00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիտամինային բում. Հայաստանի օգտակար մրգերն ու բանջարեղենը

© UsaninФрукты и овощи
Фрукты и овощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալն ընտրել է հայկական հողում աճող տասը ամենաօգտակար աշնանային պտուղները, որոնք վիտամինների իսկական գանձարան են

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Հայկական հողն ու ջուրը մոգական ուժ ունեն, և դրա շնորհիվ մեր երկրում անասելի համեղ ու օգտակար պտուղներ են աճում։

Հայաստանում աճում են դեղձ, խնձոր, տանձ, ինչպես նաև` օգտակար պտուղներ` բալ, կեռաս, հոն, հաղարջ, սմբուկ, ձմերուկ և այլն։ Հայկական մրգերի արքան օգտակար և համեղ ծիրանն է, որը լատիներեն թարգմանաբար նշանակում է «հայկական միրգ» (Prúnus armeniáca)։ Այն առանձնանում է յուրահատուկ համով և արևահամ Հայաստանի բույրով։

Եվ այսպես, բազմաթիվ պտուղներ հասունանում են տարվա տարբեր եղանակներին, սակայն Sputnik Արմենիա պորտալն ընտրել է հայկական հողում աճող տասը ամենաօգտակար աշնանային պտուղները, որոնք վիտամինների իսկական գանձարան են։

Դեղձ

Այս քաղցրահամ, անչափ հյութեղ միրգը ոչ միայն հաճելի համ ունի, այլ նաև հարուստ է վիտամիններով։ Դեղձն ունի միզամուղ և թույլ լուծողական ազդեցություն, խթանում է ստամոքսային արտազատումը, կարգավորում է մարսողությունը։

Դեղձն օգտակար է սակավարյունություն և գաստրիտ ունեցողների, սիրտ–անոթային համակարգի աշխատանքի խախտումներ ունեցող մարդկանց համար։ Ի դեպ, դեղձը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է մրսածության, ավիտամինոզի, ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Դեղձից կարելի է օգտակար խյուս, հյութեր, կոմպոտներ, մուրաբա պատրաստել։

Դդում


Եթե արևմտյան երկրներում դդումը Հելոուինի գլխավոր զարդն է համարվում, ապա Հայաստանում այն ավելի կիրառական նշանակություն ունի։ Դդումը վիտամինների «գանփատուփ» է։ Դդմից մուրաբա, թխվածք, ձիթաբլիթներ են պատրաստում, եփում կամ տապակում են` վրան շաքարավազ կամ աղ ցանելով։

Դդումն օգտակար է տուբերկուլյոզով, փորկապությամբ, դիաբետով տառապողների, պոդագրա, միզաքարային հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Դդումը հզոր միզամուղ է, որը նաև լավացնում է երիկամների, սրտի աշխատանքը, այն օգտակար է հղիներին, կիրառվում է կոսմետոլոգիայում, լավացնում է տղամարդկանց և կանանց սեռական համակարգի աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը։

Դդմիկ


Դդմի «կրտսեր եղբոր»` դդմիկի բուժական հատկությունների մասին կարելի է մի ամբողջ ատենախոսություն գրել։ Դդմիկը տարվա մեջ ընդամենը մի քանի ամսվա «ուրախություն է» պարգևում Հայաստանի բնակիչներին։ Դդմիկը լավացնում է մարսողությունը, թարմացնում է մաշկը, օգտակար է ատամների, մազերի, տեսողության, ուղեղի, սրտի և լյարդի աշխատանքի համար։

Դդմիկի օգտագործման շնորհիվ օրգանիզմից դուրս են մղվում թունավոր նյութերը։ Այն օգտակար է արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակություն ունեցող և այտուցներից տառապող մարդկանց համար։ Դդմիկը չափազանց անհրաժեշտ է հատկապես ծերունիներին, այն լավացնում է ստամոքսի և աղիների աշխատանքը, բարենպաստ ազդեցություն է ունենում արյունաստեղծ համակարգի վրա, խոչընդոտում է աթելոսկլերոզի զարգացումը։ Բայց սրանք դդմիկի բոլոր օգտական հատկությունները չեն։

Դդմիկը կարելի է տապակել, եփել, պատրաստել գոլորշու վրա, ինչպես նաև չորացնել ձմռան համար։

Թուզ

Թուզը նույնպես հայկական մրգերի, բանջարեղենի և պտուղների «արքայական ընտանիքի» անդամ է։

Թուզն օգտակար է աթերոսկլերոզի, երիկամների և ստամոքսի հիվանդությունների դեպքում։ Ժողովրդական բժշկությունում այն կիրառում են հարբուխի, անգինայի, շնչուղիների հիվանդությունների և լնդերի բորբոքման ժամանակ։ Թուզն օգնում է հիպերտոնիայի և երակային անբավարարության դեմ պայքարում, օգնում է սրտի հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, թուզը բարձրացնում է տրամադրությունը։ Չորացրած թուզն օգնում է ձեզ ավելի առողջ լինել։

Սերկևիլ

Սա իսկապես հրաշագործ պտուղ է։ Հայկական հողում աճող սերկևիլը ոչ միայն անկրկնելի համ և բույր ունի, այլ նաև հիանալի բժիշկ է։ Սերկևիլն օգնում է աղեստամոքսային խնդիրների, երիկամների, սիրտ–անոթային համակարգի, բրոնխիալ աստմայի, սակավարյունության դեպքում, սերկևիլով կարելի է բուժելու այրվածքները։

Սերկևիլը հիանալի հակասեպտիկ է և խորխաբեր, այն բարելավում է մարսողական համակարգի գործունեությունը և բուժում է խոցերը։

Բուրավետ սերկևիլից համեղ մուրաբաներ, հյութեր, կոմպոտներ են պատրաստում։

Նուռ

Բնության արվեստի նմուշներից մեկը` վիտամիններով հարուստ նուռը, Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Նուռն օժտված է ամենաաներևակայելի բուժիչ հատկություններով։ Համարվում է, որ յուրաքանչյուր պտուղը պարունակում է ճիշտ 365 կորիզ` տարվա օրերի չափով, սակայն այդ ֆենոմենի տրամաբանական բացատրություն դեռևս չկա։

Կալցիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, երկաթով և նատրիումով հարուստ նուռը կարողանում է կարգավորել օրգանիզմի գործունեությունը` դրական ազդելով սրտամկանի վրա, կարգավորում է ջրաաղային փոխանակումը, հիանալի պայքարում է հիպերտոնիայի, արյան շրջանառության անբավարարության դեմ։ Նուռը նաև անգնահատելի է մարսողական օրգաններում առկա բորբոքումների դեպքում։

Խաղող

Եվս մի օգտակար պտուղ, որը հասունանում է աշնանը և որից պատրաստում են աշխարհահռչակ հայկական կոնյակը։ Ամենագեղեցիկ պտուղներից մեկը պարունակում է մեծ թվով հանքային աղեր և միկրոէլեմենտնոր, որոնք օգտակար են մարդու օրգանիզմի համար։

Խաղողն օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի համար։ Դրանում պարունակվող գլյուկոզան և C վիտամինն օգտակար են ամբողջ օրգանիզմի համար։ Խաղողը շատ օգտակար է շնչուղիների սուր բորբոքումների, բրոնխիալ ասթմայի և պլևրիտի ժամանակ։ Իսկ չամիչն առողջարար չորամիրգ է։ Խաղողն ու չամիչը հակացուցված են միայն շաքարախտով հիվանդներին։
 
Արքայանարինջ կամ խուրմա

Խուրման օգտակար է աղիքային ցուպիկի և ոսկեգույն ստաֆիլոկոկի դեմ պայքարում։ Այդ միրգն օգնում է ավիտամինոզների դեպքում, բարձրացնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, բուժում է աթերոսկլերոզը։

Խուրմայի պրովիտամինները բարենպաստ ազդեցություն են գործում օրգանիզմի վրա չարորակ գոյացությունների և լեյկեմիայի բուժման ժամանակ։ Նույն նյութերն օգնում են վերականգնել գլխուղեղի նորմալ գործունեությունն էնցեֆալիտների և արյունազեղումների ժամանակ, հանգստացնել գրգռված նյարդային համակարգը, բարձրացնել աշխատունակությունը։

Չիչխան


Չիչխանը չափազանց կարևոր է այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն աղիների հետ, տառապում են վիտամինների պակասից, ճաղատությունից։ Վիտամինների և օգտակար այլ նյութերի բարձր պարունակությունը բարենպաստ ազդեցություն է գործում աղեստամոքսային տրակտի, մաշկի վրա, պտուղները բուժում են հարբուխը և կոկորդի ցավերը։ Ւ դեպ, չիչխանի յուղը լայնորեն կիրառվում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, այրվածքների, աչքի և մաշկի հիվանդությունների, կանանց հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպես նաև կոսմետոլոգիայում։

Հոն


Հոնի պտուղները խորհուրդ են տալիս օգտագործել հոդատապի, սակավարյունության, թութքի, դիզենտերեայի, տիֆի, աղեստամոքսային հիվանդությունների, արտրիտի և մաշկի հիվանդությունների ժամանակ։ Հոնն օժտված է լեղամուղ, միզամուղ, հակացինգային, հակամանրէային, ջերմիջեցնող և հակաբորբոքային հատկություններով։

Դրանցում պարունակվող պեկտինի շնորհիվ հոնի հատիկներն արագացնում են օրգանիզմի մաքրումը նյութափոխանակության արգասիքներից։ Հոնը նպաստում է թրթնջուկաթթվի և միզաթթվի արտազատմանը։ Կենսաբանորեն ակտիվ նյութերը, որոնք պարունակվում են հոնի պտուղներում, կարգավորում են զարկերակային ճնշումը, գլխուղեղի անոթների ճնշումը, վերացնում են գլխացավերը, նախազգուշացնում են սկլերոզը։

Բարի ախորժակ

Ի դեպ, շատ կարևոր է իմանալ, որ միրգն ու բանջարեղենը կարելի է (և պետք է) ուտել չափի մեջ, քանի որ դրանց մեծամասնությունն ունեն միզամուղ և թուլացնող հատկություններ։
Իրականում ընդամենը մեկ հոդվածի շրջանակում հնարավոր չէ թվարկել բոլոր պտուղների, մրգերի և բանջարեղենի բազմաթիվ օգտակար հատկությունները, սակայն դուք ինքներդ կարող եք որոշել, թե պտուղներից որն է առավել օգտակար ձեզ համար։ Եվ սա Հայաստանում աճող աշնանային մրգերի, պտուղ–բանջարեղենի ամբողջական ցուցակը չէ։ «Կադրից դուրս» են մնացել ոչ պակաս օգտակար խնձորը, որը, անկասկած, մրգերի «թագուհին» է, ծաղկակաղամբը, բրոկոլին։

Հայաստանը արևահոտ ու արևահամ մրգերի երկիր է։ Համեցեք Հայաստան։

Լրահոս
0