00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ը կարող է կին գլխավորել

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցПостоянный представителя России при ООН Виталий Чуркин
Постоянный представителя России при ООН Виталий Чуркин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի խոսքերով` ՄԱԿ–ում փոփոխվում է տարածաշրջանային խումբը, որոնց ներկայացուցիչներից ընտրվելու է գլխավոր քարտուղարը։ Հնարավոր է, որ հաջորդ գլխավոր քարտուղարը լինի Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը բավականին իրատեսական է համարում այն լուրը, որ ՄԱԿ–ի հաջորդ գլխավոր քարտուղարը կին կլինի։ ԱՄԻ «Ռոսիա սեգոդնյայի» կազմակերպած «Մոսկվա–Նյու Յորք» տեսակամրջի ընթացքում Չուրկինը հայտնել է, որ նման տարբերակի օգտին հանդես է գալիս ՄԱԿ–ի անդամ–երկրների մեծամասնությունը։

Նա նաև մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իբրև հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է դառնա Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչը։ «Նախևառաջ, ոչ ֆորմալ հասկացություն է, որ տարածաշրջանային խմբերը հաջորդում են մեկը մյուսին, և այժմ եկել է արևելաեվրոպական խմբի հերթը։ Արևելաեվրոպացիները շատ ակտիվ պաշտպանում են իրենց թեկնածուի իրավունքը, որպեսզի հենց Արևելյան Եվրոպայից մեկը դառնա ՄԱԿ–ի հաջորդ գլխավոր քարտուղարը», – ասել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։

«Ես պետք է ասեմ, որ այստեղ ևս արևելաեվրոպական խումբը զուտ հարթակի դեր է տանում։ Այսինքն, այնտեղից թեկնածուներ են առաջադրվելու, սակայն ինքը` արևելաեվրոպական խումբը, ոչ մի որոշում այդ առումով չի կայացնելու։ Իսկ բոլոր այդ թեկնածուները կդրվեն ՄԱԿ ԱԽ–ի քննարկմանը։ Անվտանգության խորհուրդը պետք է համապատասխան առաջարկություն անի, ինչից հետո  առաջարկությունը փոխանցվելու է Գլխավոր ասամբլեա, և Գլխավոր ասամբլեան, ինչպես գրված է կանոնադրության մեջ, կնշանակի հաջորդ գլխավոր քարտուղարին», – ասել է Չուրկինը։

«Սակայն սրա շուրջ, իսկապես, բավական թեժ վեճեր են ընթանում։ Առաջին հերթին, այստեղ երկրների մեծ խումբ կա, որն ասում է, որ անհրաժեշտ է, որպեսզի կին լինի, ընդ որում չի նշվում, որ այդ կինը պետք է լինի Արևելյան Եվրոպայից։ Այսինքն, նրանք կարծես թաքցնում են այդ սկզբունքը, սակայն այժմ Արևելյան Եվրոպայի հերթն է։ Նրանք ուղղակիորեն չեն ժխտում, որ Արևելյան Եվրոպայի հերթն է, սակայն չեն հիշատակում Արևելյան Եվրոպան։ Ուշադրություն է գրավում այն, որ նման ոչ պաշտոնական խումբ է ձևավորվել, մի խումբ, որը կողմ է, որպեսզի անպայման կին լինի։ Այդ խումբը գլխավորում է Կոլումբիայի մշտական ներկայացուցիչը։ Ինձ դժվար է պատկերացնել, որ Կոլումբիան պայքարում էր արևելաեվրոպացի կնոջ համար», – ասել է Չուրկինը։

Լրահոս
0