջոցների տարբեր տեսակները, սկսած երկիր մտնելու արգելքից մինչև գույքը կալանքի տակ առնելը, սահմանված են մեկ տարով։ Պատժամիջոցների ներքո հայտնված ռուսների թվում են մշակույթի, քաղաքականության գործիչներ և լրագրողներ։

Բացի «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովից, պատժամիջոցների ցուցակում են Թուրքիայում գործակալության ներկայացուցչության ղեկավար Ելենա Պալաժչենկոն և Ղազախստանում ներկայացուցչության ղեկավար Օլգա Կովալենկոն։

«Մենք մտահոգված էինք, թե ինչու են ցուցակում հայտնվել մեր երկու լրագրողները, ովքեր երբեք չեն գրել Ուկրաինայի մասին։ Մեկն աշխատում է Ղազախստանում, մյուսը` Թուրքիայում։ Հետո հասկացանք` երկուսն էլ ուկրաինական ազգանուններ ունեն։ Հավանաբար, այդ պատճառով էլ նրանց արգելել են մտնել Ուկրաինա։ Այլ պատճառներ չենք տեսնում։ Այդ ցուցակում նաև BBC լրագրողների ընդգրկած ուկրաինական իշխանությունների տրամաբանությունը և գործողությունների խելամտությունը հասկանալ չեմ էլ փորձում»,– ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Լրահոս
0