00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ. կարիք կա արդյոք տրանսֆորմացիայի

© FacebookАршалуйс Мгдесян
Аршалуйс Мгдесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուշանբեում տեղի ունեցած գագաթնաժողովը ցույց տվեց, որ ՀԱՊԿ անդամ–երկրների սպասումները տարբեր են։ Ռուսաստանի շահերն ավելի գլոբալ են, Հայաստանին ավելի շատ անհանգստացնում է իրավիճակի սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ–ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Դուշանբեում ավարտվեց  ՀԱՊԿ անդամ–պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Կազմակերպության  նախագահությունն անցավ Հայաստանին։ Բացի կազմակերպության նախագահության կարգավիճակի ռոտացիայից, գագաթնաժողովի ժամանակ նախագահները նշել են այսօրվա  առկա սպառնալիքները և դրանք նվազագույնին հասցնելու անհրաժեշտ միջոցները։ Սրվել են ՀԱՊԿ անդամ–երկրների սահմաններին մարող հակամարտությունները և հարևան տարածաշրջաններում ստեղծվել են անկայունության նոր օջախներ։ Ինչի հետ կապված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնիսկ առաջարկ է արել փոփոխություններ մտցնել (չի նշել կոնկրետ ինչ փոփոխություններ) կազմակերպության կանոնադրության մեջ և կողմնորոշվել տարածաշրջանային ՀՕՊ համակարգի դասավորվածության առումով։

Տարբեր առաջնահերթություններ


Գագաթնաժողովում քննարկված խնդիրներն, ընդհանուր առմամբ, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ պետությունների առաջնահերթություններն ու ՀԱՊԿ–ից սպասելիքները տարբեր են։ Ռուսաստանի, որպես բլոկի մեծությամբ ամենահզոր պետության, հետաքրքրություններն ավելի գլոբալ են և այնպիսի խնդիրներ են ընդգրկում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքում առկա արյունոտ քաոսը, Ուկրաինայի իրավիճակը և սրված հարաբերություններն Արևմուտքի հետ։ Կենտրոնական Ասիայի պետությանն ավելի շատ մտահոգում է Աֆղանստանի իրավիճակը և ներքաղաքական անկայունության նշանները, Բելառուսին` հարևան Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները, իսկ Հայաստանին` ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը։ Ռուսաստանն իր գլոբալ շահերով` կազմակերպության կենտրոնական և հիմնաքարային օղակն է, որին կապված են դաշնակիցները, առաջին հերթին, անվտանգության առումով։

Հայաստանը, որպես կազմակերպության նախագահող երկիր, ուրվագծել է իր առաջնային խնդիրները, որոնց շարքում են ՀԱՊԿ–ի ռազմական բաղկացուցչի ուժեղացումը, մյուս տարի մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը և խաղաղապահներին նախապատրաստելու համար բազային կազմակերպության ստեղծումը։  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գործընկերների ուշադրությունը դարձրել է նաև հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին, ինչը մտնում է ՀԱՊԿ–ի պատասխանատվության շրջանակների մեջ։

Սակայն նստաշրջանի արդյունքներով պետության ղեկավարների հայտարարության մեջ Սարգսյանի նշված խնդիրը, ինչպես և սպասում էին փորձագետները, ձևակերպվել է ընդհանուր կերպով։ «Հատուկ անհանգստություն է առաջացնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանային իրավիճակի սրացումը, տարածաշրջանների չկարգավորված հակամարտությունները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումը, Աֆղանստանի տարածքը թմրանյութերի արտադրության համաշխարհային խոշորագույն կենտրոնի վերածելը», – ասվում է փաստաթղթում, ինչը փորձագետների կարծիքով, ևս մեկ անգամ ցույց է տալիս ընդունված հայտարարության փոխզիջողական բնույթը, քանի որ անդամ–պետությունների շահերը մեծամասամբ չեն համընկնում։

Ղարաբաղյան հարցն ու Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար այլ նշանակություն ունեն, իսկ, ասենք, Բելառուսի և Ղազախստանի համար, որոնք Ադրբեջանի հետ կապված են բավականին սերտ տնտեսական շահերով, մեկ այլ։  Այդ կապակցությամբ որևէ վերջնական ընտրություն անելը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ ոք չի պատրաստվում, կարծում է փորձագետների մեծամասնությունը։

Կենտրոնական Ասիան առաջնային գծում է

ՀԱՊԿ–ի ուժեղացումը, որպես ռազմա–քաղաքական բլոկ, ռազմական փորձագետ Դավիթ Հարությունյանի կարծիքով, իսկապես տեղի է ունենում, սակայն այդ դինամիկան դրսևորվում է կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ «Սա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանը և տարածաշրջանի երկրները մտահոգված են Աֆղանստանում ստեղծվող իրավիճակով և Կենտրոնական Ասիայի պետություններում լարվածության աճով։ Կազմակերպության ռազմական բաղադրիչի դինամիկայի ուժեղացումը իսկապես առկա է, սակայն դեռևս միայն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակին արձագանքելու հարցում», – նշել է փորձագետը Sputnik Արմենիային տված հարցազրույցի ժամանակ։

Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Հարությունյանի կարծիքով, ՀԱՊԿ–ի ռազմավարության մեջ որոշակիություն չկա։ «Այստեղ առկա է կազմակերպության անդամ–պետությունների շահերի բավականին բարդ համադրություն։ Ռուսաստանն, օրինակ, հավասարակշռություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Կենտրոնական Ասիայի երկրները սերտ կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Այս փաստը արգելափակելու է Հայաստանի նախաձեռնությունները ՀԱՊԿ–ում Ադրբեջանի հետ հակամարտության գծով։ Դրա հետ կապված, դեռևս պետք չէ սպասել Անդրկովկասի, այսինքն, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, ՀԱՊԿ–ի ուշադրության կտրուկ բարձրացմանը։ Այդ հարցի շուրջ հստակ դիրքորոշում չկա», – նշել է նա։

Միակ հարցը, որով ներկա պահին շահագրգռված են բլոկի բոլոր անդամները, կարծում է Հարությունյանը, դա նրա ռազմական բաղկացուցչի ուժեղացումն է։

«Անկախ այն բանից Հայաստանն իր նախագահության շրջանակներում առաջ կտանի այդ հարցը, թե ոչ, ռազմական բաղկացուցչի ուժեղացումը բխում է բոլորի շահերից։ Կրկին, յուրաքանչյուրն իր նկատառումներից ելնելով։ Եթե Կենտրոնական Ասիային այն անհրաժեշտ է Աֆղանստանի կողմից սպառնալիքների չեզոքացման և պետության ներսում կայունության պահպանման համար, ապա Հայաստանի համար` սա ռազմավարական գիծ է, ՀԱՊԿ–ի շրջանակներում երկրի ռազմական ներուժն ուժեղացնելու և, ընդհանուր առմամբ, նրա անվտանգության համար», – ասել է Հարությունյանը` ավելացնելով, որ ՀԱՊԿ–ը շարունակում է մնալ ամենաարդյունավետ կառույցը հետխորհրդային տարածքում։

«Մասշտաբային նրբերանգ»

ՀԱՊԿ գագաթնաժողովը, ինչպես կարծում է ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը, ցույց է տվել, որ երկրները, մեծ ուշադրություն են սկսել դարձնել, այնպիսի գործոնի վրա, ինչպիսին է «Իսլամական պետությունը»։
 
«Գագաթնաժողովի հիմնաքարը` «Իսլամական պետությունն» էր և արմատական գաղափարախոսության և անկայունության տարածման սպառնալիքը Մերձավոր Արևելքից դեպի Ռուսաստան։ Ինձ թվում է, և դա երևում էր նաև Վլադիմիր Պուտինի ելույթում, Ռուսաստանում  վերջին մի քանի ամիսներին ընթացքում գերագնահատել էին «Իսլամական պետությունից» բխող վտանգը։ Այժմ այն ընկալվում է որպես շատ լուրջ խնդիր և սպառնալիք անվտանգության համար։ Առաջ նրան ավելի հանգիստ էին վերաբերվում», – Sputnik Արմենիայի հետ իր զրույցում ասաց Ֆյոդոր Լուկյանովը։

Փոխվել է ուժային կառույցների և քաղաքագետների հռետորությունը։ Այդ կապակցությամբ, կարծում է փորձագետը, մի փոքր այլ տեսք է ստացել նաև ՀԱՊԿ–ը։

«Օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրներում նման «արմատական» գաղափարակոսության տարածման համար ներուժ կա։ Առավել ևս, որ գագաթնաժողովի ընթացքում Տաջիկստանում, որտեղ այն անցկացվում էր, ակնհայտ էին անվտանգության և կայունության խնդիրները։ Այս ամենն իր հետքն է թողել», – նշեց նա։

Նույնիսկ նոր սպառնալիքների առաջացման և մարող հակամարտությունների ուժեղացման ֆոնին, ինչի մասին խոսում էր Ալեքսանդր Լուկաշենկոն, կազմակերպությունը, կարծում է քաղաքագետը, լուրջ փոփոխությունների կարիք չունի։

«Բանն այն է, որ ՀԱՊԿ–ի ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում։ Գոյություն ունեցող կառույցի և իրավական հիմքի շրջանակներում հնարավոր է ակտիվացնել կազմակերպության աշխատանքը։ Խնդիրն այլ է, կազմակերպության տարբեր անդամներն ունեն տարբեր առաջնային խնդիրները։ Ամբողջական, կոնցեպտուալ մոտեցում երբեք չի եղել։ Կարող է այն ձևավորվել նոր սպառնալիքների ազդեցության տակ` պարզ չէ։ Սակայն մասշտաբային սպառնալիքներն աճում են», – ընդգծեց նա։ Աճող վտանգներից քաղաքագետը նշել է «Իսլամական պետությունը» և պետությունների ներքին կայունության քայքայումը արտաքին գործոնների ազդեցության տակ։

Այս կապակցությամբ անդամ–պետությունների ղեկավարների հայտարարության մեջ նշված էր հետևյալ դրույթը` «ՀԱՊԿ անդամ–պետությունները շարունակում են հատուկ ուշադրություն դարձնել ՀԱՊԿ–ի արդյունավետության բարձրացմանը Կազմակերպության պատասխանատվության գոտում ճգնաժամային իրավիճակների օպերատիվ կարգավորման և կանխարգելման գործում»։ Աշխարհում, Լուկյանովի խոսքերով, արտաքին ռեակցիան ներքին գործընթացների նկատմամբ սովորական են դառնում։ Հենց որ երկրի ներսում առաջանում են քաղաքական անհանգստության նշաններ, դա միանգամից դառնում է միջկառավարական գործընթացների առարկա։

«Ոմանք դա պարզեցված անվանում են «գունավոր հեղափոխության» իրականացման փորձ։ Սակայն սա ռեալ խնդիր է։ Այս կապակցությամբ ՀԱՊԿ–ի մասնակցության թեման` արտաքին մասնակցությամբ ներքին ցնցումների զոհ դարձած երկրներում, կարգուկանոնի հաստատման հարցում, անխուսափելիորեն կրկին կառաջանա», – եզրահանգել է Լուկյանովը։

Լրահոս
0