00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմաբան. հարկավոր է Սիրիայից դուրս բերել հայկական մշակութային արժեքները

© Sputnik / Александр Макаров / Անցնել մեդիապահոցГород Алеппо в Сирии
Город Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատմաբան Գևորգ Յազիչյանի խոսքով` երիտասարդ հայերից շատերը հեռանում են Սիրիայից, քանի որ չեն ցանկանում մասնակցել այդ պատերազմին

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. Սիրիահայերը պետք է հեռանան այդ երկրից և այնտեղից տեղափոխեն հայկական մշակութային արժեքները, երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց սիրիահայ պատմաբան Գևորգ Յազիչյանը։

«Չգիտեմ, թե ինչ է սպասվում մերոնց, սակայն հարկավոր է Սիրիայից տեղափոխել հայերին և հայկական մշակութային արժեքները։ Կարծում եմ, որ վերջինը հնարավոր է անել», – նշեց Յազիչյանը։

Նրա խոսքով` կոնկրետ վիճակագրություն չկա, սակայն Հայաստանում ընդհանուր առմամբ ապաստան են գտել 16 հազար սիրիահայեր, Լիբանանում` մոտ 15 հազար, ևս 40 հազարը շարունակում է մնալ Սիրիայում։

«Շատ սիրիահայ երիտասարդներ հեռանում են Սիրիայից, քանի որ չեն ցանկանում մասնակցել այդ պատերազմին, որը կապ չունի հայ ժողովրդի հետ», – ասաց Յազիչյանը։

Նա նշեց, որ սիրիահայերն այնպիսի հզոր հարված են ստացել, որ այլևս չեն կարողանա վերադառնալ և ապրել այնտեղ, քանի որ նրանք կարողացել են ապաստան գտնել և դասավորել սեփական կյանքը ուրիշ երկրներում։

Պատմաբանն ավելացրեց, որ հայերը ցանկացած իրավիճակում պետք է առաջնորդվեն սեփական շահերով։

«Ինչ վերաբերում է Սիրիայից Հայաստան տեղափոխված դպրոցականներին, ապա երեխաները բախվում են լեզվական խնդիրների հետ։ Հատկապես դժվարություններ են ծագում մաթեմատիկայի և քիմիայի հետ։ Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս ամենին, ամռանը կազմակերպի հատուկ պարապմունքներ այդ երեխաների համար», – առաջարկեց Յազիչյանը։

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր հերթին նշեց, որ Սիրիայում այսօր ստեղծված իրավիճակը թեժանում է, և, ամենայն հավանականությամբ, ռազմական գործողություններ կիրականակացվեն ավելի մեծ տարածքներում։ «Կարծում եմ, որ չարժե ակնկալել, որ շուտով իրավիճակը ավելի կհանդարտվի», – ասաց Միլիտոնյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերը վերադառնան պատմական հայրենիք։

«Չնայած շատերը գալիս են Հայաստան` եվրոպական երկրներ, հատկապես Ավստրիա և Գերմանիա արտագաղթելու համար, որոնք վերջին շրջանում ընդունում են սիրիացի փախստականներին», – նշեց Միլիտոնյանը։

Գրողների միության նախագահն ավելացրեց, որ «հարկավոր է դադարել պարզապես խոսել հայրենիքի նկատմամբ տածած սիրո մասին և սկսել գործել»։

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100 հազար հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7 հազար հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է տասը հազար հայ։

Լրահոս
0