00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակառուսական պատժամիջոցների վերացումը ի՞նչ օգուտ կտա Հայաստանին

© Sputnik / Асатур Есаянц Пресс-конференция по вопросам перспектив снятия санкций с Ирана для Армении
Пресс-конференция по вопросам перспектив снятия санкций с Ирана для Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետ Վարդան Ոսկանյանի խոսքով` հաղորդակցությունների առումով Հայաստանն Իրանի համար առավել կարճ և անվտանգ ուղի է Սև ծով դուրս գալու համար

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. Արդեն մի քանի ամիս շարունակ հայկական քաղաքական և տնտեսական փորձագետների ուշադրության կենտրոնում է Իրանի պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի համար բացվող հնարավորությունների հարցը։ Դրա հետ կապված սեպտեմբերի 15–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Իրանը. պատժամիջոցների վերացումը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները» թեմայով։

Հուլիսի 14–ին Վիեննայում հաջողությամբ ավարտվեցին իրանական ատոմային խնդրի շուրջ անցկացվող բարդ բանակցությունները։ Ընդունվեց գործողությունների ծրագիր, որի փուլային կատարումը լիովին հանում է ՄԱԿ–ի ԱԽ–ի, ԱՄՆ–ի և Եվրամիության` Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև բանակցությունները սկսվել էին ավելի քան 10 տարի առաջ։

Հայաստանի առավելությունները

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի դերն Իրանի համար ոչ միայն չի նվազել, այլ ավելին`     Երևանի համար բացվել են նոր հնարավորություններ։

«Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ Թուրքիայում մարտական գործողություններ են ընթանում, ինչի հետևանքով պայթեցվում են էներգակիրներ տեղափոխող հանգույցները։ Այդ առումով Թուրքիան անհուսալի տարանցիկ երկիր է դառնում»,– ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` այդ հարցում Հայաստանի մեկ այլ մրցակիցը` Ադրբեջանը, նույնպես խնդրահարույց է Իրանի համար, քանի որ երկրների միջև մի շարք բարդ քաղաքական հարցեր կան։

«Ադրբեջանի հարցում պահանջվում են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, բայց կան քաղաքական խնդիրներ, որոնքը Իրանը հաշվի է առնում։ Օրինակ` Ադրբեջանը միշտ օգտագործվել է հակաիրանական գործողությունների և քարոզչության համար»,– ասաց Ոսկանյանը։ Նա նշեց  նաև Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ փոխգործակցությունը, ինչը բացարձակ չի բխում իրանական շահերից` արդեն չխոսելով գաղափարախոսական ասպեկտների մասին։

«Այսպիսով, Հայաստանն առավել կարճ և անվտանգ ուղի է Պարսից ծոցից Սև ծով դուրս գալու համար։ Հայաստանում Իրանի ընկալումն ընդհանուր առմամբ դրական է, ԻԻՀ–ում նույնկերպ են վերաբերվում Հայաստանին»,– նշեց Ոսկանյանը։

Վրաստանը` Իրանի հետ համագործակցության համատեքստում

Ինչպես նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը, Իրանի հետ համագործակցությունը խորացնելու հնարավորություններից մեկն ազատ տնտեսական գոտի ստեղծելն է։

«Մեզ համար հեռանկարային կլինի, եթե այդ համաձայնագրին միանա Վրաստանը։ Մենք կարող ենք գյուղատնտեսական, նավթաքիմիական արտադրանք արտահանել»,– նշեց Թավադյանը։

Նա նշեց, որ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի արդեն մշակված նախագծերի իրագործման ուղղությամբ, որոնց թվում են Մեղրու ՀԷԿ–ի (Իրանին սահմանակից Հայաստանի հարավում), ինչպես նաև նավթաքիմիական գործարանի, երկաթուղու վերաբերյալ նախագծերը։

Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանն էլ նշեց, որ հայ–իրանական համագործակցության գործընթացում, առանց Վրաստանին ներգրավելու, հաջողություն չի լինի։

«Եթե Իրանը ցանկանա համագործակցել ԵՏՄ–ի հետ, նա կարող է օգտագործել նաև Կասպից ծովը։ Ադրբեջանը մեզ համար լուրջ մրցակից է. այնտեղ Իրանի հետ երկաթուղու շինարարության համար պահանջվում է շուրջ 400 մլն դոլար, իսկ Հայաստանի տարածքով` 3,2 մլրդ»,– ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` հենց այդ պատճառով Հայաստանը պետք է մեծ քաղաքագիտական և տնտեսական ջանքեր գործադրի, որպեսզի կանոնակարգի համագործակցության ընդլայնման հարցերը և համատեղ նախագծերի իրագործումը։

Պետք է այսօրվանից աշխատել

Իսկանդարյանը նաև ուշադրություն դարձրեց այն փաստին, որ պատժամիջոցները վերացնելու մասին պայմանագրի վերջնական ստորագրում, առավել ևս Իրանի Մեջլիսի և ԱՄՆ սենատի կողմից վավերացում դեռ չի եղել։

«Պատժամիջոցները հանելու հարցը դեռ քննարկվում է, ԱՄՆ–ում նույնիսկ փորձել են կոնգրեսում բանաձև անցկացնել դրա դեմ։ Այդ առիթով վեճերը բավական սուր են։ Լարված է նաև իրավիճակն Իրանի Մեջլիսում»,– ասաց Իսկանդարյանը։
Նրա խոսքով` սեպտեմբերի 17–ին ԱՄՆ–ում պետք է վերջնական որոշում ընդունվի իրանական հարցի շուրջ։ Միաժամանակ Իսկանդարյանը հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է «վետո» դնել կոնգրեսում ցանկացած «դեմ» բանաձևի վրա։

«Բայց նույնիսկ դրական ելքի դեպքում պատժամիջոցները իսկույն չեն հանվի։ 10 տարվա ընթացքում դիտարկում կանցկացվի։ Միաժամանակ վերացվելու են միայն այն պատժամիջոցները, որոնք կապված են եղել միջուկային ծրագրի զարգացման հետ»,– նշեց Իսկանդարյանը։

Նա կոչ արեց Հայաստանի իշխանություններին սկսել ակտիվ աշխատել Իրանի հետ արդեն ներկա պայմաններում` հաշվի առնելով, որ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացը տարիներ կպահանջի, իսկ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս դանդաղեցումներ։

Լրահոս
0