00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոլոգիական սպառնալիքները Հայաստանում. ինչպիսի՞ն կլինի վաղվա օրը

© Andrew BehesnilianМонастырь Хор Вирап
Монастырь Хор Вирап - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1994 թվականին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան համապատասխան բանաձև է ընդունել և սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պաշտպանության միջազգային օր հռչակել

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Առաջին տարին չէ որ, գիտնականները զգուշացնում են Երկրի վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների ու դրա հետևանքների մասին։ Օրերս Բրիտանական Օդերևութաբանական բյուրոն զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ հաջորդ երկու տարիները կարող են դառնալ աշխարհի պատմության մեջ ամենաշոգ տարիները։

Սակայն, ինչպես Sputnik Արմենիա պորտալին հայտնել է  Հայպետհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը, ամբողջ աշխարհում սպասվող առաջիկա կլիմայի գլոբալ փոփոխությունները էականորեն չեն անդրադառնա երկրում տեղական կլիմայական պայմանների վրա` չնայած անցած ամառվա արտասովոր շոգին։

Փոփոխությունները սարերի ետևում չեն

Ինչպես նշեց Սուրենյանը, իսկապես, օդի ջերմաստիճանն ամբողջ աշխարհում առաջիկա տարիներին ավելի բարձր կլինի, քան անցած տարիներին, հատկապես ամռան շրջանում։

Ներկա պահին Հայաստանը 22-րդ տեղն է զբաղեցնում 33 երկրներից, որոնց երաշտ է սպառնում մոտակա 25 տարվա ընթացքում։ Այսպիսի տվյալներ է պարունակում World Resources Institute–ի զեկույցը։

Գիտնականները կանխատեսում են, որ Ասիային և Ավստրալիային 2015 և 2016 թվականներին երաշտ է սպառնում, իսկ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին` տեղատարափ անձրևներ։

Եվրոպայի հյուսիսում սպասվում է, որ առաջիկա տարիներին զով ամառներ կլինեն։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Մեծ Բրիտանիայում առաջիկա ձմեռը կարող է ռեկորդային լինել` ցուրտ և ձնառատ։

Հայկական իրականությունը

Պատասխանելով այն հարցին, թե բնությունից այլ անոմալիաներ պե՞տք է սպասել, բացի աննախադեպ շոգից, Սուրենյանը հավաստիացրեց, որ Հայսատանի բնակիչները կարող են հանգիստ լինել, քանի որ երկրում մոտ ժամանակներս որևէ  արտառոց կլիմայական երևույթ չի սպասվում։

Սակայն օդի ջերմաստիճանային ֆոնի բարձրացման միտում հանրապետության տարածքում ապագայում նա չի բացառում` նշելով, որ առաջիկա տարիներին օդի միջին ջերմաստիճանը մոտավորապես 0.6-1.3 աստիճանով կբարձրանա։

«Միակ բանը, ինչ կարելի է սպասել Հայաստանում, շոգ եղանակն է», – ոչ մխիթարական կանխատեսում արեց օդերևութաբանը։

Այս ամառը Սուրենյանի նշած միտումների վառ ապացույցն էր։ Իսկապես, օդերևութաբանների դիտարկումների ավելի քան 70 տարիների ընթացքում Հայաստանում այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին գրանցված շոգն աննախադեպ էր տևականության տեսանկյունից։

Հայաստանում վերջին 70 տարիների ընթացքում գրանցված ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել էր 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում, երբ սնդիկի սյունը ցույց էր տվել 43.7 աստիճան, իսկ Երևանում ամենաշոգ օրը եղել է 2010 թվականի օգոստոսի 3-ը` 40.2 աստիճան։

Այս տարի Հայաստանում նաև գրանցվել է ամենաբարձր հրդեհավտանգ` հինգերորդ աստիճանի մակարդակը։ Այս տարի արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարության աշխատակիցները պարբերաբար հանգցրել են բռնկված հրդեհները, մասնավորապես, հրդեհներ կանաչ տարածքներում։

Էկոլոգիա. անմխիթար իրավիճակ


Մի շարք գիտնականների հավաստմամբ` Հայաստանի որոշ շրջաններում էկոլոգիական իրավիճակը գտնվում է բավականին վատ վիճակում։

Սա պայմանավորված է երկրում շարունակվող բնական պաշարների անբարեխիղճ օգտագործմամբ` առանց բարձրորակ ֆիլտրերի կիրառման, այդ թվում` անտառային զանգվածների հատումով։

Վերջին տարիների ընթացքում էկոլոգիական արդյունավետության ինդեքսի համաձայն` Հայաստանը 93-րդ տեղն է զբաղեցնում 132 երկրների շարքում։

Փրկենք և պահպանենք օզոնի շերտը

Բնապահպանության հարցերը չի կարելի անտեսել ոչ մի դեպքում, սակայն դրանք հատուկ նշանակություն են ստանում ոչ միայն կլիմայական փոփոխությունների համատեքստում, այլ նաև բավականին արդիական դարձած` օզոնային շերտի պաշտպանության խնդիր հետ կապված։

1970–ականների կեսերին հայտնաբերվել էր, որ արհեստական ճանապարհով ստացված մի շարք քիմիական նյութեր, այդ թվում` քլորֆտորածխաջրածինները (ՔՖԱ), որոնք կիրառվում են սառեցման արդյունաբերությունում, օդորակման և արդյունաբերական մաքրման մեջ, քայքայում են օզոնային շերտը, ինչը հանգեցնում է դրա վտանգավոր բարակելուն։

Այդ խնդիրը գրավել է համաշխարհային հանրության ուշադրությունը, քանի որ հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ռադիացիայի չափազանց ազդեցությունը մաշկի քաղցկեղ, աչքի կատարակտ է առաջացնում և նպաստում է մարդու դիմադրողական համակարգի ճնշմանը, ինչպես նաև անկանխատեսելի վնաս է հասցնում բույսերին, ջրիմուռներին, սննդային շղթաներին և գլոբալ էկոհամակարգին ընդհանրապես։

Ինչպես նշում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, օզոնային շերտը մոլորակն ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթներից պաշտպանող էկրան է։ Նա հիշեցրել է, որ 1982 թվականին ճապոնացիները հայտնաբերել են, որ Անտարկտիդայի տարածքի վրայով անցնող օզոնային շերտում «անցք» է բացվել, որը, ամերիկացի գիտնականների վկայությամբ, ժամանակի ընթացքում մեծանում է։

Ըստ նրա` տարբեր աշխարհամասերում կատարած հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «օզոնային անցքերը» հիմնականում խոշոր քաղաքների վրա են և արդյունաբերական գործունեության հետևանք։

«1985 թվականին ստորագրվել է օզոնային շերտի պահպանման մասին Վիեննայի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1990 թվականին։ Կոնվենցիան ենթադրում է արդյունաբերությունում այնպիսի նյութերի օգտագործում, որոնք չեն քայքայում օզոնային շերտը»,– ընդգծել է Դանիելյանը։

1994 թվականին ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեան համապատասխան բանաձև է ընդունել և սեպտեմբերի 16–ը հռչակել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր (International Day for the Preservation of the Ozone Layer)։

Դանիելյանի խոսքով` Հայաստանում օզոնային շերտի հետ կապված առավել «տխուր» պատկեր էր գրանցվել 1993 թվականին, իսկ հետագա տարիներին իրավիճակը սկսեց շտկվել։

«Դա կապված է ոչ միայն տնտեսության ճիշտ զարգացման, որքան արտադրության կրճատման հետ»,– ասել է Դանիելյանը։

Հարկ է նշել, որ չնայած զանազան սպառնալիքներին` որոնց բախվում է մարդկությունը վերջին ժամանակներում, փորձագետների և մասնագետների վկայությունները խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է մնա «կայունության և անվտանգության յուրօրինակ կղզյակ», այդ թվում` բնապահպանական մարտահրավերների համատեքստում։

Մնում է հուսալ, որ Նոյի և Արարատ լեռան մասին պատմությունը, հնարավոր է, լեգենդ չէ…

Լրահոս
0