00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թավադյան. Հայաստանը պետք է ֆինանսական միջնորդ դառնա Իրանի և ԵՏՄ–ի համար

© Sputnik / Асатур ЕсаянцАшот Тавадян, заведующий кафедрой математического моделирования в экономике Государственного экономического университета Армении, доктор экономических наук, профессор
Ашот Тавадян, заведующий кафедрой математического моделирования в экономике Государственного экономического университета Армении, доктор экономических наук, профессор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՏՀ–ի խորհուրդը վերջերս որոշել է ստեղծել հետազոտական խումբ, որը կուսումնասիրի Իրանի հետ ազատ առևտրի գոտու նպատակահարմարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանը պետք է ֆինանսական միջնորդ դառնա Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև, ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Աշոտ Թավադյանը։

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը մեզ համար հնարավորություններ է ստեղծում, բայց դրանցից պետք է օգտվել։ Կան մի քանի նախագծեր, որոնք բավականաչափ շահավետ են կողմերի համար։ Անհրաժեշտ է երկրում զարգացնել բանկային համակարգը, պետք է, որ Հայաստանում իրանական բանկերի թիվը (հիմա ընդամենը մեկ բանկ կա) ավելանա»,– երեքշաբթի Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց պրոֆեսորը։ 

Օգոստոսի վերջին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել հետազոտական խումբ ստեղծել, որը կուսումնասիրի Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակահարմարությունը

Համագործակցության այլ հեռանկարային ուղղությունների շարքում Թավադյանը նշել է այնպիսի նախագծեր, ինչպիսին է Մեղրու ՀԷԿ–ը (հայ–իրանական սահմանին), Հայաստանում նավթի վերամշակման գործարանը, Իրանի հետ երկաթուղին, որի ֆինանսավորման հարցում շահագրգռվածություն է հայտնել Չինաստանը։

«Դա կորոշի ոչ միայն սոցիալական խնդիրները, այլ նաև կբարձրացնի պետության մրցունակությունը»,– ասաց տնտեսագետը։ Համագործակցության խորացման համար որպես այլ հնարավորություն Թավադյանն անվանել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծումը։

«Մեզ համար հեռանկարային կլինի, եթե այդ համաձայնությանը միանա նաև Վրաստանը։ Մենք կարող ենք Իրան արտահանել գյուղատնտեսական արտադրանք, նավթաքիմիական արտադրանք»,– նշեց Թավադյանը։

Հուլիսի 14–ին Վիեննայում հաջողությամբ ավարտվեցին իրանական ատոմային խնդրի շուրջ անցկացվող բարդ բանակցությունները։ Ընդունվեց գործողությունների ծրագիր, որի փուլային կատարումը լիովին հանում է ՄԱԿ–ի ԱԽ–ի, ԱՄՆ–ի և Եվրամիության` Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները։ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև բանակցությունները սկսվել էին ավելի քան 10 տարի առաջ։

Լրահոս
0