ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ուրբաթ` սեպտեմբերի 18-ին, ժամը 12։00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա մամուլի ասուլիս` «Լաս Վեգասում կայացած հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ–ում հայ մարզիկի հաղթանակը» թեմայով։
Հունահռոմեական ոճի հայ մարզիկ Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում կրկնակի չեմպիոն է դարձել` սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում կայացած առաջնությունում արժանանալով ոսկե մեդալի։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ` Գևորգ Ալեքսանյանը, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը։
Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումների տարածման e-mail–ին կարելի է բաժանորդագրվել` ուղարկելով հայտ h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։
