00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրահռչակ դաշնակահարուհին Երևանում կներկայանա համերգային ծրագրով

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցМузей Леси Украинки в Ялте
Музей Леси Украинки в Ялте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համերգային ծրագիրն անցկացվում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում այսօր և սեպտեմբերի 17-ին տեղի կունենա  դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Նարե Արղամանյանի համերգը:

Նոր լուսավորվածությամբ, դեկորային նուրբ լուծումներով և հիմնանորոգված համերգասրահում կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի երկրորդ սինֆոնիան, Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրային երրորդ կոնցերտը և այլ գլուխգործոցներ:

Համերգային ծրագիրն անցկացվում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Սպուտնիկ Արմենիա» պորտալին դաշնակահարուհին պատմեց, որ համերգացանկն ընտրված է նրբանկատորեն և իր մեջ ամփոփում է ամբողջ խորագիրը: «Ընտրված ստեղծագործություններում կա ցավ, սակայն միևնույն ժամանակ՝ վերածննդի գաղափար: Այս ամենը վառ կերպով ամփոփված է հատկապես Ռախմանինովի երրորդ դաշնամուրային կոնցերտում, որտեղ վառ արտահայտված է մարդկային էմոցիաների գամման: Նույնը կարելի է ասել Բեթհովենի երկրորդ սինֆոնիայի մասին՝ ցավ, զգացմունք, սակայն հաղթանակի հանգրվանով»,-ասաց Արղամանյանը:

Այս նույն մոտեցմամբ էլ առաջնորդվել են սեպտեմբերի 17-ի համերգի ստեղծագործություններն ընտրելիս: Այդ օրը կհնչեն Շուբերտի ֆանտազիան, Բրամսի կվարտետը, որոնք թեև բավական տրագիկ ստեղծագործություններ են, սակայն դաշնակահարուհու համոզմամբ, դրանցում առկա է լույս՝ ապագայի հանդեպ: Հաճելի անակնկալներն այսքանով չեն ավարտվում:

Հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրելու ոչ միայն Նարեի, այլև հռչակավոր երաժիշտների կատարումներ, այդ թվում՝ Կիմ Քաշքաշյանի, Ալեքսանդր Չաուշյանի, Մարիաննա Շիրինյանի, Անուշ Նիկողոսյանի:

Նարե Արղամանյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է նվաճել համաշխարհային բեմեր, գրավել մեծ լսարաններ, վաստակել հարազատ և օտար հանդիսատեսի համակրանքը, արժանանալ բազմաթիվ հատուկ մրցանակների: Մասնակցել է երկու տասնյակից ավելի միջազգային մրցույթների:

«Ինձ համար ամենահիշարժան մրցույթը եղել է 2008-ին՝ Մոնրեալի հեղինակավոր միջազգային երաժշտական մրցույթի երեք գլխավոր մրցանակներին, այդ թվում՝ «Գրան Պրի»-ին արժանանալը»,-հավելեց երաժիշտը։

Նարեի կենսագրությունը հարուստ է դափնիներով, մրցանակներով և փառատոներին մասնակցությամբ: Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսին առիթ է ընձեռվել ունկնդրելու Նարե Արղամանյանի կատարումները: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ:


Լրահոս
0