00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ադրբեջանում ընտրությունների շուրջ իրավիճակը լարված է

© SputnikАнжела Элибегова
Анжела Элибегова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև ընտրությունները մնում է մեկուկես ամիս, սակայն մինչ այժմ իշխող կուսակցությունը չի ներկայացրել իր ցուցակը, նշել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. Ադրբեջանում գալիք խորհրդարանական ընտրությունների շուրջ իրավիճակը բավական լարված բնույթ է կրում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան։

Փորձագետի խոսքով` մինչև ընտրությունները մնում է մեկուկես ամիս, սակայն մինչև ներկա պահն իշխող կուսակցությունը չի ներկայացրել իր ցուցակը։

«Շատ պատգամավորներ, որոնք տարիներ ի վեր եղել են խորհրդարանում, այսօր, թվում էր, շանսեր չունեն, և հենց դրանով է պայմանավորված ներքին հակամարտությունը։ Լուրեր են պտտվում, որ այս անգամ ադրբեջանական իշխանությունները կգնան նոր սցենարով և խորհրդարանում թույլ կտան շատ թե քիչ ընդդիմադիր ուժերի առկայությունը։ Իրական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին` պաշտոնապես հայտարարելով այդ մասին»,– նշում է Էլիբեգովան։

Փորձագետի կարծիքով` Ադրբեջանում իրավիճակը վիզուալ հանգիստ է թվում, սակայն երկրում ընթանում են բարդ խորքային գործընթացներ։ Միաժամանակ հայտնվել է հետաքրքրիր միտում, երբ տարբեր կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչները սկսում են միավորվել տարբեր միություններում և հանդիպել արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ։

Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին բանաձևի ընդունմանը, ապա փորձագետը նշում է, որ ԵՄ և Ադրբեջանի միջև հարաբերությունները սառել են 2013թ.–ի նախագահական ընտրություններից հետո։

Էլիբեգովայի խոսքով` այդ երկրում մարդու իրավունքների խախտման հարցը բուռն բանավեճեր է առաջացրել Եվրախորհրդարանում, իսկ որոշ խորհրդարանականներ և ադրբեջանամետ ուժեր նույնիսկ կոչ են արել չբարձրացնել այդ թեման և չքվեարկել դրա համար։ Սակայն բանաձևն ընդունվել է ձայների մեծ գերակշռությամբ։

Փորձագետը կարծում է, որ բանավեճերի հետաքրքիր պահը դարձել է ոչ թե հենց բանաձևի ընդունումը, այլ հնարավոր պատժամիջոցների սպառնալիքները, որոնք առաջին անգամ հնչել են Ադրբեջանի պաշտոնյաների հասցեին։

«Այդ ամենը լրջորեն զայրացրել է Բաքվին։ Գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում հնչել են անհեթեթ հայտարարություններ, Եվրամիությանը մեղադրել են կոռուպցիայի մեջ, խոսել սիրիացի փախստականների մասին, այն մասին, թե ինչպես Ադրբեջանը հիանալի կերպով կարողացել է լուծել այդ հարցը։ Այդ ամենն անհեթեթ է եղել»,– հավելել է նա։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10–ին ընդունած բանաձևում կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության այլ ակտիվիստներին, այդ թվում` Հաջիջ Իսմայիլովին, Լեյլա Յունուսին և Արիֆա Յունուսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման համաձայն, ինչպես նաև շուտափույթ կերպով ուսումնասիրել լրագրող Ռասիմ Ալիևի մահը։

Բանաձևի տեքստում ասվում է, որ «Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության հետ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է անհապաղ դադարեցվեն այնքան ժամանակ, քանի կառավարությունն ի վիճակի չի լինի կոնկրետ քայլեր ընդունել մարդու ունիվերսալ իրավունքները հարգելուն հասնելու համար»։

Լրահոս
0