00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը խոսել է Սիրիային աջակցելու և Եվրոպա գաղթող փախստականների հոսքի պատճառների մասին

Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ՀԱՊԿ–ի հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կոչ է արել մյուս երկրներին Սիրիայի օրինական կառավարության աջակցության հարցում միանալ Ռուսաստանին

Ռուսաստանն օգնում է Սիրիային պայքարել ահաբեկչության դեմ և մյուս երկրներին հորդորում է միանալ այդ պայքարին, երեքշաբթի Դուշանբեում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

«Այսօր, անկասկած, առաջին պլան է մղվում ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորման անհրաժեշտությունը։ Առանց դրա անհնար է լուծել մյուս հրատապ և աճող խնդիրները, այդ թվում` փախստականների խնդիրը»,– ասել է նա։

ՌԴ–ի նախագահի խոսքով` փախստականների խնդրի պատճառն այն չէ, որ Ռուսաստանն աջակցել է Սիրիայի օրինական կառավարությանը և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել սիրիական բանակին, որը հակազդում է ծայրահեղական խմբավորումներին։

«Առաջին հերթին, ցանկանում եմ նշել, որ մարդիկ Սիրիայից փախչում են, նախևառաջ, մարտական գործողություններից, որոնք հիմնականում պարտադրվել են դրսից` սպառազինություններ և հատուկ տեխնիկա առաքելու ճանապարհով։ Մարդիկ փախչում են ահաբեկիչների վայրագություններից, մենք գիտենք, թե նրանք ինչ վայրագություններ են անում, ինչպես են տանջամահ անում մարդկանց, ինչպես են ոչնչացնում մշակութային հուշարձանները… Ամենից առաջ փախչում են արմատականներից։ Եվ եթե Ռուսաստանը չաջակցեր Սիրիային, ապա այդ երկրում իրավիճակն ավելի վատ կլիներ, քան Լիբիայում։ Եվ փախստականների հոսքն ավելի մեծ կլիներ»,– նշել է Պուտինը։

Սիրիայում 2011թ.–ի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետևանքով, ըստ ՄԱԿ–ի տվյալների, մահացել է ավելի քան 220 հազար մարդ։ Կառավարական զորքերին դիմակայում են գրոհայինների ջոկատները, որոնք պատկանում են տարբեր զինված խմբավորումների։ Առավել ակտիվ են «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումների գրոհայինները։

2015թ.–ի սկզբից Եվրամիության տարածք է ժամանել շուրջ 500 հազար միգրանտ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարներով։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ աշխարհում ներկա միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Լրահոս
0