00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ.Միգրացիոն այս աննախադեպ հոսքը Եվրոպա սարսափելի աղետ է

© Sputnik / Сергей Потеряев / Անցնել մեդիապահոցЛагерь мигрантов в Белграде
Лагерь мигрантов в Белграде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատ ավելի ծանր է վիճակը Գերմանիայում, որտեղ անշուշտ կային թուրքեր, որոնք բերվել էին Թուրքիայից, որպես դաշնակից պետության քաղաքացիներ,

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Միգրացիայի ներկայիս ալիքն աննախադեպ է պատմության մեջ: Այն նույնիսկ գերազանցում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ալիքին: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ  կատարվում է այսօր Եվրոպայում, կարելի է բնորոշել մի քանի բառով՝ արևմտյան քաղաքակրթության վախճան: Քաղաքագետը միգրացիոն այս աննախադեպ հոսքը համարում է ոչ թե աղետալի, այլ սարսափելի աղետալի:

 «Ֆրանսիայում միգրանտների հոսքը սկսվեց նախագահ Միտերանի օրոք, որը հիմք դրեց ֆրանսիական հասարակության փոփոխությանը: Սակայն այն, ինչ հիմա է տեղի ունենում, աննախադեպ է, և ֆրանսիական հասարակությունը, ցավոք, շատ ծանր կվճարի առաջիկայում: Շատ ավելի ծանր է վիճակը Գերմանիայում, որտեղ անշուշտ կային թուրքեր, որոնք բերվել էին Թուրքիայից, որպես դաշնակից պետության քաղաքացիներ, երկրորդ աշխարհամարտից հետո երկիրը վերակառուցելու համար: Եվ կյանքը ցույց տվեց, որ այդ թուրքերը չինտեգրվեցին գերմանական հասարակությունը, թեև Թուրքիան ավելի աշխարհիկ պետություն էր, քան այն արաբական երկրները, որտեղից այսօր ահռելի ներհոսք կա Գերմանիա: Անշուշտ, սա կհանգեցնի Գերմանիայի մշակութային և քաղաքակրթական  կործանմանը»,- կանխատեսում է բանախոսը:

Սարսափելի վիճակ է նաև Շվեդիայում, Դանիայում: Քաղաքագետը համոզված է, որ միգրացիոն այս հոսքը շատ ծանր կլինի նաև շվեդների համար, և նրանք արդեն զգում են դրա տնտեսական հետևանքները:

Հայկ Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Մերձավոր Արևելքից եկող փախստականները ձուլվող, ինտեգրվող չեն, ավելին, դրանց թվում կան նաեւ վտանգավոր տարրեր: «Նախ պետք է  հասկանանք, թե ովքեր են սիրիացիները, որոնց այդքան խղճում են արևմտաեվրոպացիները: Այո, անշուշտ, կան սիրիացիներ, ալևիներ, շիաներ, սակայն միգրանտների գերակշիռ մասը՝ սունիներն են, որոնք սիրիական ընդդիմության համակիրներ են և, ընդհանրապես, դուրս են գալիս երկրից՝ նոր, առավել բարեկեցիկ երկրներ մուտք գործելու համար: Եվրոպայում նրանք չեն ինտեգրվելու, այլ փորձելու են իրենց ինտեգրել Եվրոպան: Սա ոչ թե իսլամաֆոբիա է, կանխատրամադրված մոտեցում է, այլ օբյեկտիվ փաստերի և իրականության քննություն է»,-վստահեցրել է նա:

Քաղաքագիտության դոկտորի ներկայացմամբ, այսօր կա խորքային տարբերություն միգրանտի և փախստականի միջև: Վերջինս բռնագաղթածն է, մինչդեռ միգրանտը տնտեսական, գուցե, նաև կրոնական ներգաղթյալ է: «Ես չեմ ուզում ասել փախստականներ, որովհետև անձամբ չեմ համարում այդ զանգվածի մեծամասնությանը փախստական: Անշուշտ կան փախստականներ, բայց դրանք փոքրամասնություն են»,-համոզված է բանախոսը:

Եվրոպան արդեն  «ֆորս մաժորային» իրավիճակում է և արդեն հասկանում է, որ չի կարող ընդունել անթիվ-անհամար միգրանտների: Մարտիրոսյանը նկատում է, որ  հակառակ պարագայում այն կդառնա Սոմալիի կամ Սիրիայի գավառ: Հայկ Մարտիրոսյանի պատկերացմամբ`այն պետք է փակի սահմանները և պահի միայն իրական փախստականներին, իսկ մնացյալին վերադարձնի ելման երկրներ: «Իհարկե, այս պահի դրությամբ դա գրեթե անհնար է: Սակայն, հակառակ պարագայում Եվրոպան, միանշանակ, գնում է ինքնասպանության և հեռանկարում՝ 20-30 տարի հետո, չի կարելի բացառել նաև սարսափելի սցենարներ, որոնք այսօր կարող են ֆանտաստիկ թվալ»,-հավաստիացրել է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:

Լրահոս
0