00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. Qiwi–ին ցանկանում է Ռուսաստանում կրիպտոարժույթ ներդնել, սակայն պաշտոնյաները դեմ են

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցКурс валют в Москве
Курс валют в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Qiwi վճարային համակարգը ռուսական կրիպտոարժույթ է (բիթռուբլի) մշակում, տեղեկացրել է «Կոմերսանտը»` հղում անելով ընկերության գլխավոր տնօրենին։ Վճարային համակարգի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ԿԲ–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Qiwi վճարային համակարգը մտադիր է 2016թ.–ին Ռուսաստանում վիրտուալ արժույթ` բիթռուբլի թողարկել, գրում է «Կոմերսանտը»` հղում անելով Qiwi–ի գլխավոր տնօրեն և համասեփականատեր Սերգեյ Սոլոնինին։

Ինչպես նշում է թերթը, բոլոր կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիայի ընդհանուր ծավալն աշխարհում կազմում է 3,8 մլրդ դոլար։ Qiwi–ն առաջին ընկերությունն է, որը մտադիր է Ռուսաստանում շրջանառության մեջ դնել իր վիրտուալ արժույթը։ Սակայն ռուս պաշտոնյաները դեմ են, քանի որ մտավախություն ունեն, որ վիրտուալ փողերը կարող են օգտագործվել ահաբեկչության հովանավորման և եկամուտների լվացման նպատակով։

Ինչպես հայտարարել է Սոլոնինը, Qiwi–ի մշակած արժույթը կկոչվի բիթռուբլի։ Նրա հաշվարկով` կրիպտոարժույթ գործարկելու համար Qiwi ընկերությանը մի քանի հարյուր միլիոն ռուբլի անհրաժեշտ կլինի, բիթռուբլու գործարկումը նախատեսված է 2016թ.–ին։

ՌԴ–ում դրամ թողարկելու իրավունք ունի միայն Կենտրոնական բանկը։ Առանց կարգավորիչի թույլտվության Ռուսաստանում հնարավոր չի լինի կրիպտոարժույթ գործարկել, նշում է թերթը։

Սոլոնինը նշել է, որ Qiwi–ն արդեն ոչ ֆորմալ մթնոլորտում հանդիպել է ԿԲ–ի ներկայացուցիչների հետ։ «Առաջիկա օրերին նախատեսվում է հերթական անգամ քննարկել այս թեման ԿԲ–ի հետ։ Բացի այդ, մենք ուժային գերատեսչություններին նամակ ենք ուղարկել, որտեղ նկարագրել ենք այս նախագիծը», – տեղեկացրել է Qiwi–ի գլխավոր տնօրենը։ Վիրտուալ արժույթի գործարկման կոնկրետ ժամկետները կախված են ԿԲ–ի ընդունած որոշումից։

ՌԴ ԿԲ–ի մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ՌԴ ԿԲ–ի նախագահ Էլվիրա Նաբիուլինան արդեն նշել է, որ թվային արժույթները կարող են օգտագործվել կասկածելի գործառնություններ կատարելու համար, այդ պատճառով գերատեսչությունն ուշադիր ուսումնասիրում է հարցն ու անհրաժեշտության դեպքում կզբաղվի այդ ոլորտի կարգավորմամբ։

Qiwi–ն մտադիր է օգտագործել blockchain տեխնոլոգիան, որը գտնվում է Bitcoin վճարային համակարգի հիմքում, կամ` bitshares տեխնոլոգիան, որը կարելի է նկարագրել որպես կրիպտոարժույթի ապակենտրոնացված բորսա։ Հիմա այդ պլատֆորմները փորձարկվում են և լրամշակվում` ռուսական օրենսդրությանը համապատասխանեցնելու համար, գրում է թերթը։

Լրահոս
0