00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը` խորհրդային ժամանակաշրջանի սյուրռեալիստական մուլտֆիլմերի լավագույն տասնյակում

© АrmstarМультипликатор Роберт Саакянц
Мультипликатор Роберт Саакянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներկայացված ցանկում խորհրդային մուլտիպլիկացիայի բոլոր սյուրռեալիստական գլուխգործոցները չեն ներառվել, քանի որ վարպետների հսկայական ժառանգությունը հնարավոր չէ տեղավորել մեկ ընտրանու մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հիրավի, մեզնից շատերի մանկությունը ասոցացվում է նաև խորհրդային ժամանակաշրջանի մուլտֆիլմերով, որոնցից շատերն այսօրվա փոքրիկի համար կարող են անսովոր և նույնիսկ տարօրինակ թվալ։

Խորհրդային Միությունում մուլտիպլիկացիայի  համար հրաշալի պայմաններ կային` հեղինակները շահույթի հետևից չէին ընկնում, կարող էին համարձակ քայլեր կատարել այդ ոլորտում։ Արդյունքում ստեղծվում էին իսկական գլուխգործոցներ, որոնք դիտում էր ամբողջ աշխարհը։

Այժմ մենք մեծացել ենք, և ժամանակն է դրանց նորովի նայել` հեղինակային երևակայության թռիչքը վայելելու համար։

AdMe.ru կայքը հավաքել է խորհրդային ժամանակաշրջանի ամենաարտասովոր մուլտֆիլմերի տասնյակը, որում ընդգրկված են նաև հայ տաղանդավոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերը։

Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ (1984)

«Հայֆիլմի» ստեղծագործությունները միշտ գլխապտույտ էին առաջացնում` գույներ, հիշվող երաժշտություն, անսպասելի վերափոխումներ, արտասովոր հումոր։ Ռոբերտ Սահակյանցն անկրկնելի կերպարներ էր կերտում` ծովային արքան ընկղմվում էր ջուրը և հրթիռ էր դառնում, ջրահարսը ձկան աչքեր ուներ, ձկների լողակների փոխարեն դաշնամուրի ստեղներ էին։ Այս ամենը նման է երազի, որում ամեն ինչ փոխվում է ավելի արագ, քան մենք հասցնում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում։

Թևեր, ոտքեր և պոչեր (1985)

Ալեքսանդր Տատարսկու ծաղրական մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է անգղը որոշում թռչել սովորեցնել պարզամիտ ջայլամին։ Մուլտն աչքի է ընկնում ինքնատիպ սյուժեով և նկարի անսովոր տեսակով։ Ընդամենը չորս րոպե, շատ քիչ խոսք, բայց մուլտֆիլմի արտահայտությունները թևավոր խոսք են դարձել` «Չգիտե՞ս` կսովորեցնենք, չե՞ս ուզում` կստիպենք», «Դե, ջայլամ, գնացիր։ Աշխատում ենք, աշխատում ենք»։

Պլաստիլինե ագռավը (1981)

Ալեքսանդր Տատարսկու եռապատման վերջին մասը պատմում է պլաստիլինե ագռավի մասին։ Սա «Ագռավը և աղվեսը» ուսուցանող առակի վերափոխված տարբերակն է։ Հեղինակները մոռանում են առակի սյուժեն և փորձում են հիշել այն պատմելու ընթացքում, իսկ արդյունքում պլաստիլինե իրարանցում  և յուրօրինակ մյուզիքլ է սկսվում, որը կարող է երգել նախկին ԽՍՀՄ–ի գրեթե յուրաքանչյուր բնակիչ։

Մեդվեժուտ (1988)

Մուլտֆիլմ արջի մասին, որը սյուրռեալիստական երազներ է տեսնում։ Դրանցից մեկում ռոմանտիկ կուղբը երազում է թռչուն դառնալ։ Թռչունները, բնականաբար, նրա ձգտումները չեն հասկանում և քշում են նրան։ Կուղբին հաջողվում է միանալ չվող թռչունների երամին, բայց ի՞նչ գնով։ Պայթեցման աշխատանքների ժամանակ նա նստում է կլոր արկի վրա` կարծելով, թե ձու է, և պայթյունը նրան երկինք է հանում։ Մուլտֆիլմը նաև այն մասին է, որ մեր երազանքները միշտ չէ, որ մեր օգտին են իրականանում։

Ալիսան հրաշքների աշխարհում (1981)

Քերոլի ստեղծագործության այս էկրանավորումը, շատերի կարծիքով, լավագույնն է (ներառյալ նաև ժամանակակից կինոտարբերակները)։ Անկասկած, գրողին այն անպայման դուր կգար։ Նկարի պսիխոդելիկ մատուցումը միանգամայն համապատասխանում է գրքի ոգուն` մուլտիպլիկատորներին հաջողվել է սյուրռեալիզմի և թեթև խենթության անկրկնելի մթնոլորտ ստեղծել։

Շփում (1978)


Արտասովոր մուլտֆիլմը շատ երեխաների է  մտահոգել։ Չի բացառվում, որ շատերն այլմոլորակայինին ընկալել են որպես հսկայական վախեցնող խխունջի։ Մուլտի ամենահասկանալի մասը «Կնքահոր» հիանալի երաժշտությունն էր, որն ընկերացնում էր երկրային մարդուն և այլմոլորակային հյուրին։ Փիլիսոփայական մուլտը պատմում է այն մասին, որ պետք չէ վախենալ անծանոթից, և այն մասին, որ երաժշտությունն ու գեղեցկությունը հասկանալի են առանց խոսքի և կարող են մտերմացնել ամենաօտար էակներին։ 

Զարդատուփ գաղտնիքով (1976)

Տղան մտնում է հանելուկային երաժշտական զարդատուփի մեջ, որպեսզի հասկանա, թե ինչպես է այն աշխատում։ Գունեղ տեսաշարը լրացվում է խորն իմաստով` հասարակությունը, որքան էլ լավը լինի, անկենսունակ է առանց «գաղտնի բաղադրիչի»` պոեզիայի, մտքի, ազատության։
 
Ո՞վ կպատմի չեղած բաներ (1982)

Տաղանդավոր Ռոբերտ Սահակյանցի և «Հայֆիլմ» կինոստուդիայի գլուխգործոցներից մեկն է։ Մուլտֆիլմը լի է արտասովոր կերպարներով և երևակայական խաղերով, օրինակ` ձմերուկի միջով ճանապարհորդությունը։ Յուրաքանչյուր կադրը լի է հումորով և անսպասելի մանրամասներով` կայծակ–ճարմանդով պահարան, դիտանցք արքունական պալատներում և շատ այլ հետաքրքիր տարրեր։

Ոզնին մշուշում (1976)

Այս ցուցակը չի կարելի պատկերացնել առանց «Ոզնին մշուշում» մուլտֆիլմի միանգամայն անկրկնելի մթնոլորտով։ Պատկերը գրեթե միագույն է, բայց այդ համեստությունը հենց մուլտֆիլմի առավելությունն է։ Հերոսների կերպարները տարբեր կերպ են մեկնաբանվում։ Ինչ–որ մեկն ասում է, որ Սպիտակ Նժույգն աստվածային ուղերձ է, իսկ Ոզնու այցելությունն Արջուկին ճանապարհորդություն է իրական և անիրական երկու աշխարհների միջով։ Այս մուլտֆիլմը երեխաների մեծ մասը չի սիրում, բայց այն պաշտում են մեծահասակները։

Անցյալ տարվա ձյուն էր գալիս (1983)

Հեքիաթ գծուծ մարդու մասին, որն անտառ է գնում եղևնու հետևից։ Հերոսների արտահայտությունները, որոնք լի են աբսուրդային հումորով, վաղուց արդեն ասացվածք են դարձել` «Քիչ կլինի», «Եթե ուղարկել ես, ուրեմն ուղարկել ես», «Ու թեև նախանձ եմ, բայց ի սրտե»։ Այս մուլտֆիլմը սիրում են թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։

Հարկ է նշել, որ ներկայացված ցանկում ներառված չեն խորհրդային մուլտիպլիկացիայի բոլոր սյուրռեալիստական գլուխգործոցները, քանի որ վարպետների հսկայական ժառանգությունը հնարավոր չէ տեղավորել մեկ ընտրանու մեջ։

Լրահոս
0