00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
71 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարիշկինը «քաղաքական անամոթություն» է անվանել ԵԱՀԿ ԽՎ–ին ՌԴ մասնակցությունը թույլ չտալը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցПленарное заседание Госдумы РФ
Пленарное заседание Госдумы РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիության և Ֆինլանդիայի պաշտոնյաների գործողությունները թույլ չեն տվել ռուսական պատվիրակությանը մասնակցել Հելսինկինում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, հաղորդել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ որ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում և Նյու Յորքում Միջխորհրդարանական միության համաժողովում ռուսական պատվիրակության անդամների մասնակցությունը թույլ չտալը չպետք է կրկնվի, քանի որ դա «քաղաքական անամոթության» դրսևորում է և բաց միջազգային երկխոսության սկզբունքների անտեսում։

Չորեքշաբթի Նարիշկինը Ուլան Բատորում ԵԱՀԿ Խորհրդարանավական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակում հանդիպել է վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ։

Визит председателя Госдумы РФ Сергея Нарышкина в Швейцарию - Sputnik Արմենիա
ԵԱՀԿ ԽՎ–ի ավելի քան 50 պատվիրակներ դատապարտել են ամառային նստաշրջանից ՌԴ–ի բացառումը
Պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ Եվրոպական միության և Ֆինլանդիայի պաշտոնյաների գործողությունները թույլ չեն տվել ռուսական պատվիրակությանը մասնակցել Հելսինկիում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հոբելյանական նստաշրջանին։

Նման իրավիճակը կրկնվել է նաև Նյու Յորքում։ «ԱՄՆ վարչակազմը խոչընդոտել է ռուսական պատվիրակության մասնակցությանը Միջխորհրդարանական միության համաժողովում Դաշնությունների խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ»,– հանդիպման արդյունքներով տեղի ունեցած հանդիպմանը լրագրողներին հիշեցրել է Նարիշկինը։

«Մենք դա գնահատում ենք որպես անթույլատրելի գործողություն, որպես խորհրդարանական ժողովրդավարության արժեքի ոտնահարում։ Նման բան չպետք է կրկնվի, որովհետև դա քաղաքական անամոթության դրսևորում է և միջազգային բաց երկխոսության սկզբունքների անտեսում»,– նշել է Պետդումայի խոսնակը։

ԵԱՀԿ ԽՎ նախորդ նստաշրջանը տեղի է ունեցել Ֆինլանդիայում առանց Ռուսաստանի մասնակցության։ Այդ ժամանակ Հելսինկին հրաժարվել է մուտքի թույլտվություն տալ պատժամիջոցների տակ գտնվող ռուս խորհրդարանականներին, այդ թվում Նարիշկինին։ Ի պատասխան այդ քայլին` պատվիրակությունը որոշել է ամբողջական կազմով չմասնակցել վեհաժողովին։

Լրահոս
0